Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում են խափանել Ռուբեն Վարդանյանի ծրագրերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը փորձում է ոտքի կանգնեցնել երկրի պաշտպանունակությունը, խաթարված տնտեսությունը, Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունները խափանելու, ինչպես նաև նրա նշանակումները արգելելու համար։

Հիշեցնենք՝ Վարդանյանը պետնախարար նշանակվելով՝ 5 անձանց նշանակել է իրենց խորհրդականներ, սակայն ցանկանում է զգալի փոփոխություններ իրականացնել նաև Արցախի պետական համակարգում։ Մասնավորապես Արցախի նախագահի որոշումներով Ռուբեն Վարդանյանը համակարգելու է գրեթե ամբողջ կառավարությունն ու պետական ծառայությունները՝ առայժմ բացառությամբ ուժային հատվածի, ընդ որում պետնախարարին է ենթարկվելու նաև արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։

Ընդսմին, Ռուբեն Վարդանյանը մտադիր է լուրջ փոփոխություններ իրականացնել Արցախում, նշանակել այն մարդկանց, որոնց վստահում է և որոնց մասնագիտական ընդունակություններին ծանոթ է։ Թերևս հենց դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն էլ փորձում է վաղուց իր խամաճիկը դարձած Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի միջոցով պարտադրել Արցախում ուժային նախարարների պաշտոնում նշանակել այնպիսի անձանց, որոնք սեպարատ պայմանավորվածությունների չեն գնա Ռուբեն Վարդանյանի հետ և չեն փորձի հակափաշինյանական ալիք բարձրացնել Արցախում։

Այս առումով Փաշինյանը ցանկանում է փոխել թե՛ Արցախի ներքին գործերի նախարարին, ազգային անվտանգության ծառայության տնօրենին և պաշտպանության նախարարին։ Ներկայումս պաշտոնավարող անձանց Փաշինյանն իհարկե չի վստահում, չի վստահում թե՛ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանին, ԱԱծ տնօրենին և պաշտպանության նախարարին, ուստի և ցանկանում է այդ պաշտոններին նշանակել Արցախի նախագահի խորհրդական Կամո Աղաջանյանին, Արցախի պաշտպանության նախարար նշանակել անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանին, նաև ցանկանում են փոխել և որևէ գնդապետով փոխարինել ներքին գործերի նախարարին։

Ըստ էության, Փաշինյանը հստակ գիտակցում է, որ Ռուբեն Վարդանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում բավականին լուրջ հարված է իր դիրքերին, և Ռուբեն Վարդանյանը կարող է Ռուսաստանի և արցախցիների մի մասի աջակցությամբ գլխացավանք դառնալ իր համար։ Ուստիև ամեն ինչ անում է նրա նախաձեռնությունները խափանելու ուղղությամբ։

Աննա Նադոյան

Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta
Ամենադիտված