Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս տարի գազը կարող է նորից թանկանալ, ո՞ր դեպքում. պարզաբանում է տնտեսագետը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից գազի սակագինը սովորական սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ, ընդ որում թանկացումը միջինը 4.1 տոկոսով է լինելու, մինչդեռ ռուսական ընկերությունը 6 տոկոս թանկացում էր նախատեսում։

1or.am-ը զրուցել է տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ՝ հասկանալու համար, թե հնարավո՞ր է առաջիկայում նորից թանկացում դիտվի և թե սակագնի՝ այսօր սահմանված արժեքն ինչպիսի ազդեցություն կունենա ՀՀ տնտեսության վրա.

«Նախ նշեմ, որ 2021 թվականի հոկտեմբերին «Գազպրոմ էքսպորտ»-ի և «Գազպրոմ Արմենիայի» միջև կնքվել է գազի մատակարարման նոր համաձայնագիր, որի համաձայն՝ 165 դոլար սահմանից բացի պետք է վճարվի նաև կալորիականության գործակից, որը կարող է կազմել մինչև 175 դոլար՝ 1000 խմ-ի հաշվով: Սա հիմք ընդունելով՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերանայել է գազի սակագինը, որի հիմքում դրել է 8390 կալորիան՝ հաշվի առնելով 2021 թվականի միջին կալորիականության գործակիցը: Եթե այս տարվա ընթացքում կալորիականությունը ավել լինի այդ ցուցանիշից, ապա հանձնաժողովը պարտադրված կլինի կրկին վերանայելու գազի սակագինը: Ինչևէ, նույնիսկ այդ 4.7 դրամը բնակիչների համար բավականին մեծ սոցիալական ծախս է՝ հաշվի առնելով այն, որ հունվարի 1-ից թանկացել է ջուրը, փետրվարի 1-ից՝ էլեկտրաէներգիան:

Անդրադառնալով գազի սակագնի բարձրանալու արդյունքում մեր տնտեսության մեջ սպասվելիք փոփոխություններին՝ տնտեսագետը նշեց.

«Հակառակ գործող իշխանությունների խոստումների, ովքեր հայտարարել էին, որ նվազեցնելու են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները, նրանք, ընդհակառակը, բարձրացրին բոլորը միաժամանակ, և սրա արդյունքում մարդկանց կոմունալ ծախսերն ավելանալու են, իսկ եկամուտները մնալու են նույնը: Սա բավականին մեծ սոցիալական բեռ է մեր բնակչության համար: Միաժամանակ, գազը թանկանալու է նաև բիզնեսի համար՝ մոտ 4 տոկոսով, որն իր հերթին ազդելու է ապրանքների գների վրա: Այն քաղաքացիներն, ովքեր մեքենայի համար օգտագործում են սեղմված գազ՝ մոտ 80 տոկոսից ավելին, այսօրվանից վճարելու են 7-8 տոկոս ավելի շատ, քան նախկինում:

Այսինքն՝ համատարած թանկացումներ ենք ունենալու, որը  շղթայաբար ազդելու է բոլոր ապրանքների և ծառայությունների վրա՝ դրանով նվազեցնելով նաև մեր ապրանքների մրցունակությունը: Մեր ապրանքները թանկ են դառնալու և՛ մեր շուկայում, և՛ արտահանման շուկաներում, ինչի արդյունքում  մեր արտադրողները կտուժեն հատկապես ԵԱՏՄ շրջանականերում, որի գրեթե բոլոր երկրների գազի և էլեկտրաէներգիայի սակագները զիջում են մեր երկրին՝ բացառությամբ Ղրղզստանի»:

Մարիամ Նալբանդյան

Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար
Ամենադիտված