Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանի իշխանությունը թշնամու հետ պայմանավորվածության մեջ է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Segodnia.ru-ն գրում է, որ «Ռուսաստանի սպաներ» տեղեկատվական պորտալի հատուկ թղթակից, պահեստազորի գնդապետ Լևոն Արզանովը այն կարծիքին է, որ այն, որ վաղ թե ուշ Արցախը լիակատար շրջափակման մեջ էր լինելու, պարզ էր այն պահից, երբ հայերը Լաչինի շրջանի վերահսկողությունը փոխանցեցին Ադրբեջանին։ Թշնամու հետ դավաճանական պայմանավորվածությամբ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը հետևողականորեն վարում է Արցախը հանձնելու և Ռուսաստանին այդ տարածաշրջանից դուրս մղելու քաղաքականություն։ Պատերազմում ջախջախիչ պարտությունից հետո անբացատրելի կերպով պահելով իշխանությունը Փաշինյանի թիմը երկու տարվա ընթացքում հասավ հայ հասարակության լիակատար պառակտման և սեփական բանակի փլուզման, և դրանով իսկ զրկեց Հայաստանի ժողովրդին դիմադրելու կամքից։ Մարդիկ հասկացան, որ նեոօսմանցիների լայնածավալ ագրեսիայի դեպքում չեն դիմանա, քանի որ դեմագոգներ են իշխանության ղեկին, չկա բանակ, չկան դաշնակիցներ, չկան պատերազմ վարելու ռեսուրսներ։


Ադրբեջանցի «բնապահպանների» ակցիայի հետ նույն շղթայի օղակն է ռուս խաղաղապահներին միջազգայինով փոխարինելու Հայաստանի ղեկավարության հայտարարությունների հետ։ Դա հուշում է, որ այդ բոլոր գործողություններն ուղղորդվում են մեկ վերազգային կենտրոնից։ Այն թե որտե՞ղ է գտնվում այդ կենտրոնը՝ Օվկիանոսից այն կողմ, թե մառախլապատ Ալբիոնում, այնքան էլ կարևոր չէ:
Կարևորն այն է, որ Արցախում ապրող 120000 էթնիկ հայեր արդեն զոհաբերվել են իշխանության կողմից։ Ստեփանակերտի և Երևանի հանրահավաքները ոչ մի տեղ չեն տանի, ինչպես նաև հայերի հանրահավաքները Փարիզում և Լոս Անջելեսում։ Ոչ ոք օգնության չի գա։ Երկրային տերերը արդեն ամեն ինչ բաժանել են իրար մեջ՝ Արցախն ու Հայաստանը ամբողջությամբ դնելով Թուրքիայի հովանավորության տակ։ Եվ այդ ողբերգության վերջին ակտից հայերին փրկում է ռուս խաղաղապահների այն նոսր շղթան, որոնց հետևից լսում են «փաշինյանական խմբավորման օձի ֆշշոցները»։


Ցավալի է տեսնել թե ինչպես է հպարտ ու խելացի ժողովուրդը քաղաքական շառլատանի գլխավորությամբ կույրի պես դեպի անդունդը գլորվում։ Արթնացի՛ր ժողովուրդ։ Բացի՛ր աչքերդ։ Միայն դու կարող ես փրկել Հայաստանն ու Արցախը, ոչ ռուսները, ոչ ամերիկացիները, ոչ իրանցիները՝ միայն դո՛ւ։ Մի փորձիր բանակցել թշնամու հետ, մի վատնիր թանկարժեք ժամանակը: Հաշվարկը տարիների չէ՝ ինչպես շատերն են կարծում: Թշնամին արդեն դարպասների մոտ է, խորամանկ է ու անողոք։ Ղարաբաղցի եղբայրնե՛ր, պատրաստվեք կռվելու լրիվ շրջափակման մեջ, դրանից, ամենայն հավանականությամբ, չի կարելի խուսափել։ Եվ դա կլինի վերջին ճակատամարտը: Կամ դու կպաշտպանես քո հողը, կամ կլինես, ինչպես քրդերը՝ հավերժ թափառական օսմանյան աշխարհի ետնաբակ վտարված առանց հայրենիքի ժողովուրդ:


Դու կարող ես դիմանալ, ես ինքս մեկ անգամ չէ, որ ականատես եմ եղել քո քաջությանն և խիզախությանը։ Քեզ համար սովորական է դեմ առ դեմ կռվել գերազանցող ուժերի դեմ։ Բայց կռվելու և հաղթելու համար պատերազմող երկրում պետք է իշխեն այն համազգեստով առյուծները, որոնց պատիվը կյանքից թանկ է, և ոչ թե շնագայլ-առևտրականները, որոնք պատրաստ են 30 արծաթով վաճառել իրենց հայրենիքն ու հավատը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Մանրամասներ՝ Հյուսիսային պողոտայի «Պարմա» մարկետի պահեստում բռնկված հրդեհի դեպքից Որքան հեշտ է մանիպուլացնել մեր հասարակությանը․ Սամվել Մարտիրոսյան Բլոգերը խոսել է ռուս զբոսաշրջիկների նկատմամբ հայերի վերաբերմունքի մասինՎրաստանում երկրաշարժ է տեղի ունեցելՀայաստանի համար շատ խնդիրներ են կանխատեսվում Եվրամիությանն անդամակցելու դեպքումԱԺ պատվիրակությունը կմեկնի ՍտրասբուրգՕդի ջերմաստիճանը կբարձրանա. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են «Mercedes»-ը, «Mitsubishi»-ն և «Opel»-ը «Բացառե՛լ ԵԱՏՄ-ից». Պետդումայում կոչ են արել ավելի կոշտ լինել Հայաստանի հետ ԵՄ-ին անդամակցելու նրա ձգտումների ֆոնին15-ամյա տղան և հայրը վթարից հետո դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Այրվել են Կիևյան փողոցում գտնվող երկու տան տանիքները, տներից մեկի սենյակը և խորդանոցը Փրկարարները ճոպանուղու 3-րդ կայանից, անվնաս իջեցրել և տեղափոխել են անվտանգ տարածք քաղաքացիների Ալիևի սպառնալիքներից հետո Հայաստանը մտափոխվել է Գյումրիից ռուսական բազան հանելու հարցում Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Երասխի «կալցևոյում» խճաքարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է բազալտե եզրաքարին, էլեկտրասյանը և հայտնվել դաշտամիջյան հատվածում «Վատ լուր ենք ստացել ադրբեջանցի եղբայրներից». Սերբիայի նախագահ Երևան-Սևան, Սարավան-«Զանգեր», Մաստարա-Լանջիկ և Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Դոլարն ու ռուբլին արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Վալերի Պերմյակովի կողմից սպանվել են սեփական տան մեջ գտնվող Ավետիսյան ընտանիքի բոլոր 7 անդամները. պատմության այս օրը(12 հունվար) Գեղարքունիքի մարզում թալանել են նահատակված հերոսի տունը՝ հափշտակելով գումար, ոսկյա զարդեր ու անգամ հիշատակի անկյունում տեղադրված իրեր. shamshyan.com Բնակելի շենքում խոշոր հրդեհ է բռնկվել․ 8 մարդ փրկվել է․ ՌԴ Տարածաշրջանում ԱՄՆ-ի բոլոր շահերը գտնվում են Իրանի խաչմերուկում. ԻՀՊԿԷրդողանը հայտարարել Է Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու մասինՁյուն կգա՞․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta
Ամենադիտված