Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանը տեղ է հասել. Լաչինի միջանցքը փակված է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

kremll.info-ն գրում է, որ բանն այն է, որ ամբողջ աշխարհում քաղաքականությունն է մշտապես ներգրավված  էկոակտիվիստների գործունեության մեջ և Լաչինի միջանցքի դեպքում ևս այդպես է։ Այս դեպքում կարելի է խոսել նրանց շահերի լոբբինգի մասին, ովքեր ձգտում են տարածաշրջանից դուրս բերել ռուս խաղաղապահներին։

Այդ ֆոնին Թուրքիայի նախկին վարչապետ, «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլան հայտարարություն է արել ասելով, որ ճիշտ ժամանակն է, որ Թուրքիան վերցնի այն, ինչ ուզում է Հայաստանից։ Իսկ իրականում դա կարելի է անել միայն ռուս խաղաղապահներին տարածաշրջանից հեռացնելով և Լաչինի միջանցքը խեղդելով...
«Ադրբեջանն ու Թուրքիան բարձրացնում են խաղադրույքները օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ողջ ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա,- համոզված է «Իզբորսկի ակումբ»-ի մոլդովական մասնաճյուղի գործադիր տնօրեն, քաղաքագետ Վլադիմիր Բուկարսկին,- բացի այդ, Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները նկատելիորեն սառել են Երևանի մի շարք չմտածված քայլերի և հայտարարությունների արդյունքում»։


Հարց.- Ամբողջ աշխարհում էկոակտիվիստների գործողությունների հետևում ինչ-որ մեկի շահերն են կանգնած։ Բավական է հիշել Greenpeace-ը։ Արդյո՞ք էկոակտիվիզմը միշտ վերաբերում է քաղաքականությանը և տնտեսությանը, և ոչ թե բնապահպանությանը:


- Ոչ միշտ, բայց շատ դեպքերում բնապահպանների ներգրավվածությունը քաղաքական օրակարգում տեսանելի է անգամ անզեն աչքով:


Հարց.- Ձեր կարծիքով ո՞վ է կանգնած այդ էկոակտիվիստների հետևում:


-Այս դեպքում էկոակտիվիստները գործում են ելնելով Ադրբեջանի և նրա պետական ​​քաղաքականության շահերից։ «Բնական ռեսուրսների շահագործման դադարեցումը» անհեթեթ պահանջ է. Ցանկացած ռեժիմ, որը վերահսկում է որոշակի տարածք, շահագործում է բնական պաշարները։ Նման պահանջները վտանգավոր նախադեպ են ստեղծում: Վաղը բնապահպանները կարող են պահանջել «բնական ռեսուրսների շահագործման դադարեցում» օրինակ Մերձդնեստրի իշխանություններից: 


Հարց.- Ի՞նչ դեր ունի այստեղ Թուրքիան։ Կարո՞ղ են արդյոք նրանք օգտվել այն հանգամանքից, որ Ռուսաստանը հիմա զբաղված է։


- Այո, հենց դրանից է ուզում օգտվել Ադրբեջանն ու նրան սատարող Թուրքիան։ Բացի այդ, Երևանի մի շարք հակառուսական քայլերը հետ են պահում Մոսկվային այդ հակամարտության մեջ խորանալուց։


Հարց.- Սադրանքի նպատակը խաղաղապահների դուրս գալու պահանջո՞վ է, թե՞ նպատակը Լաչինի միջանցքն է։


-Նպատակը մեկն է, որն է Ադրբեջանի վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու միջոց է:


Հարց.- Ինչպե՞ս է Մոսկվան վերաբերվում այդ ամենին։ Կարո՞ղ է նա իրավիճակը վերահսկողության տակ պահել։


-Մոսկվան ունի այլ վայրեր, որտեղ պետք է ջանքեր գործադրի` Նովոռոսիա, Կոսովո, աջակցություն իր իրական դաշնակիցներին` Բելառուսին և Սերբիային: Հայաստանը պետք է որոշի իր աշխարհաքաղաքական ուղղվածությունը և դադարեցնի երկակի խաղ խաղալը: 


«Ադրբեջանը հետևողականորեն վարում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին ինտեգրելու և հայերին իր տարածքից դուրս մղելու իր քաղաքականությունը,- ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը,- նոր ճանապարհ կառուցելով Ադրբեջանը միաժամանակ փակել է Լաչինը, որպեսզի խաթարի ԼՂՀ-ի կապը Երևանի հետ։ Ըստ այդմ, ճանապարհները փակած «բնապահպանների» թիկունքում կանգնած է ոչ միայն Բաքուն, այլ նաև Ադրբեջանի տարածքները ընդլայնելու տրամաբանությունը»։


Հարց.- Ու՞մ է այսօր խիստ անշահավետ ռուս խաղաղապահների ներկայությունը։ 


-Մի կողմից, ռուս խաղաղապահների առկայությունը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ եթե նրանք չլինեին, Ադրբեջանը ավելի կխորանար Հայաստանի տարածք և կթելադրեր իր պայմանները Երևանին։ Սակայն Հայաստանի վարչապետ Փաշինյանը նույնպես ցանկանում է տարածաշրջանից հեռացնել ռուս խաղաղապահներին և նրանց փոխարինել ՆԱՏՕ-ի «խաղաղապահներով»։


Հարց.- Իսկ Լաչինի միջանցքը՞։ Արդյո՞ք դա ինչ որ մեկի համար աչքի փուշ է:


-Լաչինի միջանցքը մի թել է, որը ֆիզիկապես կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Ռուսաստանն էր, որ 2020 թվականի նոյեմբերին Ադրբեջանին թույլ չտվեց գրավել Լաչինի միջանցքը և խզել ԼՂ-ի և Հայաստանի միջև կապերը։ Ուստի այդ խնդիրը մնում է արդիական Բաքվի համար։


Հարց.- Ավելի վաղ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսով քննարկել են եռակողմ պայմանավորվածությունները։ Եթե ​​կարդաք այդ պաշտոնական զեկույցները, կստացվի, որ Բաքվի և Մոսկվայի միջև ամեն ինչ շատ կառուցողական է, իսկ գործնականում այդպե՞ս է, թե՞ Բաքուն ինչ որ բանի չի տիրապետում։


- Բաքվի կողմից, այո, ամեն ինչ կառուցողական է։ Բաքուն Մոսկվայի միջով է առաջ մղում իր դիրքորոշումը, իսկ Մոսկվան միայն համոզում է: Առայժմ Մոսկվան համոզում է Բաքվին համաձայնել իր խաղաղապահների ներկայությանը տարածաշրջանում, սակայն վաղը Թուրքիայի աջակցությամբ Բաքուն կհակադրվի դրան, և Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ։ Ավելին, դրան է ձգտում նաև Հայաստանը։


Հարց.- Ի՞նչ եք կարծում, դա ինչի՞ կարող է հանգեցնել: Կա՞ լուրջ կոնֆլիկտ։


-Ամեն ինչ գնում է նրան, որ Ռուսաստանը կլքի Լեռնային Ղարաբաղը, որից հետո Հայաստանից դուրս կբերի իր սահմանապահներին և 102-րդ ռազմաբազան, և նման կերպ  Հարավային Կովկասը ամբողջությամբ կանցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության տակ ի դեմս ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և այդ դաշինքի «խաղաղապահ» ​​կոնտինգենտի։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին
Ամենադիտված