Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը «Օդնոկլասնիկի»-ով էջմիածինցի ամուսնացած կնոջից պահանջել է սեքս անել իր հետ կամ նրա նկարները պոռնոնկար դարձրած կտարածի

ԻՐԱՎՈՒՆՔ

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Խ.-ի գործի դատական քննությունը:

Կոտայքի մարզի 38-ամյա բնակիչ, որպես վարորդ աշխատող Կարենին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝  2016 թվականի հունվարին Կարեն Խ.-ն գրանցվել է «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում:

Այդ ցանցում պատահաբար նկատելով Էջմիածին քաղաքի բնակչուհի Մանիկ Մ.-ի (անունը փոխված է) լուսանկարները, հուլիսի 5-ին Կարենը մուտք է գործել նրա անհատական էջ ու հաղորդագրություններով պահանջել է, որ Մանիկը բացի «Սկայպը», մոտենա տեսախցիկին, որպեսզի ինքը տեսնի նրան:

Մանիկը, չճանաչելով իրեն հաղորդագրություններ ուղարկող օգտատերին, հայտնել է, որ ինքն ամուսնացած է, խնդրել է այլևս հաղորդագրություն չուղարկել:

Չնայած Մանիկ Մ.-ի խնդրանքներին՝ Կարենը շարունակել է հաղորդագրություններ ուղարկել, ընթացքում էլ պահանջել է, որ Մանիկը Երևանում հանդիպի իրեն, ու իրար հետ սեռական հարաբերություն ունենան: Հակառակ դեպքում Կարենը սպառնացել է Մանիկի լուսանկարները մոնտաժելով՝ պոռնկագրական բնույթի լուսանկարներ սարքել ու դրանք հրապարակել համացանցում:

Մանիկը Կարենի հետապնդումների մասին հայտնել է իր ամուսնուն:

Վերջինս ջնջել է կնոջ անհատական էջը՝ հետագա անախորժություններից խուսափելու նպատակով:

Սակայն Կարեն Խ.-ն հետ չի կանգնել իր հանցավոր մտադրությունից:

Նա ամեն կերպ, ըստ դատական ակտի, փորձել է շանտաժի եղանակով հանդիպել Մանիկին ու նրա սեռական հարաբերություն ունենալ:

Նախ՝ Մանիկին մոլորության մեջ գցելու համար Կարենը մեկ այլ անունով անհատական էջից է մուտք գործել նրա էջ, ապա մուտք է գործել Մանիկի էջում որպես «ընկեր» գրանցված,  Ռուսաստանում ապրող նրա բարեկամուհու անհատական էջ:

Վերջինիս Կարենը սպառնացել է, որ եթե նա կապ չհաստատի Մանիկի հետ ու չստիպի, որ Մանիկն էլ իր հետ կապվի, ինքը նրա էջի անձնական լուսանկարները կմոնտաժի, կսարքի պոռնկագրական բնույթի ու կտարածի համացանցում:

Բարեկամուհին Կարենի սպառնալիքներից զերծ մնալու համար կապ է հաստատել Մանիկի հետ, նրան տեղեկացրել է ինչ-որ օգտատերի կողմից իրեն ներկայացված պահանջների մասին ու խնդրել է, որ Մանիկը կապ հաստատի այդ օգտատերի հետ, որպեսզի ինքը խնդիրներ չունենա:

Մանիկը ամուսնու հետ միասին իր մոր անհատական էջից մուտք է գործել կայք, կապ է հաստատել այլ անունով ներկայացած Կարեն Խ.-ի հետ ու խնդրել է հանգիստ թողնել իրեն ու իր բարեկամներին և ընկերներին:

Կարենը մերժել է Մանիկի խնդրանքը, սկսել է հաղորդագրություններով հայհոյանքներ ուղարկել Մանիկի ու նրա ընտանիքի հասցեին, շարունակել է շանտաժի միջոցով պնդել նրա հետ սեռական հարաբերություն ունենալու իր մտադրությունը:

Տեսնելով, որ Կարենի հետ լեզու գտնել չի լինում, Մանիկի ամուսինը դիմել է ոստիկանություն:

Իմանալով այդ մասին՝ Կարեն Խ.-ն կամովին ներկայացել է ոստիկանություն ու հայտնել է իրականությունը:

Դատարանում Կարեն Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու զղջացել է կատարածի համար: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ Կարեն Խ.-ն իր ապօրինի գործողություններով ու շանտաժի ներգործության եղանակով՝ համացանցում Մանիկ Մ.-ի լուսանկարները մոնտաժելու, դրանցից պոռնկագրական բնույթի լուսանկարներ սարքելու և համացանցում տարածելու սպառնալիքներով, ստիպել է, որ Մանիկն իր հետ սեռական հարաբերություն ունենա:

Դատարանը հաշվի է առել, որ չամուսնացած Կարենի խնամքին են չաշխատող ծնողները, նա ընտանիքի միակ կերակրողն է:

Կարեն Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասով, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:

Խոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված