Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը պատմեց, թե ինչպես են իրեն տանը դաժան ծեծել. «Ականջիցս արյուն էր գնում, դեմքս կապտած էր» (Տեսանյութ)

ԻՐԱՎՈՒՆՔ

aravot.am-ը գրում է.

Այսօր կանանց նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով միջազգային համաժողովի ժամանակ Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը պատմեց, թե ինչպես են իրեն խոշտանգել այդ ընտանիքում ու ինչ անելանելի վիճակում է եղել.

«18 տարեկանում ամուսնացել եմ իմ համագյուղացու հետ եւ 9 տարի համատեղ ապրել ենք, որի ընթացքում պարբերաբար տարիներ շարունակ ենթարկվել եմ բռնության: Դա եղել է ե՛ւ ֆիզիկական ծեծ, ե՛ւ հոգեբանական»: Սկզբում ամուսինը թույլ չի տվել նրան իր ընտանիքի անդամների, հարազատների հետ շփվել, մեկուսացրել է. «Երբ իրենք տանից դուրս էին գալիս ընտանիքով, դարպասը փակում էին ինձ վրա:

Դա ահավոր էր…Քեզ տան անդամ չեն համարում, չես զգում քեզ լիարժեք մարդ՝ այդ տան մեջ: Չնչին կենցաղային հարցերից ծեծում էր ամուսինս ու իրենց ընտանիքի անդամներն արդարացնում էին ամուսնուս, ասում էին, որ ես եմ հրահրել, դրա պատճառը ես եմ: Այն զգացողությունն էր, որ ես չեմ կարողանում այնպես անել, որ ընտանիքս խաղաղ ապրի»: Հասմիկն ասաց, որ ամուսնու ընտանիքը սպառնացել է, որ երեխաներին ձեռքից կվերցնի.

«Դա հնարավոր էր իրենց ընտանիքում, որովհետեւ Գավառում Վարսիկի անունը ծանոթ է ամեն տեղ եւ դա խնդիր չէր իրենց համար վերցնել երեխաներիս իմ ձեռքից: Տարիների ընթացքում ես սկսեցի անզորանալ, կարծում էի՝ դա է իմ ճակատագիրը:

Ծեծն ու ստորացումը սովորական էր արդեն իմ համար: Երբ ամուսինս տուն էր մտնում, ես վախից դողում էի, մտածում էի ինչ անեմ, որ նորից չծեծի…Ելք չկար, գյուղում ասում էին՝ եթե ամուսնացել ես, դա է քո ճակատագիրը, պիտի ապրես: 9 տարի հետո օրերից մի օր, երբ նորից ինձ դաժան ծեծեց՝ փախա տանից:

Դա իմ միակ հնարավորությունն էր, որովհետեւ ամուսինս կոտրել էր դարպասները, դարպաս չկար, տարել էին վերանորոգման: Ուղղակի փախել եմ տանից, որ չզգամ այդ ցավը, այն ֆիզիկական ցավը, որ նորից պիտի հարվածի: Վազում էի ու չգիտեի, թե ուր, որովհետեւ գյուղում ոչ ոք ինձ չէր պաշտպանի, ասում էին՝ եթե քո ընտանիքի ներսում է դա կատարվում, ոչ մեկի գործը չի, նույնիսկ՝ ծնողների»: Հասմիկ Խաչատրյանը պատմեց, որ ողջ գիշեր լուսացրել է դրսում, ի վերջո թաքնված տեղից դուրս է եկել, երբ ծնողները սկսել են որոնումները.

«Վախենում էի, ամաչում էի, որ ինձ ծեծում են: Տեղափոխվեցինք Երեւան՝ հիվանդանոց, որովհետեւ ականջիցս արյուն էր գնում, դեմքս կապտած էր: Ընդունարանում ինձ հարցրեցին՝ ինչի՞ հետեւանքով է, վախենում էի ասել, նույնիսկ վախենում էի իմ անուն-ազգանունն ասել, որովհետեւ գիտեի՝ բոլոր տեղերում ծանոթներ ունեն, իրենց համար դժվար չէր ինձ գտնելը»:

Հիվանդանոցում Հասմիկին «թեժ գծի» հեռախոսահամար են տվել, դիմել է ոստիկանություն. «Հաջորդ օրը Գավառի ոստիկանությունից ինձ զանգել էին ու համոզում էին, որ հետ արի, խաղաղվեք, ամեն ինչ կանցնի, ամուսինդ հանդարտվել է, խելոքացել է:

Միակ վերջին հույսս «թեժ գիծն էր»: Կանանց աջակցման կենտրոնին դիմելով՝ սկսել են դատական գործընթացները. «Ոստիկանության աշխատողների հեգնական ու ստորացուցիչ խոսքերը, առաջին ատյանի դատավորի մեղադրական հայացքն ու հարցադրումները, Վերաքննիչ դատարանի դատավորի ստորացուցիչ խոսքերն եմ հիշում, որոնք հիմա ծիծաղելի են. Դատավորը հարցրեց՝ այսինքն, մի կտոր հացի համա՞ր ես մնացել…

Միգուցե հա, հիմա կարող եմ պատասխանել՝ երբեմն կինը մնում է հենց մի կտոր հացի համար: Երբ կինը, որը 10 տարի տանից դուրս չի եկել, ավելի լավ է ծեծի ենթարկվի ու մնա, քան երկու երեխաների հետ հայտնվի փողոցում: Միգուցե մի կտոր հացի համար էի մնում, բայց չեմ կարծում, որ Վերաքննիչ դատարանում կնոջը կարելի է ստորացնել»: Ի վերջո այսօր Հասմիկը կարողացել է երեխաներին վերցնել.

«Սկսել եմ կայանալ, իմ մեջ ուժ եմ գտնել շարունակել իմ ուսումը, որը 10 տարի առաջ թույլ չեն տվել՝ բարձրագույն կրթություն ստանալ: Հիմա արդեն աշխատում եմ, ունեմ իմ սեփական բիզնեսը, դաստիարակում եմ իմ երեխաներին, դա ինձ համար երազանք էր: Ես հիմա ապրում եմ իմ երազած ապագայով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ 
aravot.am

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված