Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևատրումները՝ փաշինյանական վարչախմբի հենարաններն ամրապնդելու միջոց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարին ավարտվում է, և Նիկոլ Փաշինյանի վարչախումբը տենդագին զբաղված է պարգևատրումներ բաժանելով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, օրինակ, գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ է արել։ Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։

Հայաստանի կառավարությունն էլ իր երեկվա նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար: Պարգևատրումներ են լինելու նաև այլ պետական գերատեսչություններում ու ուժային կառույցներում։ Գործող վարչախումբն ուշադրություն չի դարձնում ընդդիմության, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների արդարացի բողոքներին, փորձում է սիրաշահել այն կառույցներին, որոնք կարող են անհրաժեշտ պահին լինել իշխանության հենարանը, ապահովել նրանց վերատրադրությունը կամ անվտանգությունը։

Դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում և այլ հիմնարկներում պարգևատրումներ չեն լինի կամ էլ չնչին գումարներ կհատկացնեն։ Չէ՞ որ ուսուցիչներն ու բժիշկները իշխանության համար բացառապես էլեկտորատ են՝ հինգ տարին մեկ անգամ, իսկ ոստիկանի ու պատգամավորի կարիքն իշխանությունն ամեն օր ունի։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, այլ կազմակերպություններ և անհատներ իշխանափոխությունից հետո բազմիցս են բարձրացրել պարգևատրումների անթույլատրելիության հանգամանքը, նշել, թե դրանք բյուջեի թալանի դեմ պայքարի միջոց չեն, նաև անբարոյականություն է երկրի ծանրագույն վիճակում, հետապատերազմյան շրջանում ահռելի միջոցներ տրամադրելը պատգամավորների ու պաշտոնյաների կյանքը ավելի հաճելի դարձնելը։

Փաշինյանական իշխանությունը բյուջեի կողոպտման օրինական մեթոդը գտել է. աջուձախ պարգևավճարներ է բաժանում, և բաժանում բացառապես նրանց, ումից ակնկալիք ունի։ Պարգևավճար ստացած ոստիկանը, ի դեպ, ավելի հաճույքով կհետապնդի ընդդիմադիր ակտիվիստին, պատգամավորը՝ անմռունչ կսեղմի կոճակը, ԱԱԾ-ականը՝ կգաղտնալսի Փաշինյանի ընդդիմախոսին։ Իսկ պետությունը կշարունակի գլորվել անդունդը, մարդիկ էլ հազարներով ու տասնյակ հազարներով կլքեն իրենց հայրենիքը՝ այլ երկրներում կյանքի տանելի պայմաններ գտնելու համար։

Հովսեփ Հայրապետյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել
Ամենադիտված