Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի նշանակյալները ձախողում են արդարադատության համակարգը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Օրենսդիր և գործադիր իշխանությունները զավթելուց հետո Նիկոլ Փաշինյանի ամենակարևոր խնդիրներից մեկը դատական համակարգն իր վերահսկողության տակ վերցնելը դարձավ։ Այդ նպատակով նույնիսկ գործող վարչախումբը ապօրինաբար հեռացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ նրա դեմ քրգործ հարուցելով և խոչընդոտելով նրա աշխատանքը, իսկ ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին ոչ անհայտ և տխուր համբավ ունեցող Գագիկ Ջհանգիրյանին։ Փաշինյանը նաև փոխարինեց արդարադատության նախարարին։ Ռուստամ Բադասյանին գործուղեց պետեկամուտների կոմիտե, իսկ նախարար նշանակեց նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին, ով հայտնի էր նախկին իշխանությունների հետ անձնական թշնամությամբ։ 

Այս նշանակումներով Նիկոլ Փաշինյանն ակնկալում էր գործուն քայլերով և մանր-մունր ապօրինություններով լիակատար վերահսկողություն սահմանել դատական համակարգի նկատմամբ, ազատվել անցանկալի և չենթարկվող դատավորներից, ազդել վճիռներ կայացնելու գործընթացի վրա, դատական համակարգը վերածել գործադիր իշխանության կցորդի։ Ըստ ամենայնի, այդ մտահղացումը չիրագործվեց։ Եվ չիրագործվեց բացառապես մեկ պատճառով․ Փաշինյանի նշանակած կադրերի անձնական ամբիցիաների գերդոզավորման, մասնագիտական հմտությունների պակասի, նաև այդ անձանց միջև ծագող հակասությունների պատճառով։ Բացի այդ, նրանցից յուրաքանչյուրը սեփական խաղն է խաղում՝ թքած ունենալով իրենց այդ պաշտոնին նշանակողի հրահանգների վրա:

Օրերս արդարադատության փոխնախարարի պաշտոնից հրաժարական տվեց Սուրեն Գրիգորյանը։ Վերջինս Ռուստամ Բադասյանի մտերիմ ընկերն է, համարվում էր նրա կադրը։ Ըստ մամուլի, Գրիգորյանը պարզապես չի դիմացել Կարեն Անդրեասյանի ամբիցիաներին։ Նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Անդրեասյանը մինչ օրս աչքի է ընկել միայն նախարարության ղեկավար պաշտոններում իր յուրայիններին նշանակելու, ենթականերից հարգանք պահանջելու, նաև այլ գերատեսչությունների հետ անհարկի բախումներ հրահրելու ունակությամբ։ Իրավիճակը գրեթե նույնական է Բարձրագույն դատական խորհրդում, որտեղ Ջհանգիրյանն իրեն տերուտիրակալ է հռչակել։ 

Ի վերջո, այդ երկուսի ջրերը, ինչ-որ պահից սկսելու էին նույն առվով չգնալ։ ԲԴԽ նախագահի ԺՊ-ն և արդարադատության նախարարը պարզապես իրար վրա «բոչկա» են գլորում վարչապետի մոտ, ձախողում նախաձեռնությունները, իսկ մեղքը բարդում մյուս կողմի վրա։ Ջհանգիրյանը, ի դեպ, այդ գործում օգտագործում է իր խնամու՝ ԱԺ պատգամավոր և համատեղությամբ իշխանական թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի կապերը։ Ասում են՝ իրավիճակն արդեն սկսել է զայրացնել վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին։ Առաջիկայում կամ Ջհանգիրյանը, կամ Անդրեասյանը անփառունակ կերպով լքելու են իրենց պաշտոնը։ Որևէ մեկի գլխին պետք է կոտրել դատական համակարգը հարամելու մեղքը։

Մենուա Պողոսյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին
Ամենադիտված