Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում կայացած ցուցահանդեսում ցուցադրվել են ապամոնտաժված «Փառք աշխատանքին» արձանի հատվածները

ՄՇԱԿՈՒՅԹ

Mir24.tv-ն գրում է, որ Երևանի Ազգային պատկերասրահում ցուցադրվել է «Փառք աշխատանքին» հայտնի արձանը։ Խորհրդային տարիներին դա հայ աշխատավորների հավաքական կերպարն էր։ 1990-ականներին հուշարձանը ապամոնտաժվել էր, ապա սղոցվել։ Եվ հիմա այդ հատվածները ներկայացվել են հանրությանը։

11 մետրանոց մոնումենտալ արձանից մնացել են միայն գլուխն ու ձեռքը, սակայն դա չի նվազեցրել հետաքրքրությունը այդ արձանի նկատմամբ։ «Փառք աշխատանքին» հուշարձանը սկզբում խորհրդային, ապա անկախ Հայաստանում ամենասիրված արձաններից մեկն էր։ Ժողովուրդը դրան տվել էր «Բանվորի արձան» կամ պարզապես «Բանվոր» անվանումը։

«Սա մեր պատմության մի մասն է, հուշարձանը զարդարել է Երևանի բանվորական թաղամասը, եղել է նրա խորհրդանիշը, փառաբանել է աշխատանքը։ Հիշում եմ, որ երբ այն բացվեց, մարդիկ շատ լավ ընդունեցին այն»,- ասել է ցուցահանդեսի այցելու Արմենուհի Գրիգորյանը։

Կ.Խաչիկյան

«Բանվոր» քանդակը պատրաստված է թուջից, որը ներսից ամրացված րէ երկաթուղային ռելսերով։ Դրա հեղինակը հայտնի քանդակագործ, ԽՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ Արա Հարությունյանն է։ Նա հուշարձանի վրա աշխատել է վեց ամիս։ Արձանը տեղադրվել է 1982 թվականին Երևանի բանվորական  թաղամասերից մեկում։ Սակայն 1997 թվականին քաղաքային իշխանությունները մեկ գիշերվա ընթացքում այն ​​ապամոնտաժել են և միայն հաջորդ օրը այդ մասին տեղեկացրել հեղինակին։ Այն ժամանակ նա հիվանդ էր, և այդ լուրը շատ ծանր հարված էր նրա առողջությանը։

«Այնուհետև քաղաքային իշխանությունները ապամոնտաժման պատճառը բացատրեցին նրանով, որ արձանը գեղարվեստական ​​արժեք չուներ, այլ միայն անձնավորում էր կոմունիստական ​​գաղափարներ։ Ապամոնտաժումը ես համարում եմ վանդալիզմ մեր մշակութային ժառանգության նկատմամբ։ Իսկապես, անկախ դարաշրջանի փոփոխությունից, տարբեր կերպարներից, արվեստի գործ քանդելը վանդալիզմ է»,- ասել է Հայաստանի ազգային պատկերասրահի քանդակի բաժնի վարիչ, ցուցահանդեսի համակարգող Մարիամ Դավթյանը։

Երկար տարիներ հուշարձանը պահվել է նախկին գործարաններից մեկի տարածքում։ Քանդակագործի որդու խոսքով այն ժամանակվա իշխանությունները ցանկացել են այն հալեցնել ու որպես մետաղի ջարդոն վաճառել արտերկիր։ Բայց դա նրանց չի հաջողվել, քանի որ այդ ժամանակ երկրում հալեցման վառարան չէր մնացել, դրանք դուրս էին տարվել։ Սակայն ավելի ուշ ինչ որ մեկը սղոցել է հուշարձանը, և դրա մեծ մասն անհետացել է:

«Աբսուրդն այն է, որ արձանի ապամոնտաժմանը մասնակցել են այն բանվորներ, որոնց նվիրված է եղել հուշարձանը։ Ո՞վ է մեղավոր այդ վանդալիզմի համար: Իհարկե, այն ժամանակվա քաղաքական ղեկավարությունը։ Նրանք փորձում էին ոչնչացնել այն ամենը, ինչ կապված էր նախկին իշխանությունների հետ։ Ես դա համեմատում եմ 1930-ականներին նացիստների արածի հետ, որոնք այրում էին իրենց գաղափարախոսությանը ոչ մոտ գրքերը»,- ասել է քանդակագործ Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը։

«Բանվոր»-ին երկրորդ կյանք են տվել Հայաստանի ազգային պատկերասրահում։ Մասնագետները բերել են արձանի բեկորները, մաքրել դրանք և ցուցահանդես կազմակերպել։ Ժամանակին քանդակը լցված էր քաղաքային լեգենդներով: Ինչ որ մեկն ասել է, որ հեղինակը դա պատկերացրել է որպես Միքելանջելոյի «Դավթի» հայկական տարբերակ։ Մյուսները պնդում էին, որ «Բանվոր»-ի ձեռքին մուրճ է կամ փաթաթված «Պրավդա» թերթը: Սրանք բոլորը, իհարկե, առասպելներ են:

«Հուշարձանի գեղարվեստական ​​արժեքը նրա դինամիկայի մեջ է։ «Բանվոր»-ը կարծես շարժման մեջ է, և նրա բռունցքը կարծես պատրաստվում է մուրճով հարվածել։ Ինչ վերաբերում է տեսողական բնութագրերին, ապա դեմքի դիմագծերը շատ դաժան են, հայացքը խիստ է, բայց դրա մեջ փոքր ժպիտ է երևում»,- բացատրել է Մարիամ Դավթյանը։

Թե ով է վերջակետ դնելու այս պատմությանը, դեռ պարզ չէ։ Հայաստանի ազգային պատկերասրահը և քանդակագործի ընտանիքի անդամները ցանկանում են վերակենդանացնել թուջե հսկային։ Բայց նրա հետագա ճակատագիրը որոշելու համար պետք է աշխատեն պրոֆիլային պետական ​​կառույցները։

Կ.Խաչիկյան

Ե՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար Պուտինն այս պահին չի պատրաստվում հանդիպել Շոլցի և Թրամփի հետ Հայտնի է՝ ինչու է Հունաստանում ձերբակալվել Ալիևի զարմուհին․ նոր մանրամասներ 2024, իմ ամենաթանկերից մեկին տարար․ Անի ԵրանյանԱնչելոտին նշել է, թե որ ֆուտբոլիստներն են բաց թողնելու Ռեալի առաջիկա խաղը Արգել գյուղում բախվել են «Ford»-ն ու «Nissan»-ը Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել
Ամենադիտված