Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բաղդասարյանի փեսան՝ սկանդալի կիզակետում...

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանում գոյություն ունեցող ստվերի մասին գրվում ու խոսվում է անդադար: Այն մասին, որ ստվերը մեր երկրի հիմնական գերխնդիրներից մեկն է, գիտեն անգամ մանկահասակ երեխաները. տասնամյակներ ի վեր պետությանն այդպես էլ չի հաջողվում այնպիսի միջավայր ձևավորել, որը ոչ թե կնպաստեր, այլ կբացառեր ստվերն՝ առհասարակ:

Բայց մինչ իշխանությունները գրեթե երբեք առիթը բաց չեն թողնում՝ նույն մասնավորին կոչ անելու, թե հարկավոր է ասենք՝ զերծ մնալ սեփական աշխատակիցներին հարկայինից թաքցնելու արատավոր պրակտիկայից՝ ձևանալով իբրև ազնվության ու արդարության իսկական ջատագովներ, բանից պարզվում է՝ նմանօրինակ լրջագույն խնդիրներ կան հենց պետական որոշ օղակներում.

մամուլում տեղ են գտել հիմնավորված տեղեկություններ այն մասին, որ, մասնավորապես, Աջափնյակի թաղապետարանի ղեկավարությունն, ելնելով ինչ-ինչ հանգամանքներից, տևական ժամանակ թաքցրել է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի պետ Գարրի Սարգսյանին, ինչի պատճառով էլ, ըստ էության, քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում, որտեղ տեղադրված է Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի վերաբերյալ տեղեկությունը, առհասարակ բացակայում է առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինը։

Թե հատկապես ինչու են թաքցրել բավական լուրջ պաշտոն զբաղեցնող Սարգսյանին, իհարկե, շրջանառվող ենթադրությունները շատ են, բայց որ սույն երևույթին որևիցե արդարացում լինել չի կարող, անկասկած է: Ասել, թե նմանօրինակ դեպքերը պետական օղակներում հաճախ հանդիպող երևույթներից են, անկասկած, չափազանցություն կլիներ, բայց համարել Արտավազդ Սարգսյանի կողմից ղեկավարվող պետական օղակում ֆիքսված այս երևույթը բացառիկ, ևս որևիցե կերպ, ըստ էության, չի կարելի. սա, թերևս, վկայում է շատ կոնկրետ ու ոչ այնքան ճիշտ տրամաբանության մասին, որ տիրում է ոչ միայն Աջափնյակի թաղապետարանում, այլև պետական կառավարման ամբողջ համակարգում:

Ի դեպ՝ ամենևին էլ ավելորդ չէր լինի նշել, որ Սարգսյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի փեսան է, ու հաշվի առնելով այս՝ ոչ այնքան անկարևոր իրողությունը՝ այնքան էլ դժվար չէ կռահել, թե իրականում ինչ կարող է ընկած լինել Սարգսյանի կամայականության հիմքում. չի բացառվում, որ այդ ամենի հիմքում ընկած լինի հաջողակ փեսայի ավելորդ ինքնավստահությունն՝ ասենք ազդեցիկ աներ ունենալու փաստից ներշնչված, ու սա որոշած լինի, որ բացառության կարգով կարելի է և սեփական դուքանի վերածել Աջափնյակի թաղապետարանը:

Իհարկե, միգուցե ոմանք կարող են մեր գնահատականներում ավելորդ խստություն նշմարել կամ հնչած գնահատականը համարել մի փոքր չափազանցված, այստեղ հարցը, սակայն, կայանում է ոչ այնքան երևույթի, որքան չինովնիկական մտածելակերպի մեջ. պետական գերատեսչությունները վաղուց են վերածվել սրա-նրա անձնական օբյեկտի, ու ով ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում է իրեն վստահված օղակի հետ. կուզեն կգրանցեն, կուզեն՝ ոչ, կուզեն սպիտակով կաշխատեն, կուզեն՝ սևով. ո՞վ կարող է ինչ ասել…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Խոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված