Հովիկ Աբրահամյանը լքում է ՀՀԿ-ն. նա հաստատել է այդ տեղեկությունը
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՀայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռանում է Հաայաստանի հանրապետական կուսակցությունից: Այս մասին նա հայտնել է Aravot.am-ի հետ զրույցում:
Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ կշարունակի մնալ քաղաքականության մեջ:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ, ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանն էլ NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի դիմում ՀՀԿ-ն դեռ չի ստացել:
Ամենայն հավանականությամբ, նա այդ մասին հայտարարությամբ հանդես կգա վաղը:
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահն էր, գործադիր մարմնի եւ խորհրդի անդամ: