Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (փետրվարի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հյուսիսային Կորեա՝ Շողշողացող աստղի օր (Կիմ Չեն Իրի ծննդյան օր), Լիտվա՝ Պետականության վերականգնման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1861-Ռուսաստանի կայսր Ալեքսանդր 2-րդի մանիֆեստով կայսրությունում վերացրել է ճորտատիրությունը: Նկատի ունենալով, որ Երևանի, Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում ճորտատիրություն չի եղել ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է այդ նահանգների համար մշակեր մեկ ընդհանուր կանոնադրություն:

1916 - Առաջին աշխարհամարտում գեեներալ Յուդենիչի ղեկավարած ռուսական զորքերը գրավել են հյուսիսարևելյան Թուրքիայի Էրզրում քաղաքը։

1919 – Նյու Յորքում ցուցադրվել է Հայոց Ցեղասպանության մասին առաջին ֆիլմը` «Հոգիների աճուրդ»-ը։

1919 –ծնվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

1921- խմբապետներ Մարտիրոսի, Սմբատի, Կարո Սասունու խմբերը շրջապատել են Երևանը, իսկ Հայաստանում մնացած դաշնակցության առաջնորդներն ստանձնել են խորհրդային իշխանության դեմ ապստամբության ընդհանուր ղեկավարությունը:

1953 – ծնվել է թուրք պատմագիր, սոցիոլոգ Թաներ Աքչամը, որը առաջին թուրք գիտնականներից մեկն է, որը ճանաչել և բացահայտորեն քննարկել է Հայոց Ցեղասպանությունը։

1959 –ծնվել է Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանը:

1965– ծնվել է հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։

1966 –ծնվել է ջութակահար Նարինե Դելլալյանը:

1976- ԱՍԱԼԱ-ի գրոհայինների կողմից Բեյրութ քաղաքում սպանվել է թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օկտար Սիրիտը:

2001- Փարիզի Աստվածամոր տաճարում համերգ է տվել Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը:

2006 – Եվրոխորհրդարանը ընդունել է բանաձև, որտեղ դատապարտել է Ջուղայի խաչքարերի, ինչպես նաև Ադրբեջանի տարածքում այլ պատմական հուշարձանների ոչնչացումը և պահանջել է թույլատրել այդ տարածքներ Եվրոխորհրդարանի պատվիրակների այցերը։

2006-Ադրբեջանի Ազգայնական-ժողովրդավարական կուսակցությունը («Բոզ ուրդ») նախորդ տարվա մարդ է ճանաչել 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին:         

2017 - Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ը միավորվել են  Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հետ և իրենց վարչապետի թեկնածու հայտարարել Բագրատյանին:

2018- Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը պատգամավոր Հրայր Թովմասյանի (ՀՀԿ) թեկնածությունն է առաջադրել Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1222 —ծնվել է ճապոնացի բուդդայական քարոզիչ, նիտիրէն-սյու ուսմունքի հիմնադիր  Նիտիրէնը:

1568 —իսպանական ինկվիզիցիան մահվան դատավճիռ է կայացրել Նիդեռլանդների ամբողջ բնակչության նկատմամբ:

1698 —ծնվել է ֆրանսիացի գիտնական Պիեռ Բուգերը, որը հանդիսանում է տելեմետրիայի հիմնադիրներից մեկը:

1704 —վարշավյան կոնֆեդերացիան գահընկեց է արել Ավգուստ Ուժեղին և հայտարարել է Անթագավորություն, որն էլ պատճառ է դարձել Լեհաստանում քաղաքացիական պատերազմի սկսվելու:

1722 —Ռուսաստանում Պետրոս 1-ինը հրատարակել է հրամանագիր, ըստ որի՝ թագի ժառանգորդին նշանակում է նախկին թագավորը, այլ ոչ թե թագը ժառանգվում է ըստ ավագության:

1804 —ծնվել է ֆրանսիացի գրող, քննադատ և լրագրող Ժյուլ-Գաբրիել Ժենենը:

1837 —Մեն կղզու մոտ խորտակվել է անգլիական «Jane and Margaret» առագաստանավը, որի արդյունքում զոհվել է 200 մարդ:

1868 –ծնվել է ավստրիացի ազգագրագետ ու լեզվաբան Վիլհելմ Շմիդտը:

1822 —ծնվել է անգլիացի հետազոտող Ֆրենսիս Գալտոնը, որը հանդիսանում է ինտելեկտի որոշման առաջին թեստերի հեղինակը:

1871 —վախճանվել է կովկասյան լեռնականների առաջնորդ, Հյուսիսկովկասյան իմամատի ղեկավար Իմամ Շամիլը:

1893-ծնվել է ԽՍՀՄ մարշալ, զորահրամանատար, քաղաքացիական պատերազմի հերոս Միխայիլ Տուխաչևսկին:

1918– Լիտվան հռչակել է իր անկախությունը Գերմանիայից ու Ռուսաստանից։

1919 —խորհրդային Ռուսաստանի Նարկոմատի կոլեգիան որոշում է ընդունել կազմակերպել սրբերի գերեզմանների բացում:

1921- վրացական Շուլավերի գյուղում կազմավորվել է Վրաստանի Հեղկոմը, որն էլ օգնության խնդրանքով դիմել է Խորհրդային Ռուսաստանին, սկսվել է Վրաստանի խորհրդայնացումը:

1923 —Հովարդ քարտերը բացել է Թութանհամոն փարավոնի դամբարանը:

1934 – Ավստրիայում ավարտվել է 4 օր տևած քաղաքացիական պատերազմը։

1936 - Տեղի է ունեցել չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա):

