Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավստրալիայից Հայաստան ժամանած հայազգի երաժիշտ Պիտեր Դավիդյանը Երևանում հայկական և հնդկական երաժշտություն կհնչեցնի

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ռասամանջարի» հայ-հնդկական գալա համերգին, որը տեղի կունենա մարտի 31-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, որպես հատուկ հյուր ելույթ կունենա արմատներով հայ երաժիշտ, սիտարահար Պիտեր Դավիդյանը: Նա Հայաստան է ժամանել Ավստրալիայից։

Դավիդյանը երաժշտություն ուսանել է 8 տարեկանից՝ մասնակցելով ռիթմի և մեղեդու ֆորմալ դասերի: Տիրապետում է սիտար, կիթառ, հարմոնիում, հարվածային (ջազ և այլն), դարբուկա և տաբլա երաժշտական գործիքներին։ Նրա առաջին կիսապրոֆեսիոնալ ելույթը կայացել է 12 տարեկանում և շարունակվում է ավելի քան 50 տարի:

«1980-ական թվականներին սիտարի և հնդկական երաժշտության տեսության ինտենսիվ դասընթացներ եմ ունեցել Ջայպուր Գհարանայի (դպրոցի) հնդկական երաժշտության պրոֆեսոր Ուստադ Գուլամ Քադիր Խանի հետ։ Տարիների ընթացքում ներգրավված եմ եղել բազմաթիվ երաժշտական նախագծերի և միջոցառումների մեջ, այդ թվում՝ սիտարի մենահամերգներ, համաշխարհային երաժշտական նախագծեր, ֆիլմերի սաունդթրեքեր, ձայնագրություններ ստուդիաներում և կրթություն։ Ես նաև կոմպոզիտոր եմ․ ունեմ սիտարով ներկայացված հնդկական, հայկական և արևմտյան երաժշտական ժանրերի ձայնագրություններով 10-ից ավելի ալբոմ: Վերջին ալբոմներն են «Ինստրումենտալիզմ», «Արցախ» և «Հայկական սյուիտ»»,-պատմում է երաժիշտը:

Նա շեշտում է, որ Հայաստանն իր հայրենիքն է, և ինքն առաջինն է ընտանիքում, ով 3 սերունդ հետո վերադարձել է Ավստրալիայից։ Դավիդյանի նախնիները եղել են Ջուղայից, Նախիջևանից մինչև 17-րդ դարի սկիզբը։ Հետո գնացել են դեպի Նոր Ջուղա, Սպահան, Իրան, որտեղ ծնվել են երաժշտի տատն ու պապը։ Նրանք, ինչպես շատերը Նոր Ջուղայից, գնացել են Հնդկաստան։ Հետագայում տեղափոխվել են Ինդոնեզիա, այնուհետև Ավստրալիա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին։ «Ինձ այնքան շատ բաներ են դուր գալիս Հայաստանում։ Շատ հյուրընկալ մարդիկ, սնունդը, լեռնային գեղեցիկ բնապատկերները, հինավուրց եկեղեցիներն ու վանքերը, երաժշտությունն ու պարը, արվեստը, մշակույթը։ Երբ 2019 թվականի հունվարին առաջին անգամ ժամանեցի Հայաստան, ես զգացի, որ վերջապես վերադարձել եմ տուն»,-նշում է նա:

Երաժիշտը խոստովանում է, որ հայկական երաժշտությունն ազդել է իր՝ որպես երաժիշտ ձևավորման վրա։ Դավիդյանին դիպչում են հայկական երաժշտության ռիթմը, ելևէջները։ Նրան գրավում են Կոմիտասի, Սայաթ Նովայի, Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները:

