Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կովկասի հարցով ամերիկյան վերլուծական պորտալ. Հայաստանը «կտոր կտոր է լինում» Ռուսաստանի և Արևմուտքի միջև

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

U74.ru-ն գրում է, որ Հայաստանը «կտոր կտոր է լինում» Ռուսաստանի և Արևմուտքի միջև, թեև ավելի ճիշտ կլինի ասել, որ Արևմուտքը լուրջ ջանքեր է գործադրում Հայաստանը Ռուսաստանից հնարավորինս հեռու պահելու համար։


Քանի որ ըստ Eurasianet պորտալի  միջազգային պատժամիջոցները «կծում» են Ռուսաստանին կարելի է ասել այս պորտալի ուղվածությունը լրիվ պարզ է։ Շատ արևմտյան ընկերություններ են դադարել բիզնեսով զբաղվել Ռուսաստանում, Մոսկվան փորձում է ռուսական շուկան լցնել մի ծրագրով, որն անվանում է «զուգահեռ ներմուծում»: Հայաստանը հայտնել է Ռուսաստանի հետ առևտրի գրեթե 50 տոկոս աճի մասին, ինչը հարցեր է առաջացնում Ռուսաստանի կողմից արտասահմանյան ապրանքների մատակարարման հարցում Հայաստանի դերի վերաբերյալ:
Թեև հայկական ընկերությունների զուգահեռ արտահանման կամ վերաարտահանման վերաբերյալ առկա տվյալները թույլ չեն տալիս վերջնական եզրակացություն անել առևտրի բնույթի վերաբերյալ, բայց առևտրի վերաբերյալ նախնական տվյալները գրավել են արևմտյան դիվանագետների ուշադրությունը։


Հայաստանի արտահանումը դեպի Ռուսաստան 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 49 տոկոսով, հայտնում է երկրի պաշտոնական վիճակագրական գործակալությունը։ Նույն ժամանակահատվածում ներմուծումն աճել է 42 տոկոսով։ Սա վկայում է վերաարտահանման բարձր մակարդակի մասին, Eurasianet-ի հետ զրույցում ասել է անկախ տնտեսագետ Սուրեն Պարսյանը. «Չկան տվյալներ, որոնք կոնկրետ կսահմանեն վերաարտահանման ծավալները, բայց կան հստակ տնտեսական ցուցանիշներ, որոնք օգնում են մեզ հասկանալ, որ ծավալը մեծ է»։


Իր հիմնավորման մեջ Պարսյանը նշել է, որ Հայաստանում արդյունաբերական արտադրանքը նշված ժամանակահատվածում աճել է 2,7 տոկոսով, իսկ արտահանումը` 50 տոկոսով։


Այնուամենայնիվ, դժվար է ստանալ կոշտ տվյալներ: Հայաստանի մաքսային մարմինները տարեկան ընդամենը երկու անգամ են հրապարակում վիճակագրությունը, իսկ վերջին անգամ դրանք հրապարակել են 2021թվականին, իսկ Ռուսաստանը դադարեցրել է տվյալների հրապարակումը։ Առանց այդ թվերի անհնար է իմանալ, թե ինչով է պայմանավորված Հայաստանի արտաքին առևտրի աճը:
Երևանում արևմտյան դեսպանատները փորձում են պարզել՝ Ռուսաստան արտահանման աճը «բնական» է, թե՞ «անբարենպաստ» [Արևմուտքի համար], անանունության պայմանով Eurasianet-ին ասել է արևմտյան դիվանագետներից մեկը:


«Բնական» բացատրությունների թվում է դրամի արժևորումը, որը հայկական արտահանումը դեպի Եվրոպա համեմատաբար ոչ եկամտաբեր է դարձրել, և արտահանողները իրենց ապրանքներն ուղարկել են Ռուսաստան։ Նաև հայկական ընկերությունները կարող են փորձել օգտվել ռուսական շուկաներում արևմտյան ապրանքների պակասից, իսկ Հայաստանում ռուս էմիգրանտները բիզնեսներ են ստեղծել և առևտուր են անում Ռուսաստանի հետ։


Սակայն արևմտյան դիվանագետները կասկածում են, որ այդ երեք ուղղությունները չեն կարող բացատրել առևտրի նման կտրուկ աճը։ Դիվանագետի խոսքով անհանգստության տարբեր ուղղություններ կան. «Պատժամիջոցներից խուսափելը մեր ուշադրության կենտրոնում է, բայց դեռ բավարար տվյալներ չունենք։ Բայց վերաարտահանումը իհարկե մտահոգիչ է»։


Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և պոտենցիալ տնտեսական ճգնաժամը Ռուսաստանից մեծ կախվածության մեջ գտնվող Հայաստանի տնտեսության համար վտանգավոր է։ Սակայն հայ պաշտոնյաները նաև ընդգծում են նոր միջավայրի դրական կողմերը։


Ինչպես դեռ մարտին «Շանթ» հեռուստաընկերությանը հայտնել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը.


