Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը Ղազախստան խաղաղապահներ չուղարկելու հնարավորություններ ուներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ղազախստան հայ խաղաղապահներ ուղղարկելու թեմայի վերաբերյալ զրուցել ենք ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ։

Հարցին, թե արդյոք Հայաստանը կարող էր չուղարկել խաղաղապահներ` փորձագետն ասաց․ «Հայաստանը Ղազախստան խաղաղապահներ չուղարկելու հնարավորություններ ուներ։ Չնայած նրան, որ Ղազախստանի իշխանությունները հայտարարում են, որ այդ ամենն անում են ահաբեկիչները, ուստի այդ հոդվածի ներքո է կանչում ՀԱՊԿ ուժերին, Հայաստանը կարող էր ասել, որ չկան ապացույցներ, որ այդ ամենն ահաբեկիչներ են անում։ Առհասարակ բոլորը գիտեն, որ նրանք ահաբեկիչներ չեն, այլ ժողովուրդն է։ Այսինքն, ամեն ձևով Հայաստանն այստեղ կարող էր մանևրել։ Սակայն, չգիտես թե ինչու, Հայաստանը որոշեց, որ ինքը ևս կարող է ուժեր ուղարկել Ղազախստան, գուցե հետագայի համար ինչ-որ պայմանավորվածություննե՞ր է ձեռք բերել։ Ցանկալի կլիներ, որ լիներ ինչ-որ պայմանավորվածություն, որի համար Հայաստանը խաղաղապահներ կուղարկեր։ Ինքս այդ գործողություններին Հայաստանի մասնակցությանը դեմ եմ։ Պետք է նաև հաշվի առնենք, որ այնտեղ կա հայկական մեծ համայնք, և ոչ միանշանակ է ընդունվելու Հայաստանից ժամանած ուժերի ներկայությունը։ Մենք այստեղ իրականում գործ ունենք ոչ թե ահաբեկիչների հետ, ինչպես ներկայացվում է, այլ ժողովրդի հետ, որը կարող է վատ տրամադրվել հայ համայնքի նկատմամբ։ Սա պետք է հաշվի առնեին։ ՀԱՊԿ իրական նպատակներն ու գործողությունները, այն է՝ ՀԱՊԿ–ն արձագանքում է, եթե ՀԱՊԿ անդամ երկրների տարածքային ամբողջականությանը վտանգ է սպառնում։ Մեր դեպքում ոչ միայն Արցախի 44-օրյա պատերազմի, այլև դրանից առաջ՝ 2020 թվականին Տավուշում ծավալված հուլիսյան մարտերի, նույնիսկ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ՀՀ սահմանների վրա հարձակումներ եղան, կար ՀԱՊԿ-ի անմիջական միջամտության կարիքը, որին գոնե ձևականորեն ՀԱՊԿ-ը պետք է արձագանքեր։ Ստացվում է, որ ՀԱՊԿ-ն իր իրական գործողությունները թողած՝ միջամտում է պետությունների ինքնիշխան ներքին կյանքին։ Մյուս կողմից էլ պետք է նկատենք, որ աշխարհաքաղաքական առումով ՀԱՊԿ-ի միջամտությունն այդ գործողություններին Հայաստանին ձեռնտու է, այսինքն՝ ինչը ձեռնտու չէ Թուրքիային, տվյալ դեպքում ձեռնտու է մեզ։ Այս հանգամանքը մի քիչ մեղմացնում է իրավիճակը։ Այս տեսանկյունից հարցը մի քիչ խնդրահարույց է և բազմաշերտ»։

Սոնա Գիշյան

www.1or.am

ԵՄ դիտորդական առաքելության ժամկետը երկարաձգվելու է Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար
Ամենադիտված