Լուկա Մոդրիչը հրաժարվել է տեղափոխվել Քաթար
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը գրավիչ առաջարկ է ստացել Քաթարի առաջնության ակումբներից մեկից, սակայն 36-ամյա ֆուտբոլիստը որոշել է եւս մեկ մրցաշրջան անցկացնել Իսպանիայում, հաղորդում է AS-ը։
2012 թվականից Արքայական ակումբում հանդես եկող Լուկա Մոդրիչի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մտադիր է եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը ֆուտբոլիստի հետ։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուկա Մոդրիչը մասնակցել է 24 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։