Ռուսական «սահմանափակման տակ գտնվող ընկերությունները կարող են միջազգային շուկաներ դուրս գալ այլ ճանապարհներով, այդ թվում Հայաստանի տարածքով... Բազմաթիվ խնդիրների հետ մեկտեղ կան փոքր հնարավորություններ»։


Հայաստանի արտահանման հիմնական ապրանքը մետաղներն են, որոնց մատակարարումը Ռուսաստան 2022 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ընդամենը 4 տոկոսով։ Սակայն պարենային ապրանքների արտահանումն աճել է 36 տոկոսով, իսկ արտահանման ամենաարագ աճող հատվածը եղել է ցամաքային, օդային և ջրային տրանսպորտային միջոցները, որոնց մատակարարումները 2,3 անգամ են ավելացել և հիմա արտահանման մեծությամբ երկրորդ կատեգորիան են կազմում: Անդրադառնալով այդ ցուցանիշներին էլ ասում են, որ Հայաստանը զբաղվում է վերաարտահանմամբ։


Դիվանագետի խոսքով, Արևմուտքը մտահոգված է Թուրքիայի տարածքով դեպի Ռուսաստան վերաարտահանմամբ, իսկ հայկական ապրանքաշրջանառության ծավալն այնքան փոքր է, որ դա այնքան էլ մեծ խնդիր չէ։ Հաշվի առնելով Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը արևմտյան կառավարությունները երկար ժամանակ մեղմ են վերաբերվել Երևանի հակաարևմտյան գործընկերների հետ տնտեսական հարաբերություններին։ 


Հայաստանն այժմ ավելի շատ է կախված Ռուսաստանից, քան երբևէ իր հետանկախության պատմության ընթացքում:  


Հայ և ռուս պաշտոնյաների միջև հանդիպումներն էլ ավելի հաճախակի են դարձել 2020 թվականին Ադրբեջանի հետ Հայաստանի պատերազմի ավարտից հետո: Ռուսաստանը միջնորդել է այս պատերազմում հրադադար հաստատել, և այժմ ռուս խաղաղապահները պաշտպանում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը։


Հայաստանն իր հերթին ձեռնպահ է մնացել միջազգային ատյաններում բազմաթիվ հակառուսական քվեարկություններից, համաձայնել է ռուսական գազ գնել ռուբլով, և նույնիսկ ծրագրում է սուբսիդավորել Վրաստանից սևծովյան լաստանավերի երթևեկությունը Ռուսաստանի հետ առևտուրն ընդլայնելու համար։ Բայց պաշտոնապես Հայաստանը չի խրախուսում պատժամիջոցներից խուսափելը:


Վերլուծաբան Բենիամին Պողոսյանի կարծիքով «ինքը չի հավատում, որ դա լրջորեն կազդի Հայաստանի հետ Արևմուտքի հարաբերությունների վրա... ԱՄՆ-ը շահագրգռված է Հայաստանում Ռուսաստանի դիրքերի թուլացմամբ...»։


Բայց նրանք նաև չեն ցանկանում թուլացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքերը: «Նրանք հիանալի գիտեն, որ Հայաստանի ղեկավարության համար ավելի լավ թեկնածու չեն կարող գտնել, ուստի ես չեմ հավատում, որ Միացյալ Նահանգները շահագրգռված է Հայաստանում տնտեսական կյանքի հետագա բարդացմամբ և դրանով իսկ Փաշինյանի վրա ճնշում գործադրելով»,- ասել է վերլուծաբանը։


Հետաքրքիրն այն է, իհարկե, որ հայ վերլուծաբանի համար՝ եթե ​​ուշադիր կարդաք նրա մեկնաբանությունը, նորմալ է, որ Հայաստանի ղեկավարը «ընտրվում/նշանակվում է» ԱՄՆ-ից։ Իսկ ընդհանրապես, ըստ երևույթին, բառերով Հայաստանի իշխանությունները չեն խախտում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, բայց իրականում ամեն իմաստով դրանք օգտագործում են իրենց օգտին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Պալեո դիետա մի՞ֆ, թե՞ իրականություն Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները
Ամենադիտված