Երաժիշտը ձգտում է հարստացնել իր գիտելիքները հայկական և հնդկական երաժշտական համակարգերի մասին: «Մեծ հորեղբայրս աշուղ էր, երաժիշտ, ով ճամփորդում էր Սպահանից/Նոր Ջուղայից, և ես զգում եմ, որ երաժշտությունը խորապես արմատավորված է մեր ընտանիքի արմատներում: Ավստրալիայում մեր մեծ ընտանիքի երիտասարդների շրջանում շատ երաժիշտներ կան: Հուսով եմ, որ ամեն տարի կգամ Հայաստան՝ շարունակելու ներկայումս հաստատված երաժշտական համագործակցությունները։ Հրաշալի կլիներ հնարավորության դեպքում այս երաժշտական համագործակցությունները աշխարհով մեկ տարածել»,-ասում է նա:

Անդրադառնալով այն վարպետներին, որոնք իր համար պրոֆեսիոնալիզմի առ օրինակ են՝ Պիտեր Դավիդյանը շեշտում է՝ սիտարի դեպքում 20-րդ դարի 3 վարպետներն են՝ Վիլայատ Խանը, Նիքիլ Բաներջին և իհարկե Ռավի Շանկարը։ Ժամանակակից սիտարի վարպետ Շահիդ Պարվեզ Խանը նույնպես ոգեշնչման մեծ աղբյուր է նրա համար: Դավիդյանը հիացած է ջազի և դասական ժանրի մեծ երաժիշտներով և կոմպոզիտորներով:

«Սիտարը միջնադարյան ժամանակաշրջանի գործիք է, որը նախագծվել է Ամիր Խուսրոյի կողմից։ Նա վերցրել է պարսկական սետարը, կովկասյան թառը և հնդկական վինան և դրանք միաձուլելով՝ ստեղծել է նոր դիզայն՝ հիմնական նվագող լարերի տակ ռեզոնանսային լարերով։ Բարձրացված կոր մատատախտակով երաժիշտը կարող է ներկայացնել բազմաթիվ տարբեր զարդանախշական տեխնիկաներ՝ մարդկային ձայնն ընդօրինակելու համար։ Նրա ռեզոնանսային թրթռացող ձայներանգը բավականին հիպնոսային է թե՛ նվագողի և թե՛ ունկնդրի համար և հավասարապես հարմար է ինչպես դանդաղ մեդիտատիվ երաժշտության, այնպես էլ շատ արագ մեղեդային կառուցվածքով իմպրովիզացիայի համար։ Սիտարն ինքնահաստատվել է որպես Հյուսիսային Հնդկաստանի` Հինդուստանի դասական երաժշտության նշանավոր գործիք»,-սիրտարի առանձնահատկությունների մասին ասում է Դավիդյանը:

Երաժիշտը «Ռասամանջարի» խորագրով համերգը համարում է հայկական և հնդկական երաժշտության, երգի և պարի մեծ իրադարձություն, որին հանդես կգա սիտարի մենակատարմամբ, կկատարի դուետներ հնդկական դասական վոկալի հետ, մեկ այլ դուետ հայկական բլուլի և համույթի հետ՝ կատարելով իր «Հայկական սյուիտ» ստեղծագործությունները սիտարով, փողային և ավանդական հարվածային գործիքներով>>։

Համերգը կյանքի կկոչվի Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան, «Հայ-հնդկական բարեկամություն» ՀԿ-ի և Հայաստանում Հնդկական մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ:

