Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը՝ ադրբեջանական օրակարգի առաջամարտիկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն ու Թուրքիան կարիք չունեն Հայաստանում իրենց քարոզչական թեզերն առաջ մղելու, այդ գործը հաջողությամբ իրականացնում է Հայաստանի վարչապետի աթոռին պատահաբար հայտնված Նիկոլ Փաշինյանը։ Երեք ժամ տևած իր առցանց ասուլիսում Նիկոլ Փաշինյանն այնքան ադրբեջանամետ հայտարարություններ է արել, որ անգամ Իլհամ Ալիևը կզարմանար։

«Արցախը Հայաստան է և վերջ» ժամանակին հայտարարող Նիկոլ Փաշինյանը երեկ տրամագծորեն հակառակ տեսակետն է հայտնել։

«Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, ինչ է նշանակում պետք է լինի հայկական, ժողովրդի կազմը նկատի ունե՞ք, ոչ, երիցս ոչ, Արցախն ունենալու էր և՛ հայկական, և՛ ադրբեջանական բնակչություն»,- ասել է Փաշինյանը։

Նա հայտարարել է, թե ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել։ 44-օրյա պատերազմում Հայաստանին ջախջախիչ պարտության տարած Փաշինյանը կրկին հիշել է նախկիններին, մեղադրել նրանց Հայաստանն աղետի բերելու մեջ, լկտիաբար հայտարարել, թե իրեն հողեր հանձնելու մեջ մեղադրելն անհիմն է։

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը շահագրգռված է խաղաղության պայմանագրի կնքմամբ և պայմանագրի բանակցությունների մեկնարկով։

«Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ բանակցային մի օրակարգ էին առաջարկել, որի կետերից մեկը խաղաղ և համապարփակ կարգավորման խնդիրն էր: Մենք դրանով շահագրգռված ենք, չենք հրաժարվել այդ թեմայով խոսել և չենք հրաժարվելու»,- ասել է նա:

Իսկ մինչ Նիկոլ Փաշինյանը համացանցով տարածում էր ադրբեջանական թեզերը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ծննդյան օրվա կապակցությամբ զորամաս էր բացում հայկական Հադրութում, սպառնալիքներ տեղում Հայաստանի հասցեին։

«Բաքուն կկանխի Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգները։ Եթե Հայաստանը կրկին փորձի մեզ համար վտանգի աղբյուր լինել, ապա նրանց վերջը կլինի նույնը, ինչ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում», - ասել է Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ «պատերազմից հետո Ադրբեջանը չի դադարեցրել բանակաշինությունը և չի կրճատել բանակի ծախսերը, այլ, հակառակը, ավելացրել է»։

«Իրականացվում են պատերազմից հետո կնքված նոր պայմանագրերը, որոնց հիման վրա ներկրվում է ամենաժամանակակից զենք և տեխնիկա»,-ասել է նա։

Տիգրան Մարտիրոսյան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Երկու աթոռի վրա չես կարող նստել, հեռանալով ՌԴ-ից՝ Փաշինյանը գնում է դեպի Թուրքիա. Արթուր Խաչատրյան Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Սպանություն՝ Նոր Գեղիում. 36-ամյա տղամարդը ձերբակալվել է Երևան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել Ալիևի արած հայտարարությունները uտիպեցին ՀՀ գործող իշխանությանը խոստովանել, որ Բաքուն հող է նախապատրաստում նոր ագրեuիայի համար. Արա Այվազյան Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան 2024-ին ՀՀ է այցելել շուրջ 2 մլն 215 հազար զբոսաշրջիկ. նվազել են այցելությունները Ռուսաստանից Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Դատական համակարգն աղավաղողը խոսում է արդարադատությունից ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին
Ամենադիտված