Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը բարեկամ երկիր է, բայց եթե հանկարծ Հայաստանը որոշի ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, Ռուսաստանը մեզ կոչնչացնի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը մասնակցեց 3+2 ձևաչափով քննարկմանը, որից հետո Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերահաստատելու մասին։

Այս թեմայի մասին զրուցել ենք քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանի հետ։

Հարցին, թե ինչպես է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը քաղաքագետն ասաց․ «Այսօրվա Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությունն այն է, որ ստիպեն Հայաստանին հրաժարվել որևէ պահանջից Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։ Եվ դրա համար էլ հենց այդ ձևաչափն առաջարկվեց որպես գործիք այդ ծրագիրն իրականացնելու համար։ Բնականաբար, այդ քաղաքականության տրամաբանական շարունակությունն է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը՝ ըստ էության 1920 թվականի Կարսի պայմանագրի հիման վրա։ Դա Թուրքիայի քաղաքականությունն է, հայկական քաղաքական տիրույթում Թուրքիայի տեսակետը պաշտպանող բազմաթիվ գործիչներ կան, օրինակ, Ժիրայր Լիպարիտյանը, ովքեր մանրամասն փորձում են հիմնավորել, թե ինչու է դա Հայաստանի համար շահավետ։ Ասում են՝ Թուրքիան այլևս այն պետությունը չէ, որտեղ ցեղասպանություն կարող է իրականացվել, բայց եթե հայերն այդ ծրագրին չենթարկվեն, ապա հայերին ըստ էության կոչնչացնեն։ Այսինքն, իրենք հումանիստական երկիր են, բայց չենթարկվողներին կոչնչացնեն։ Հայաստանի համար դա սովորական մի վիճակ է, որովհետև մոտավորապես նույն քարոզը լսում ենք նաև Ռուսաստանի վերաբերյալ, որ Ռուսաստանը բարեկամ երկիր է, բայց եթե հանկարծ Հայաստանը որոշի ինքնուրույն քաղաքականություն իրականացնել, Ռուսաստանը մեզ կոչնչացնի։ Գիտեք, որ Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է իրենց համաձայնությունը տան՝ համատեղ հայտարարությամբ հանդես գալու, որտեղ կարձանագրվի, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայն են, որ Արցախի կարգավիճակը որոշվի հանրաքվեի միջոցով, այդ հանրաքվեն ունենա իրավաբանական ուժ կողմերի համար, այդ հանրաքվեին մասնակցությունը լինի ազատ, հանրաքվեի հարցադրումը նույնպես լինի ազատ՝ ցանկանում եք միանալ Հայաստանին, մնալ անկախ պետություն, թե՞ ցանկանում եք լինել Ադրբեջանի կազմում ինքնավար մարզ։ Բնականաբար, այդ հանրաքվեն ապահովելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով Արցախում պետք է մտցվի միջազգային կառավարում՝ ՄԱԿ-ի համապատասխան մանդատով։ Եվ ԵԱՀԿ զորքերը պետք է ձևավորեն բուֆերային գոտի՝ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար տարածքի սահմանների շուրջը։ Այդ ԵԱՀԿ զորքերը պետք է լինեն սկանդինավյան զորքեր, որոնք պետք է փոխարինեն շփման գծի նկատմամբ ռուս-թուրքական այն վերահսկողությունը, որը ձևավորվել է պատերազմից հետո։ Այս ամենը ձախողելու համար Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը ջանքեր են գործադրում։ Հայաստանը, բնականաբար, այստեղ կանգնած է Ռուսաստանի հետ համատեղ քաղաքականություն իրականացնելու դիրքերի վրա։ Եվ ըստ էության այդ բոլոր պետությունների ղեկավարները փորձում են մի այնպիսի տարբերակ իրականացնել, երբ չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության մասին պայմանագիր, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը թողնված է հայ-ադրբեջանական շրջանակից դուրս, բայց մնացած բոլոր հարցերը՝ սահմանների ճշգրտում, կոմունիկացիաների բացում, հնարավոր լինի իրականացնել։ Այսինքն, մի կողմից պահպանվի ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակը, և միաժամանակ բացվեն ճանապարհներ, որ բեռների փոխադրումն ազատ լինի Հայաստանի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև, Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Մոտավորապես սա է այն ծրագիրը, որը Սերգեյ Լավրովն ու Ռուսաստանի իշխանություններն անցած տարի ներկայացրեցին։ Այդ բոլոր պետությունները հենվում են այն հենակետի վրա, որ Ադրբեջանն իրավունք ուներ ուժ գործադրելու և խաղաղ բանակցությունների սկզբունքի խախտումը, ուժ չգործադրելու սկզբունքի խախտումը հետևանք չպետք է ունենան Ադրբեջանի համար։ Եվ այսպիսով իրենք ենթադրում են, որ կարելի է Հայաստանին պատանդի վիճակում պահել դարեր շարունակ և ներկայացնել, որ սա խաղաղության նոր տեսակ է։ Դրա հետ Արևմուտքը համաձայն չէ, հետևաբար, այսօր Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը շատ ծանր բանակցություններ կունենան, որովհետև քաղաքական զարգացումների ընդհանուր կոնտեքստն այն է, որ Արևմուտքը դեմ է դուրս եկել Ռուսաստանի քաղաքականությանը՝ իր սահմանների շուրջ ազդեցության գոտիներ ստեղծելու, իրենից կախման մեջ պետություններ ու ժողովուրդներ պահելու, իր անվտանգությունն ուրիշների հաշվին ապահովելու տրամաբանությանը։ Մի կողմից Ռուսաստանը պնդում է, որ չպետք է այդպիսի երևույթ լինի, երբ մեկը մյուսի հաշվին է ապահովում իր անվտանգությունը, բայց իրականում իրականացնում է այդպիսի քաղաքականություն Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի նկատմամբ։ Այդ ամենն, իհարկե, ընդունելի չէ Արևմուտքի համար, Արևմուտքը կտրուկ է տրամադրված և պատրաստ է Ռուսաստանին զրկել համագործակցության բոլոր հնարավորություններից։ Նույնը վերաբերում է Ադրբեջանին և որոշակի չափով նաև Թուրքիային, որովհետև Թուրքիան իր պահվածքով վաղուց արդեն Արևմուտքի քաղաքականության դեմ դուրս եկած պետության կարգավիճակ ունի։ Նման պայմաններում Սոչիում, Մոսկվայում ամեն ինչ արվեց այդ «3+2» ձևաչափի ստեղծման համար, որ հակակշիռ ստեղծվի Բրյուսելի հանդիպմանը և ձախողվի այն օրակարգը, որը Բրյուսելում դրված է։ Բրյուսելում համատեղ հայտարարությունը, որը պետք է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն անեն, կարևոր նշանակություն ունի, որովհետև դա ճանապարհ է բացում, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանաձև ընդունի տարածաշրջանում միջազգային ԵԱՀԿ խաղաղարար բազմազգ ուժերի տեղակայման և Արցախում միջազգային կառավարում հաստատելու համար։ Խաղադրույքները բարձր են, բոլոր պարերը պարեցին՝ և լարվածություն ստեղծեցին շփման գծում, և մարդիկ զոհվեցին, և դիվանագիտական բոլոր ջանքերը գորածադրեցին։ Տեսնենք, թե այդ ամենն ինչ արդյունք կունենա, դա արդեն ժամերի հարց է»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԵԱՏՄ-ից դուրս գալը ռիսկեր կունենա, տարբեր հաշվարկներ ու սցենարներ ունենք. Վահե Հովհաննիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները
Ամենադիտված