Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան Ադրբեջանին վախեցնում է միայն խոսքերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ng.ru-ն գրում է, որ Ֆրանսիայի Սենատն աջակցել է բանաձևին, որը կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ Հայաստանի հետ ռազմական հակամարտության պատճառով։


Խորհրդարանականներն առաջարկում են Ֆրանսիային եվրոպական երկրների հետ համատեղ Ադրբեջանի դեմ այնպիսի պատժամիջոցներ սահմանել, ինչպիսիք են երկրի ղեկավարության ակտիվների կալանքը և նրանից նավթի ու գազի ներմուծման արգելքը։ Ֆրանսիացի խորհրդարանականները նաև ցանկանում են, որ Ֆրանսիայի ղեկավարությունն ապահովի մարդասիրական առաքելության ստեղծումը Լեռնային Ղարաբաղում։


Ֆրանսիան, որն ունի մեծ հայկական սփյուռք, Հայաստանին աջակցելու մասին արտահայտվել էր դեռ 2020 թվականին։ Սակայն Երևանին աջակցելու կոնկրետ գործողություն չէր եղել։ Հավանական է, որ նույնը կլինի նաև այս անգամ։
Ադրբեջանը ԱՄՆ դաշնակիցներից է և լավ հարաբերություններ ունի ինչպես Թուրքիայի, այնպես էլ Իսրայելի հետ։ Այդ առումով, նա նույնիսկ ավելի քիչ հարմար «թիրախ» է պատժամիջոցների համար, քան Ռուսաստանը, որը փետրվարի 24-ից հետո մեծապես կորցրել է իր աշխարհաքաղաքական դիրքերը։


Պակաս կարևոր չէ այն փաստը, որ Բաքուն գազ և նավթ է մատակարարում Եվրոպային, և այժմ Փարիզը դժվար թե իրեն թույլ տա կորցնել նման գործընկերոջը ածխաջրածինների ներկայիս գների պայմաններում։ Չնայած այն հանգամանքին, որ երկրների միջև համագործակցությունը ռազմավարական բնույթ չի կրում, այսօր դրանում ավելի շատ հետաքրքրված է Ֆրանսիան։


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԵՄ երկրները չեզոք մնացին, և միայն Ֆրանսիան բռնեց Հայաստանի կողմը՝ կրկին առանց փաստացի աջակցության։ Ըստ այդմ, գործնականում ոչ մի շանս չկա, որ Սենատի բանաձևը Բրյուսելում աջակցություն կստանա։ Ամենայն հավանականությամբ, դա հասկանում են նաև իրենք՝ սենատորները։


«Իհարկե, խորհրդարանական մակարդակով հայտարարություններ կլինեն հաշվի առնելով այն, որ Ֆրանսիայում հայկական սփյուռքը մեծ է, նրա ներկայացուցիչները մասնակցում են մշակույթի, արվեստի, բիզնեսի և քաղաքական կյանքին: Բայց ամեն ինչ նման հայտարարություններից այն կողմ չի գնա, թեև Ադրբեջանի ռեժիմը ճանաչվում է որպես ոչ ժողովրդավարական և ավտորիտար», - ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Ֆեդորովը ng.ru-ի հետ զրույցում: Փորձագետը ընդգծել է, որ, նախ, Փարիզը Բաքվի վրա ճնշման շատ լծակներ չունի, և հետո միակողմանի պատժամիջոցները, առանց եվրոպացի գործընկերների ներգրավման, դժվար թե Ադրբեջանին զգալի վնասներ հասցնեն։ «Նրանք դեռ պայքարելու են  նման ռեսուրսների մատակարարի համար։ Եվ այդ ամենը չնայած այն հանգամանքին, որ Ֆրանսիան աջակցում է նաև Հունաստանին, որը բարդ հարաբերություններ ունի Ադրբեջանի ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի հետ»,- ասել է Ֆեդորովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը
Ամենադիտված