Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվ գայլերն են կուշտ․ Մակրոնը սեփական միկրոհարցերն է լուծում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդամենը մեկ օր պահանջվեց, որպեսզի Հայաստանում քննադատության թիրախի տակ հայտնված Եվրոպան կրկին դառնա հայ հանրության աչքի լույսը։ Օրեր առաջ, երբ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն 2 միլիարդ դոլար է նվիրելու Ադրբեջանին, Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ, եվրոպական երկրների ու, հատկապես, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին քննադատություններ հնչեցին։ Հաջորդ օրն իսկ Ադրբեջանը Հայաստան վերադարձրեց 8 գերիների։ ՀՀ ԱԳՆ-ն հատուկ շեշտել էր, որ 8 հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ փետրվարի 4-ին տեղի ունեցած հեռավար հանդիպման արդյունքներով։ Ֆրանսիայի նախագահն էլ Թվիթերում հայալեզու գրառում էր արել․ «Ութ հայ ձերբակալվածներ ազատ արձակվեցին Ադրբեջանի կողմից և Բաքվից տեղափոխվեցին Երևան։ Նրանք վերագտնում են իրենց ընտանիքները, որոնցից բաժանվել էին ամիսներ առաջ։ Շնորհակալություն այս գործողությունում համախմբված մեր դիվանագետներին, ինչպես նաև զինվորականներին։ Շարժվում ենք առա՛ջ»։

Բուռն էյֆորիայի պայմաններում քչերն ուշադրություն դարձրեցին Ֆրանսիայի նախագահի ձևակերպումների վրա։ Այդ ութ և Ադրբեջանում պահվող մյուս գերիները ձերբակալվածներ չեն և չեն եղել, այլ պատանդներ, որոնց ազատ արձակումը ոչ թե Ադրբեջանի բարի կամքի, այլ միջազգային օրենքների պահանջն է։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ինքնիշխանությունն ու միջազգային կշիռը անկում է գրանցել, և մեր երկիրը պարզապես դարձել է մանրադրամ գերտերությունների ձեռքին։ Ադրբեջանից Եվրոպան, անշուշտ, սպասելիքներ ունի՝ գազի տեսքով։ Ու բնավ զարմանալի չէ, որ 2 միլիարդ դոլար են նվիրում թշնամուն։ Իսկ Մակրոնի՝ ռազմագերիներին ազատելու հարցում ունեցած դերը մեկ էական բացատրություն ունի։

Ֆրանսիայում հայկական սփյուռքը բավական ազդեցիկ է, և կարող է լուրջ գործոն լինել առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Զարմանալի չէ, որ վերջին ամիսներին Հայաստան են ժամանել նախագահի երկու թեկնածուներ։ Մակրոնը հրաշալի հասկանում է, որ պետք է ինչ-որ զիջումներ անի հայ համայնքին՝ նրան իր կողմը գրավելու համար։ Ուստի և, կարելի է խաղարկել այդ հանգամանքը՝ թե՛ մյուս ռազմագերիներին ազատելու, թե՛ որոշակի այլ քաղաքական դիվիդենտներ ստանալու առումով։ Ոչ ոք մեր գեղեցիկ աչքերի համար զիջումներ չի անելու Հայաստանին։ Քաղաքականությունը նաև առևտուր է, որտեղ հաջողում են հմուտները։ Թե որքան հմուտ կլինեն քաղաքական առևտրում ՀՀ իշխանությունները, ցույց կտա ապագան, թեպետ մենք այնքան էլ մեծ հույսեր չենք փայփայում։

