Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հնարավոր է՝ վարչական դատարանում բողոքարկենք ԵՊՀ-ից ինձ հեռացնելու որոշումը. Դա կանացի վրեժխնդրություն էր. Տ. Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քրեական գործը սկզբից մինչեւ վերջ հիմնված էր ստի ու կեղծիքի վրա, այսինքն այն գործերը, որոնք պետք է համակարգվեն իշխանության կողմից, մինչեւ ամենացածր օղակի աշխատանքը վերահսկվում է ամենաբարձր օղակների կողմից, քննիչը որեւէ որոշում ինքնուրույն կատարելու իրավունք չունի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ֆրանսիայի հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ անդամ Տարոն Մանուկյանը, ով հոկտեմբերի 6-ին է ազատ արձակվել կալանքից:

«Մեղադրանքը կազմվում է հնարավորինս ծանր, որպեսզի հնարավորություն ընձեռնվի մարդուն կալանավորելու: Այն գործով, որով մենք մեղադրվում ենք, կալանավորում չէր պահանջում, որովհետեւ կալանավորման հիմքերը բացակայում են: Թե վկաների, թե տուժողների ցուցմունքներով ապացուցվում է, որ նշված քրգործով մենք մեղավորություն չունենք»,-ասաց նա:

Տարոն Մանուկյանը համոզմունք հայտնեց, որ իրենք քաղաքական բանտարկյալ են եղել. «Եթե այս գործը քաղաքականության հետ առնչություն չունենար, մենք անգամ մեղադրյալի կարգավիճակ չէինք ստանա, էլ ուր մնաց կալանավորվեինք եւ ամիսներ շարունակ մնայինք անազատության մեջ: Մեր գործը սկզբից մինչեւ վերջ վերահսկվում էր ամենաբարձր մակարդակով, ընտրված էր ամենածանր խափանման միջոցը, բոլոր պայմաններն առկա էին այդ խափանման միջոցը փոխելու համար, բայց դա չէր արվում»: Նա հայտարարեց, որ կալանավորումներով, բանտերով, հետապնդումներով իրենց վախեցնել, լռեցնել հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է ԵՊՀ-ից իրեն դուրս թողնելուն, Տարոն Մանուկյանն ասաց. «Հիմա երբ արդեն ազատության մեջ եմ, դասապրոցեսին մասնակցում եմ եւ փորձում ենք իրավական առումով վերականգնել մեր իրավունքը: Ռեկտորի հետ չեմ փորձել կապվել, քանի որ համալսարանից իմ հեռացումը ակնհայտ հակաօրինական էր: Մենք ունենք օրինակներ, որ անգամ ցմահ դատապարտյալն է ընդունվում եւ ավարտում: Համալսարանից իմ դուրս մնալը միայն ռեկտորի քմահաճույքն էր, կանացի վրեժխնդրությունն էր, կանացի քինախնդրություն էր: Կրթության նախարարությանն ենք հարցում արել եւ կախված պատասխանից կորոշենք մեր հետագա քայլերը: Շատ հնարավոր է, որ վարչական դատարանի միջոցով բողոքարկենք որոշումը:

Փաստացի այս պահին ես հեռացված եմ, բայց քանի որ համալսարանում կան շատ հարգարժան դասախոսներ, թե իմ դեկանը, հնարավորություն են ընձեռել դասապրոցեսին մասնակցելու, որ կորցրածս վերականգնեմ եւ ավել ժամանակ չկորցնեմ»:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2022 թ․ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետեւող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց: Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետեւ իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 անձի՝ Գոռ Սարգսյանին, Արսեն Մարտիրոսյանին, Տարոն Մանուկյանին,  Հոսիեկ Սարկիսյանին, Գոռ Մաթեւոսյանին, Գեւորգ Մուրադյանին եւ Վելիխան Խլղաթյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին
Ամենադիտված