Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղազինյանի ահից օրենք են փոխում․ ինչպե՞ս հետաձգել պատերազմի հանգամանքների հետաքննությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գտել է տարբերակը՝ ինչպես Արթուր Ղազինյանին չընտրել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ։ Հիշեցնենք, 14 անգամ իշխող ուժը մերժեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, հիմա էլ վեց նիստ շարունակ նորանոր պատճառաբանություններ է բերում, որպեսզի խափանի հանձնաժողովի բուն աշխատանքը։ Ընդդիմադիր դաշինքը վաղուց այլևս նոր թեկնածու չի ներկայացնում՝ ՔՊ-ին զրկելով մանևրելու հնարավորությունից։

Անդրանիկ Քոչարյանի ենթակաները, սակայն, ամեն գնով մտադիր են ձգձգել 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը, ուստի հիմա էլ նոր մեթոդ են մշակել։ Դեռևս երեք նիստ առաջ Քոչարյանը հայտարարեց, թե ըստ կանոնակարգի` փոխնախագահ առաջադրելու իրավունքն անցել է «Քաղաքացիական պայմանագրին», երեկ էլ վերջապես «կողմնորոշվել» են, որևէ թեկնածու չեն ներկայացնելու և թափուր են թողնելու այդ պաշտոնը։ Անդրանիկ Քոչարյանի պնդմամբ՝ իշխող ուժը նման քայլով հնարավորություն է տալիս «Հայաստան» խմբակցությանը իրենց հետ նստել քննարկման ու Արթուր Ղազինյանից բացի այլ թեկնածու առաջադրել: Իսկ որպեսզի այդ ամենը օրենքի տեսք ստանա, ոչ անհայտ մի պատգամավորի՝ Վիլեն Գաբրիելյանին գործուղել էին Պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ սեփական օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնելու։

Գաբրիելյանն առաջարկել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում ամրագրել, որ եթե մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի հանձնաժողովում մեծամասնություն ունեցող ուժին: Ընդդիմության ներկայացուցիչները իրավական փաստերով ապացուցեցին, որ «Քաղաքացիական պայմանագրի» այս անհեթեթ առաջարկը դուրս է թե՛ օրենքից, թե՛ տրամաբանությունից, սակայն օրենքի ու տրամաբանության հետ անկհայտ խնդիրներ ունեցող փաշինյանականները ամեն գնով որոշել էին անցկացնել իրենց նախաձեռնությունը։ 3 դեմ, 7 կողմ ձայներով հանձնաժողովը նախագիծն ուղարկել է լիագումար նիստի։ Այնտեղ էլ, կասկած չկա, «Քաղաքացիական պայմանագիրը» կդակի հերթական ապօրինությունը։ Նիկոլ Փաշինյանին ամեն գնով հարկավոր է Արթուր Ղազինյանին հեռու պահել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, և նա ոչնչի առջև կանգ չի առնի, այդ թվում՝ իր կուսակիցներին խայտառակելուց։

Տիգրան Դանիելյան

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … պեյնտբոլՀամեմատություն. Կենսաթոշակների չափերը Վրաստանում և հարևան երկրներում՝ Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի
Ամենադիտված