Վեհափառն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն Պուտին Ուկրաինայում գեներալներին հրամայել է շղթաների վրա իր սկզբնատառերով խաչեր կրել «Ընկերներս ինձ մեղադրում են, որ ես ավելի փակ եմ, հիմա սրա մասին խոսում եմ, որովհետև խնդիրը լուծված է». Լուիզա Ներսիսյանը՝ Հրանտ Թոխատյանի հիվանդության մասինՊուտինը ցավակցել է Սի Ծինփինին Հայտնի է դարձել 2024 թվականի ամենահայտնի երգն աշխարհում 100 դրամանոցներ այլևս չեն լինի․ ինչպե՞ս պետք է վճարի քաղաքացին (տեսանյութ)Մետապնևմովիրուս. ինչ է պետք իմանալ Չինաստանում տարածվող վարակի մասին Մանրամասներ՝ Վանաձորում հնչած կրակոցների դեպքի առնչությամբ 2022 թվականից հետո կառուցված ինքնակամ շինություններն օրինականացման ենթակա չեն. Կադաստրի կոմիտեի ղեկավար Զելենսկիին հրահանգ են տվել՝ ամեն ինչ անել՝ Բելառուսը պատերազմի մեջ ներքաշելու համար. Լուկաշենկո Ալաբան 2023 թվականից ի վեր առաջին անգամ ընդգրկվել է «Ռեալ»-ի հայտացուցակում Ավազակnւթյnւն և բնակարանային գnղություն․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացիՍահմանագծմամբ Բաղանիսի և Ոսկեպարի կադաստրային քարտեզները կփոխվե՞ն. մանրամասներ Մեդիափորձագետը զգուշացնում էՅամալի «Ոսկե գնդակ» նվաճելը ժամանակի հարց է․ Ռոդրի Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է․ Վարդան Ոսկանյան Խուլիգանություն՝ Ակնաշեն գյուղումՍյունիքում պարեկները ձերբակալել են ապօրինի փայտանյութ տեղափոխող վարորդին Վրաստանում ռուսաստանցի զբոսաշրջիկի են սպանել, դին՝ նետել գետը Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ազատվել է պաշտոնից Ի՞նչ է մետապնևմավիրուսը, և քանի դեպք է նախորդ տարի գրանցվել Հայաստանում ԱՄՆ-ը թուլացրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին «Telegram» հավելվածի տեսքով վիրուս է տարածվում«Միլան»-ը հաղթանակ կորզեց «Ինտեր»-ի դեմ Սուպերգավաթային եզրափակիչ խաղում 20-ամյա կինը պտղի մահից հետո փորձել է ինքնասպան լինել Ողբերգական երկրաշարժի զոhերի թիվն աճել է15-ամյա աղջիկը բռնության է ենթարկվել, օրեր անց մահացելԱդրբեջանը կեղծիքներով սրում է իրավիճակը Հայաստանի կարծիքը ոչ ոք չի հարցնումՓաշինյանն ինֆորմացիոն պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին29-ամյա վարորդը մահացավԱդրբեջանը պատրաստվում է մեծ շոու սկսել Երեխային պետքարանը նետած մոր նկատմամբ որոշում է կայացվել․ ինչ է սպասվումՉելյաբինսկի բնակիչներից մեկը պատմել է, թե ինչ կարելի է տեսնել Երևանում ձմռանը և ինչ արժե թռիչքըՔաղաքագետը կանխատեսել է ԱՄՆ քաղաքականությունն Անդրկովկասում Թրամփի օրոքՔաղաքագետը մատնանշել է Երևանի զգալի հետաքրքրությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ չնայած Մինսկի հետ տարաձայնություններին Կարևոր լուր արցախցիների համար «Սխալ համակարգի Հայաստանի պատմություն». արդյո՞ք Երևանում գրքերից խարույկներ կվառենԳալիլեո Գալիլեյը հայտնաբերել է Յուպիտերի չորս արբանյակները․ պատմության այս օրը (07 հունվար)Երևանում 65-ամյա տղամարդը սպառնացել է ինքնաuպան լինելԴանակի 27 հարված է հասցրել մորը, կտրել պարանոցը․ մանրամասներՖրանսիայի Ալֆորվիլ քաղաքում Սուրբ պատարագ է մատուցվել և Ջրօրհնեքի արարողություն է կատարվել Նա նվեր է ֆուտբոլի համար․ Անչելոտին իր հիացմունքն է հայտնել «Ռեալի» ֆուտբոլիստի հանդեպ Արմավիրի բանտում դատապարտյալը կտրել է լեզուն․ ինչու է նա գնացել այդ քայլին Ջուր չի լինի«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, 4 վիրավnրներից մեկն անչափահաս է ԱՄՆ-ում գրանցվել է H5N1 թռչնագրիպից առաջին մաhըՓրկարարները արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 21 քաղաքացու օգնություն են ցուցաբերելՀունվարի 7-ը Մեռելոց է
Ամենադիտված