Լևոն Միքայելյան

Էլինա Ավանեսյանը բարելավել է դիրքը WTA վարկանիշային աղյուսակում Եռաբլnւրից գողացած ծաղիկները վաճառել են Հյուսիսային պողոտայում՝ մեկ հատը 500-ից 1,000 դրամ արժեքով, երկու անձ կալանավորվել է. ՔԿ Քաղաքացին ինքնակամ զենք-զինամթերք է հանձնել Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր (տեսանյութ) Մեր մտքերը Կալիֆոռնիայի բնակիչների հետ են. Փաշինյան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը. խոսնակ Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Անցած տարվա 11 ամսվա համար ունեցել ենք 7,4% տնտեսական աճ. ունեցել ենք նախաքովիդյան ժամանակաշրջանի տնտեսական ցուցանիշների նման ցուցանիշներ. Պապոյան Պուտինն ու Փեզեշքիանը Մոսկվայում կստորագրեն ՌԴ-Իրան Համապարփակ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը Նոյեմբերից ավտոբուսները բերված են, ինչո՞ւ պետք է հիմա ամբողջ քաղաքապետարանով վարորդ փնտրենք. Ավինյան Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել Այսպիսի խաղով աշխարհի ցանկացած թիմի կարող ենք հաղթել. Լևանդովսկի «Քաղաքագետ Կարպովը բացահայտել է Հայաստանին Ալիևի վերջնագրերի իրական դրդապատճառները»Հունվարի 12-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա, 15 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնությունԻսրայելը նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում «Փաշինյանի խարդախությունը. Հայաստանում նշել են իրենց վարչապետի ԵՄ գնալու իրական պատճառը» Մի փուլում Փաշինյանի առաջարկը կխմբագրվի և տակը կմնա միայն ՀՀ սպառազինnւթյшն քվոտավորումը, սահմանափակումն ու վերահսկումը․ Տիգրան ԱբրահամյանԽորվաթիայի նախագահական ընտրություններում հաղթել է Զորան Միլանովիչը Վատ գիշեր էր, մենք վրդովված ենք, ինչպես և մեր բոլոր երկրպագուները. մենք հիասթափված ենք․ Անչելոտի Ուկրաինայում հիմնադրվել է Հայ Առաքելական Եկեղեցու Ուկրաինայի թեմը. պատմության այս օրը (13 հունվար)Բայդենն ու Նեթանյահուն քննարկել են Գազայում հրադադարի հեռանկարները Ծուխը խեղդում ա… Արփի Գաբրիելյանը կադրեր է հրապարակել ԱՄՆ-ի հրդեհներից. Հայտնիները մեկնաբանում են… Ադրբեջանա-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել Ուզում եմ ասել՝ հպարտ եմ. մենք իսկապես հանդես եկանք որպես մեծ թիմ․ Ֆլիկ «Բարսելոնա»-ն 5-2 հաշվով հաղթեց «Ռեալ»-ին և 15-րդ անգամ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Երևանի Ջանիբեկյան փողոցում «Hyundai»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրական սյանը․ կան տnւժածներԴու հիմա վարչապետ ես, թե բլոգեր, կոմնորոշվի. Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օգտատիրոջ քննադատությանը Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը Ինչպես են Համբուրգում ընդունել Սոնա Ռուբենյանին և Գարիկ Պապոյանին (տեսանյութ)Չեխիայի ռեստորաններից մեկում բռնկված հրդեհը խլել է 6 մարդու կյանք Ուկրաինան Կուրսկում 2 հյուսիսկորեացի զինվորի է գերեվարել. Զելենսկի (լուսանկարներ) Բայդենը Հռոմի պապին պարգևատրել է ԱՄՆ բարձրագույն քաղաքացիական պարգևով ՀՀ ո՞ր մարզերում են գրանցվել ամենաշատ հանցագործության դեպքերը Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի գործընկերներին իրականացնել ՀՕՊ ամրապնդման պայմանավորվածությունները «Իմ կյանքը ձանձրալի կլիներ առանց քեզ»․ Լիլիթ Բասյանը՝ սիրելիի մասին Al Jazeera. Գազայի հյուսիսում շուրջ 5000 մարդ է սպանվել կամ անհետ կորել Երբ կվերադառնա վնասվածք ստացած Մխիթարյանը․ ինչ է հայտնի այս պահին Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա Չենք կարող մեր ամողջ սպառազինությունը փոխանցել Ուկրաինային․ Լեհաստանի ՊՆ ղեկավար «Եթե չնկատեին, բոլորս փորձանքի մեջ էինք ընկնելու»․ արտակարգ դեպք՝ ՍևանումՀայտնի է 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը Խոշոր վթար՝ Վանաձորում. բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota»-ն. կա 12 վիրավոր Իրանը հակաօդային պաշտպանության լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Որոշ հատվածներում մինչև -19 աստիճան ցուրտ է կանխատեսվում Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 16-ի (տեսանյութ) Կարևոր՝ Սանկտ-Պետերբուրգ ուղևորվող մեր քաղաքացիների համար Մելիբուում գտնվող Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը վերածվել է մոխրի «Աերոֆլոտ»-ի 3 չվերթ ուղղվել են դեպի Շերեմետևոյի այլընտրանքային օդանավակայան, ևս երեքը հետաձգվել . ի՞նչ է կատարվել Կալիֆոռնիայում անտառային հրդեհների առաջացման նոր վարկած է հրապարակվել. Bloomberg
Ամենադիտված