1957 —ԽՍՀՄ-ում սահմանվել է «Խեղդվողներին փրկելու համար» շքանշանը:

1968 – ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Հեյլեվիլ քաղաքում սկսել է գործել «911» փրկարար ծառայության առաջին ստորաբաժանումը։

1976 —ԽՍՀՄ-ում Կամսկու ավտոգործարանի հոսքագծից դուրս է եկել առաջին ԿԱՄԱԶ մակնիշի բեռնատարը:

1978 —ստեղծվել է հայտարարությունների առաջին համակարգչային տախտակը՝  BBS-ն:

1986 - Խորհրդային Միությունը գործարկել է Միր ուղեծիրական կայանը։

1999 – Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում տեղի են ունեցել ահաբեկչական պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է 16 մարդ, վնասվածքներ են ստացել մոտ 100-ը։

2005 – սկսել է գործել Կիոտոյի արձանագրությունը։

2016 —վախճանվել է եգիպտացի դիվանագետ Բուտրոս-Բուտրոս-Ղալին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մուսալեռ գյուղում բախվել են Ford-ն ու Toyota-ն․ օպերատիվ են գործել պարեկները․ վարորդները եղել են սթափ 2024թ-ի ամենահուսալի ավտոմոբիլ է դարձել Subaru-ն՝ առաջ անցնելով Lexus-ին և Toyota-ին Փրկարարներն արգելափակումից մեքենաներ են դուրս բերել, քաղաքացիներին օգնություն են տրամադրել Հրդեհ Լուսագյուղում, այրվել է ննջասենյակը՝ գույքով․ տուժածներ չկանԼեհաստանը ձգտելու է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները Կինը փորձել է հղիությունն ընդհատել, ապա՝ խեղդել է երեխային Հրդեհ՝ Վանաձորում. հայտնի է՝ ինչ է այրվել ՊԵԿ-ը՝ հիփոթեքով բնակարան գնել ցանկացողներին Պարզվել են Բագրատաշենի սահմանային գոտում հրդեհի պատճառներն ու տուժածների ինքնությունը Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Քանի ԱԹՍ է մտադիր արտադրել Ուկրաինան 2025 թվականին Կարևոր՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ 20-ամյա երիտասարը Գավառի կենտրոնական հրապարակում վրաերթի է ենթարկել հետիոտնի Քայլերի ի՞նչ հաջորդականությամբ ու ումո՞վ ենք ուզում Նիկոլ Փաշինյանի հեռացումը. Նարեկ Մալյան Սաղ հեչ, ԱԱԾ-ի պաշտոնական էջն ինչո՞ւ է Ֆեյսբուքից ջնջվել․ Կարեն Վրթանեսյան Հայտնաբերվել է 17 հետախուզվող, 1 անհետ կորած․ ՆԳՆ Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով Արթիկում 31-ամյա երիտասարդը դանակահարել է 28-ամյա համաքաղաքացուն Տեղահանված անձանց և ՀՀ սոցիալապես անապահով ընտանիքներին կտրամադրվի նպատակային դրամական աջակցություն Ջուր չի լինի մինչև 19։00-ն․ հասցեներ Ուկրաինայի ողջ տարածքում օդային տագնապ է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԵրևանում թալանել են բեռնափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկը Իրանի ԶՈՒ հրամանատար. Թշնամիները դեռ չեն տեսել Իրանի իրական հզորությունը 10 ամսական երեխա է վիրավորվել պիրոտեխնիկայի պայթյունից․ ՌԴ Դեկտեմբերի 30-ից հունվարի 3-ը բացահայտվել է հանցագործության 197 դեպք Խոշոր ավտովթար Ղազախստանում, բախվել են 95 մեքենաներ Բագրատաշենի անցակետի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով երկու տուժած կա Մոսկվա-Երևան չվերթի օդանավում քաղաքացին հանկարծամահ է եղել Հովիկ Աղազարյանը կուսակցություն է հիմնել․ հայտնի է անվանումը Իրազեկում՝ հունվար ամսվա կենսաթոշակի վճարման վերաբերյալ Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Իսրայելական բանակը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սուրբ Ծննդյան տոնին նախորդող օրը մատուցվում է Ճրագալույցի պատարագ, ազդարարվում է Փրկչի ծնունդը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Գերմանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները մեկնում են Սիրիա՝ հանդիպելու երկրի նոր իշխանությունների հետ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար. Պետդեպարտամենտ Տղամարդը պարեկներին վարորդական իրավունքի կեղծ վկայական է ներկայացրել Իրարանցում՝ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում. անասնագոմում տղամարդու կախված մարմին են գտել Հրամանը կգործի հունվարի 6-ից․ կարևոր՝ քաղաքացիների համար Գտնվելով հաղթանակի, փառքի ազդեցության տակ, Բաքվում երբեմն կորցնում են ադեկվատության զգացումը, ինչը չի կարող հիմնական դերակատարների կողմից անպատիժ մնալ. Աբրահամյան Չիլիում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ավտոմեքենան ընկել է ձորը․ տուժած կա Վթար․ որոշ հասցեներում ջուր չի լինի Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել հունվարի 3-ին Ի՞նչ եղանակ է սպասվում հունվարի 3-7-ը Մեր ժողովուրդը մեռած, անզոր չի, ամբողջական ազատագրումը, Աստծու կամոք կլինի․ Բագրատ Սրբազան Հունաստանում հայտնաբերվել է բյուզանդական վերջին կայսրի դիմանկարը Ուկրաինան պատրաստվում է վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Սիրիայի հետ. Զելենսկի
Ամենադիտված