Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջուզեպպե Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց երաժշտասերներին

ՄՇԱԿՈՒՅԹ

«Արմենիա» 6-րդ միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգի հրավիրյալ մենակատարը ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համերգային երեկոյի ընթացքում կատարեց մալթացի կոմպոզիտոր Յոզեֆ Վելլայի, ռուս կոմպոզիտոր Անատոլի Լյադովի ստեղծագործություններից։ Այնուհետև բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 21-ամյա իտալացի ջութակահար Ջուզեպպե Ջիբբոնին և նվագախումբը ներկայացրին Նիկոլո Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը։

Իտալացի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր  Սալվատորե Ակարդոն, խոսելով Ջուզեպպե Ջիբբոնիի մասին, նշել է, որ երիտասարդ ջութակահարն ունի կատարյալ ինտոնացիա, զարմանալի տեխնիկա, անկեղծ երաժշտականություն: Իսկապես, բոլոր այս որակներին ականատես եղանք Արամ Խաչատրյան համերգասրահում. Ջիբբոնին Պագանինիի կոնցերտի վիրտուոզ կատարմամբ հիացրեց ներկաներին։ Նա աներևակայելի վարպետությամբ մատուցեց բարդագույն ստեղծագործությունը՝ ցուցադրելով ջութակի տիրապետման իր նրբությունները։ Նրա ելույթն արժանացավ ունկնդրի բուռն ծափողջույններին. դահլիճը չէր թողնում ջութակահարին հեռանալ բեմից, իսկ վերջինս մեծ երախտագիտությամբ ներկաներին էր պարգևում բազմաթիվ բիսեր։

Երաժիշտների ընտանիքում մեծացած Ջուզեպպե Ջիբբոնին ասում է, որ Պագանինիի ստեղծագործություններն ինքը նվագում է ամեն տեղ ու մշտապես, որպես իտալացի՝ ինքը պարտավորված է նրա երաժշտությունը տարածել ամբողջ աշխարհում։ Նշենք նաև, որ երիտասարդ ջութակահարն անցած տարի առաջին մրցանակ է ստացել Պագանինիի անվան միջազգային մրցույթում։

2012 թվականին՝ 12 տարեկանում, Ջուզեպպե Ջիբբոնին հանդես է եկել Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի ներկայությամբ։ Ջութակահարը խոստովանում է, որ դա աննկարագրելի զգացմունքային պահ էր։

Ջուզեպպե Ջիբբոնին Հայաստանում առաջին անգամ էր, առաջին անգամ էր համագործակցում նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Ջութակահարը նշեց, որ հրաշալի զգացողություններ էին փոխանցվում իրեն՝ նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ աշխատելիս։

Տեղեկացնենք, որ «Արմենիա» միջազգային փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ու Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Ջուզեպպե Ջիբբոնին մասնակցել է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի կազմակերպած մի շարք ծրագրերի։ Ըստ երաժշտի, հիմնադրամը ֆունդամենտալ աշխատանք է կատարում, դասական երաժշտությունը և հատկապես երիտասարդ երաժիշտները նման կազմակերպությունների կարիքն ունեն։

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որ անցկացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ, առաջիկա օրերին դասական երաժշտության սիրահարներին կներկայանա հարուստ երկացանկով և մեծանուն երաժիշտներով։ Երևանում սպասվում են ֆլեյտահար Ջասմին Չոյի, ջութակահարներ Սերգեյ Կռիլովի, Գիլ Շահամի, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլիի, տենոր Յոզեֆ Կալեյայի և թավջութակահար Միշա Մայսկու ելույթները։

Զբոսաշրջիկ. Հայաստան մեկնելը բոլոր ռուսների գլխավոր սխալն էԿոմիտասը Հայաստանի մշակույթի խորհրդանիշն էԳազայից Իսրայելի ուղղությամբ երեք հրթիռ է արձակվել Դիլիջանի թունելի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը Մոսկվայում Փաշինյանի ձախակողմյան պաշտպան է հայտնվել Ծանոթ ու միաժամանակ անհայտ ... մկրատԵ՞րբ կնշվի զատիկըՀայտնի է Բաքվում ապօրինի բանտարկված Ռուբեն Վարդանյանի և Արայիկ Հարությունյանի դատավարության օրը․ այլ մանրամասներ-21․ առաջիկա օրերի եղանակըԽոշոր վթար՝ Արագածոտնում․ 13 վիրավոր կա Կանադայի վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ. Reuters Հայաստանը ՌԴ խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում էԱՄՆ-ի տարածքում ուժեղ բուք է․ մի շարք նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն Փաշինյանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին Ալիեւը կոշտ մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին Ավանում ճանապարհներին մերկասառույցի պատճառով միանգամից մի քանի ավտովթար է եղել Փաշինյանը շարունակում է բանակի վարկաբեկումըԿոկորդում ցավ, ջերմություն․ մահացու վիրուսը նոր թափ է հավաքումԼիլիթը գինեսի ռեկորդակիր էր․ մանրամասներ ողբերգական հրդեհի դեպքիցՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կուրախովո քաղաքը Ե՞րբ և ի՞նչ կարգով է վճարվում քաղաքացու կենսաթոշակը՝ ՀՀ-ից բացակայելու դեպքումԱլկոհոլի ազդեցության տակ գտնված Չինաստանի 2 քաղաքացուց գողացել են բանկային քարտերը, 5 հզր դոլար և 700 հզր դրամ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ուկրաինային անհրաժեշտ են ԱՄՆ անվտանգության երաշխիքները, քանի որ «դա հզոր երկիր է»․ Զելենսկի Իրանում ընթանում են «Մեծ մարգարե 19» զորավարժությունները WTA. Էլինա Ավանեսյանը 44-րդն է Իրանում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը․ պատմության այս օրը (06 հունվար)Արտակարգ իրավիճակ՝ մարզերումՀրդեհի հետևանքով Անուշ Բ․-ն և Լիլիթ Հ․-ն մահացանԻրավիճակը՝ Գորիս-Սիսիան ավտոճանապարհինԱբխազիայում փայտե տուն է այրվել. 5 երեխա է զոհվել Աճ՝ ռուսական ռուբլու շուկայումՈւշադրություն․ եղանակը կտրուկ կցրտիՄարզերում ձյուն է տեղումՀունվարի 8-ի հոսանքազրկման հասցեներըՀայ առաքելական եկեղեցին հունվարի 6-ին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան տոնը Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում․ 2 զոհ կա Ընտանեկան վեճը վերածվել է դանակահարությանՌուսաստանյան կայքը Հայաստանն անվանել է աշխարհի դեռևս գոյություն ունեցող ամենահին վեց պետություններից մեկը ԶԼՄ․ 2024 թվականին Ռուսաստանն Ուկրաինայից ավելի քան 3600 կմ² մակերեսով տարածք է նվաճել Ռուսաստանի զորքերը զրահատեխնիկայի մեծ կորուստներ են կրել և կրճատել են դրանց օգտագործումըԷրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին» Գազայում զոհերի թիվը գերազանցել է 45,8 հազարը Տոտենհեմը պայմանագիր է կնքել Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի որդու հետ Թալինում պարեկները վնասազերծել են «Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված և հետախուզման մեջ գտնվող 57-ամյա տղամարդուն Ռուսաստանը հաստատել է Կուրսկի շրջանում ուկրաինական բանակի հարձակման մասին տեղեկությունը The Times. Մեծ Բրիտանիան պաշտպանված չէ բալիստիկ հրթիռների հնարավոր հարձակումներից Rolex-ը բարձրացրել է գները ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի շուկաների համար
Ամենադիտված