Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծամոնի պես կպել էին ու ամեն կերպ փորձում էին հասնել նրան, որ թիմը չխաղա». Արցախի ՈՒՀԱ-ի թիմի ղեկավարը՝ ադրբեջանական հիստերիայի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Blognews.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է՝ հայկական համացանցը ցնծում, իսկ ադրբեջանականը՝ հիստերիայի ամենավերջին դրսևորումներով քննարկում է Արցախի ՈՒՀԱ-ի թիմի հաղթանակը Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի լիգաների փառատոնում: Թիմի հաջողությունների, մեր «նյարդային» հարևանների ու տղաների անելիքների մասին BlogNews.am-ը զրուցել է թիմի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հետ.

«Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի լիգաների փառատոնին մասնակցում էր 150-ից ավելի թիմ, որոնք ցանկություն ունեն խաղալ տարբեր մակարդակի լիգաներում: Կոնկրետ մեր թիմը ձգտում է խաղալ տվյալ փառատոնի ամենաբարձր՝ կենտրոնական լիգայում, որը կոչվում է «Մոսկվայի լիգա»:

Մեր այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ նախորդ տարիներին «С хлебом и солью-Степанакерт» անվամբ հանդես եկող թիմն այս անգամ անվանափոխվեց ու «Свадьба в горах» դարձավ, թիմի ղեկավարն այսպես մեկնաբանեց. «Մեր թիմի ստեղծման առաջին իսկ օրից ադրբեջանական հիստերիան առաջնահերթ ուղղված էր հենց թիմի անվանմանը: Մրցույթի կազմակերպիչները թեև ուշադրություն չէին դարձնում այս հանգամանքին, ամեն դեպքում լարվածությունն առաջին հերթին տհաճ էր հենց թիմի համար, երբ անընդհատ մեր հասցեին կարդում էինք «сепаратисты из Карабаха» ու նմանատիպ շատ այլ հայտարարություններ: Թիմի վրա լրացուցիչ, ոչ դրական առումով ուշադրություն էին գրավում նաև ադրբեջանցիների՝  ՈՒՀԱ-ի ղեկավարությանը ուղղված բազմաթիվ բողոք-նամակները: Ու ամեն անգամ որոշակի բացատրական աշխատանք էինք տանում, մինչև որ բոլորին հասկացնում էինք, որ սա ոչ մի առնչություն չունի մրցույթի բովանդակության հետ:

Թիմի նկատմամբ ավելորդ լարվածությունը հանելու համար որոշեցինք այն վերանվանել «Свадьба в горах», որովհետև, ստեղծագործական աշխատանքը թողած, ամբողջ օրը համացանցում ու մամուլում մեր հասցեին ուղղված այդ հիստերիկ արձագանքներին էինք պատասխանում: Ծամոնի պես, անհասկանալի կպել էին ու ամեն կերպ փորձում էին հասնել նրան, որ թիմը չխաղա: Իսկ դա մեզ պետք չէր, մեր նպատակն է անել ամեն ինչ, որ Արցախում ապրող, ստեղծագործող երիտասարդները միջազգային հարթակներում հանդես գալու հնարավորություն ունենան, որ մշակութային կյանքով ապրեն: Մի խոսքով, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ու մրցութային փուլեր, մեր թիմը վերջապես հայտնվեց կենտրոնական լիգայում»:

Ահա այս փուլում էլ փետրվարի 17-ին ՈՒՀԱ-ի Արցախի թիմին հաջողվեց հասնել բարձրագույն գնահատականի: Ժյուրին ու հանդիսատեսը սիրեցին մեր տղաների հումորը, և արդյունքում էլ «Свадьба в горах» թիմը հովանավորի կողմից ստացավ խաղի «լավագույն թիմ» տիտղոսն ու արժանացավ հատուկ մրցանակի: Իսկ թե ովքեր են թիմի անդամները, և ինչ ուղղվածություն ունի նրանց մատուցած հումորը, ներկայացնում է թիմի ղեկավարը. «Թիմը կազմված է 18-30 տարեկան տղաներից, թիմում կան երիտասարդներ Ստեփանակերտից, Ասկերանից, Հադրութից, ինչպես նաև Երևանից: Թիմի ավագը Տիգրան Գալստյանն է՝ Ստեփանակերտից:  Թիմը մատուցում է հետաքրքիր, ինտելեկտուալ ու ակտուալ հումոր, «կովկասիզմն» ու հայկականությունը հասցված են մինիմալի, թիմում միայն մեկ անդամն է խոսում հայկական ակցենտով: Փորձում ենք հումորը մատուցել գրագետ ու գեղեցիկ ռուսերենով, որն էլ հենց КВН-ի լեզուն է: Սա հումոր է մոսկովյան հանդիսատեսի համար, ում այդ իմ նշած «կովկասիզմն» արդեն ձանձրացրել է»:

Գեորգի Ավետիսյանի հետ խոսեցինք նաև թիմին ցուցաբերվող աջակցության մասին. «Ուզում եմ հատուկ շեշտել Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի անունը, ում աջակցության և «Արցախ ՀԷԿ»-ի հովանավորության շնորհիվ էլ մենք հասանք այն ամենին, ինչ ունենք: Հոգեբանորեն թիմին հրաշալի աջակցում են մեր հայտնի «КВН-շիկներից» շատերը, որոնց հետ անձամբ շատ մտերիմ հարաբերություններ ունեմ: Սակայն սցենարային ու ստեղծագործական բոլոր մյուս հարցերում մենք մեր ուժերով ենք ամեն ինչ անում: Մեր բոլոր ելույթները եղել են հայաշատ քաղաքներում՝ Ստավրոպոլ, Կրասնոդար, ու պատկերացրեք՝ որքան ջերմ է մեզ ընդունել դահլիճը. սա ևս շատ կարևոր հանգամանք է լավ ելույթ ունենալու համար: Մոսկվայում ևս մեզ շատ ջերմ ընդունեցին, ու անկախ ադրբեջանցիների կողմից մեր շուրջն անընդհատ հրահրվող սադրանքներից ու մշտական հիստերիայից՝ բեմում մենք մեզ միշտ զգում ենք անկաշկանդ ու հանդիսատեսի կողմից սիրված: Իսկ դա ամենակարևորն է»:

Զրույցի վերջում խոսեցինք նաև թիմի առաջիկա անելիքների ու պլանների մասին. «Առաջիկա պլաններն են` ամեն ինչ անել Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղին մասնակցելու համար»:

Հաջողություն մաղթենք մեր տղաներին ու հուսանք, որ առաջիկայում ևս մեր «չկամեցող» հարևանները անհանգստության ու դժգոհության առիթներ կունենան, քանի որ «Свадьба в горах» անվանումը կրող ցանկացած նախաձեռնություն սովորաբար ավարտվում է հայկական կողմի հաղթանակով:

Նյութը՝ Արմինե Հայրապետյանի

Լուսանկարները՝ թիմի անձնական արխիվից

Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված