Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ղարաբաղյան հարցում ԵՄ-ի ակտիվությունը Մոսկվայում հակահայկական հռետորաբանության բուռն աճ է առաջացրել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ  ԵՄ–ն երկարաժամկետ դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստանի Ադրբեջանի հետ սահման։ Այն կբարելավի Հայաստանի անվտանգությունը և կզրկի Ադրբեջանին սահմանին իրավիճակը սրելու հնարավորությունից, դրանով ԵՄ-ն ազդարարում է, որ պատրաստ է փոխարինել Ռուսաստանին տարածաշրջանում։


«Kavkaz-uzel.eu»-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը ասել է, որ ռուս քաղաքական գործիչների հակահայկական հռետորաբանությունը աճել է ղարաբաղյան հակամարտության հարցում ԵՄ–ի նման դիրքորոշման պատճառով։ Նրա խոսքով, Եվրախորհրդարանի բանաձևի նախագծով Ադրբեջանն է պատասխանատու տարածքային վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի խախտման համար։ «Բացի այդ, բանաձևի նախագծում նշվում է ԵՄ-ի հավատարմությունը հակամարտությունների կարգավորման Մադրիդյան սկզբունքներին: Այսպիսով, ԵՄ-ն ընդգծում է, որ ուժի կիրառումը հակամարտությունը լուծելու միջոց չէ, և չնայած հայկական կողմի պարտությանը այն սկզբունքները, որոնք եղել են բանակցությունների սեղանին մինչև պատերազմը, նույնն են մնացել: Եվ դրանք կարևոր քաղաքական դրույթներ են Հայաստանի և Արցախի համար, և որոնք էլ ստիպում են Ռուսաստանին հանդես գալ որպես Ադրբեջանի պաշտպան»,-  ասել է քաղաքագետը:


Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ ակտուալ է։ Նրա խոսքով, եթե Երևանը շահագրգռված լինի, առաքելությունը կարող է տեղակայվել մեկ կամ երկու օրից։ ՀԱՊԿ-ի պատրաստակամությունը առաքելություն ուղարկել Հայաստան Ռուսաստանի հեղինակությունը փրկելու համար է, կարծիք են հայտնել «kavkaz-uzel.eu»-ի հետ զրուցած հայ վերլուծաբանները։ 


Լավրովն նաև ասել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտության ժամանակ «վերադարձրել է իրեն պատկանող հողերը»։ Ղուկասյանի խոսքով, Լավրովը դրանով արդարացրել է Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում: «Ռուս պետական ​​այրերի «փաստաբանական» գործունեությունը կապված է այն բանի հետ, որ Ադրբեջանը դիվանագիտական ​​օգնության կարիք ունի: Դա փորձ է հակակշիռ ստեղծել ԵՄ-ում ընդունվող որոշումներին: Բայց քանի որ Ռուսաստանը վարկաբեկված է միջազգային ասպարեզում, նրա «փաստաբանական» օգնությունը Ադրբեջանին քաղաքական դիվիդենտներ չեն բերի»,- ասում է քաղաքագետը և ավելացրել, որ Լաչինի միջանցքի արգելափակումը Ռուսաստանի այդ քաղաքականության բացասական հետևանքն է։


Միաժամանակ, Ղուկասյանը ոչ կոռեկտ է անվանել այն պնդումները, թե Ռուսաստանի նման քաղաքականությունը «արևմտամետ» Նիկոլ Փաշինյանի արդյունքն է։ «Նիկոլ Փաշինյանը Կրեմլի հավատարիմ և նվիրված օգնականն է Հայաստանում, իշխող ուժը Փաշինյանի գլխավորությամբ չեղյալ է համարել Եվրամիության հետ համապարփակ համագործակցության պայմանագիրը, մասնավորապես, ըստ դրա ՀՀ քաղաքացիները պետք է Շենգենյան գոտում օգտվեին առանց վիզայի ռեժիմից: Երկար ժամանակ Փաշինյանը հանուն Ռուսաստանի մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղության կարգավորման առաջարկը, ինչը, ի թիվս այլ գործոնների, հնարավորություն էր ստեղծում Ադրբեջանի հարձակմանը Արցախի վրա»,- պարզաբանել է նա։


ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը լուծելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ։ Ըստ Ղուկասյանի Ռուսաստանը տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, քանի որ այդ ձևաչափն այլևս չի դիտարկում որպես ԱՄՆ-ի հետ համագործակցության հարթակ: Ռուսաստանի դիրքերը Հայաստանում ամուր կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանն է իշխանության գլխին, եզրափակել է Ղուկասյանը։


Քաղաքական դիտորդ Նաիրա Հայրումյանի կարծիքով, ռուս քաղաքական գործիչների հռետորաբանությունը կապված է Փաշինյանի և նրա թիմի հետ, բայց նրանք ոչ թե «արևմտամետ» են, այլ գործում են ինքնապահպանման բնազդով։ «Հայաստանի իշխանությունների կողմնորոշումը կախված է անձնական սպառնալիքի հետ, և եթե նրանք համարեն, որ Արևմուտքն ավելի ուժեղ է, ապա արտաքին քաղաքական շրջադարձ կարող է լինել: Բայց քանի դեռ Ռուսաստանը սահմանապահներ, 102-րդ ռազմաբազա ունի Հայաստանում և Ղարաբաղում խաղաղապահներ դժվար թե Երևանը, արագ շրջադարձի ցանկություն ունենա, քանի որ իշխանությունները հասկանում են, թե դա ինչով կարող է հղի լինել անձամբ իրենց համար»,- պարզաբանել է Հայրումյանը։
Ռուս քաղաքական գործիչների հակահայկական հռետորաբանությունը կապված է Փաշինյանի գործողություններից և հայտարարություններից նրանց դժգոհության հետ, կարծիք է հայտնել քաղաքագետ Արմեն Վարդանյանը։ «Կրեմլը բացասաբար է արձագանքում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը, որն իրենց դուր չի գալիս: Ռուսաստանում սովոր են Հայաստանին հեզ տեսնել: Եվրոպացի դիտորդներ հրավիրելը, Հայաստանի հրաժարումը Ադրբեջանին և Ռուսաստանին Սյունիքով միջանցք տրամադրելուց... այդ ամենը առաջացնում է Կրեմլի վրդովմունքը»,- ասել է նա «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին։ Նրա խոսքով, հակահայկական հայտարարությունների մյուս պատճառը Ռուսաստանի քաղաքականությունն է, որը պաշտպանում է Ադրբեջանի շահերը։ Այն պնդումները, թե ՌԴ քաղաքական վերնախավի հակահայկական հայտարարությունների պատճառը Փաշինյանի արևմտամետ կողմնորոշումն է, ճիշտ չեն, հավելել է Վարդանյանը։ «Կրեմլին դուր չեն գալիս Փաշինյանի հայտարարություններն ու քայլերը, բայց նա արևմտամետ քաղաքական գործիչ չէ։ Հայաստանում արտաքին քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխություն բացառվում է։ Հնարավոր է, որ քայլ առ քայլ լինի։ Եվ դա պայմանավորված կլինի համաշխարհային հարթակում Ռուսաստանի դիրքերի կորստի հետ»,- եզրափակել է քաղաքագետը։ Քաղաքագետը միաժամանակ չի բացառել, որ ապագայում Հայաստանում իշխանափոխությունը կարող է բխել Կրեմլի շահերից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված