Ոսկու արժեքն իջնում է մոտ մեկ տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈսկին ուրբաթ առավոտյան էժանանում է մոտ 1 տոկոսով, վկայում են աճուրդների տվյալները։
Ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում իջել է 16,75 դոլարով կամ 0,9 տոկոսով՝ մեկ տրոյական ունցիան 1 835,05 դոլար։ Արծաթի մարտյան ֆյուչերսն էժանացել է 1,34 տոկոսով՝ մեկ ունցիան 21,418 դոլար։