Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի հերթական և ոչ վերջին սադրանքը. ինչի է ձգտում հասնել Բաքուն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Infoteka24.ru-ն գրում է, որ փետրվարի սկզբին ադրբեջանական լրատվամիջոցները «սենսացիոն» տեղեկություններ տարածեցին «հայ-իրանական ռազմական սադրանքի նախապատրաստման» մասին։ Դեռ այն ժամանակ պարզ էր, որ այդ «լցոնումը» Ադրբեջանի կողմից համեմատաբար մեծ գործողության տեղեկատվական նախապատրաստման մաս է կազմում։


Ադրբեջանական սադրանքը չուշացավ: Տեղեկատվության նախապատրաստման մեկնարկից մոտ մեկ ամիս անց՝ մարտի 5-ին, ադրբեջանական դիվերսիոն խումբը հարձակվել է Արցախի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծառայողների մեքենայի վրա։ Արդյունքում զոհվել է Արցախի ոստիկանության երեք աշխատակից։ Փոխհրաձգության ընթացքում Արցախի ոստիկանությունը վնասազերծել է առնվազն երկու ադրբեջանցի դիվերսանտի, թեև չի բացառվում, որ շուտով տեղեկություններ ստացվեն «ադրբեջանական բանակի ոչ մարտական ​​այլ կորուստների մասին», ինչը, մեղմ ասած, հոգին սպեղանի չէ հաշվի առնելով հայ ոստիկանների մահը։
Ալիևի նպատակները նույնն են. ճնշում գործադրել Ստեփանակերտի վրա Լաչինի ճանապարհին անցակետ ստեղծելու համար, հարված հասցնել հայերի ոգուն թե՛ Արցախում, թե՛ Հայաստանի Հանրապետությունում, վարկաբեկել ռուս խաղաղապահներին ճանապարհ հարթելով 2025 թվականին նրանց մանդատի չերկարաձգման համար, շարունակել վարկաբեկել միջազգային կառույցները, օրինակ Արդարադատության միջազգային դատարանը։


Անցակետի մասին Ալիևին արդեն պատասխանել են Ռուսաստանից, ԱՄՆ-ից և ԵՄ-ից. նախատեսված չէ: Ճիշտ է, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը խոստովանել է, որ հնարավոր է բացառապես քաղաքացիական նպատակներով տեխնիկական հսկողություն իրականացնել ճանապարհին (ինչը, ի դեպ, նշված չէ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ), ինչին հետևել է Արցախի արձագանքը. տեխնիկական միջոցները կարող են լինել, եթե ա) դյուրացնեն ռուս խաղաղապահների աշխատանքը, բ) ադրբեջանական կողմին, թեկուզ անուղղակի, հասանելի չլինի վերահսկողության այս ընթացակարգին և գ) Ադրբեջանը չկարողանա տեղեկատվություն ստանալ այդ տեխնիկական հսկողության միջոցներից։


Հայերի վրա ճնշում գործադրելու առումով այս «օպերացիան» ակնհայտ սխալ հաշվարկ էր։ Ադրբեջանի ցանկացած գործողություն արդեն իսկ ընկալվում է որոշակի զգուշավորությամբ, իսկ ագրեսիվ գործողություններն ընդհանրապես հակառակ ազդեցությունն են ունենում և խորացնում անվստահությունն ու հայերի պայքարելու պատրաստակամությունը։


Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների վարկաբեկմանը, ապա այստեղ գնդակը նրանց դաշտում է։ Նման սադրանքներին պետք է հետևի խաղաղապահների հրամանատարության համարժեք արձագանքը, այլապես պարզ վերլուծության արդյունքում ակնհայտ կդառնա, որ Արցախում ռուսական ուժերից օգուտը ոչ ավելին է, քան ԵՄ դիտորդների առաքելությունը Հայաստանում: Առաջին հարցը, որին պետք է պատասխան տրվի, այն է, թե ինչպես է Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել պլանավորել և իրականացնել անցում դեպի Արցախի այն հատվածը, որը  գտնվում է խաղաղապահների պատասխանատվության տակ։ Իսկ «խաղաղապահներն իրենց հանգիստ են պահում, որպեսզի ադրբեջանցիներին հայերի նկատմամբ կողմնակալության մասին խոսելու առիթ չտա» տիպի մտորումները չեն աշխատում, քանի որ նրանց «հանգիստ պահվածքը» խոսում է կողմնակալության մասին, միայն հակառակ ուղղությամբ։ Բացի այդ, միջնորդի այն բացառիկ դերը, որի մասին պնդում է Ռուսաստանը, ենթադրում է իրավիճակի վերահսկողություն, համարժեք գնահատական ​​ու համապատասխան գործողություններ, այլ ոչ թե «հանգիստ պահվածք»։


Միջազգային կառույցների, այդ թվում ՄԱԿ-ի վարկաբեկումը Ադրբեջանում նորություն չէ, և այն բանից հետո, երբ Միջազգային դատարանը, անբավարար ապացույցների պատճառով, մերժեց Ադրբեջանի պնդումները, թե հայերն օգտագործում են Լաչինի միջանցքը ռազմական նպատակներով, միջազգային կառույցների, մասնավորապես ՄԱԿ-ի դեմ հարձակումների նոր փուլ սկսվեց։ Օրերս Ալիևը անգամ խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անարդարության, երկակի ստանդարտների և այլ բաների մասին։


Դիվերսիայից հետո ադրբեջանական ԶԼՄ-ները փորձեցին տարածել այն միտքը, որ Հայաստանից Արցախ այդ հողային ճանապարհով զենք է փոխադրվել, իսկ «միջադեպը», իբր, տեղի է ունեցել այն պատճառով, որ կրակ է բացվել ադրբեջանական ուժերի վրա, որոնք մեկնել էին «զենքի փոխադրման տեղեկատվությունը ճշտելու»։ Եվ բոլորովին կապ չունի այն, որ մեքենան պատկանել է Արցախի ոստիկանությանը, որ մեքենան մեկննարկել է Ստեփանակերտ, որ մեքենայում բացի ծառայողական զենքից ուրիշ ուրիշ չի եղել, որ նման մեքենայով զենք տեղափոխելը, սկզբունքորեն, աբսուրդ է... Հիմնական բանը, ասելն է, որ ապացույցներ կան, որ միջազգային ատյաններն են, որ դրանք չեն տեսնում։


Ադրբեջանական զինուժի այս դիվերսիոն հարձակումը Արցախի ոստիկանական ՈՒԱԶ-ի վրա և հրադադարի ռեժիմի զուգահեռ խախտումը պետք է դիտարկել հենց այդ նպատակների համատեքստում։


Սպասել, որ նման սադրանքները իրենք իրենց կդադարեն, միամտություն կլիներ։ Միջազգային ճնշումը, որը ներկայումս ամբողջ ուժով չի աշխատում, նույնպես տեսանելի ազդեցություն չունի։ Ռուսական կողմը, որպես եռակողմ համաձայնագրերի երաշխավոր, խուսափելով հասցեական (առնվազն) հայտարարություններից կողմերից պահպանում է հավասար հեռավորություն։


Այս իրավիճակում հայերը միակն են, ում վրա կարող են հույս դնել հենց իրենք՝ հայերը, բնականաբար, զուգահեռաբար շարունակելով աշխատել համաշխարհային հանրության հետ Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու, իսկ ռուսական կողմի հետ փոխըմբռնման և փոխադարձ դաշնակցային պարտավորությունների կատարման հասնելու համար։ Եվ իհարկե պետք է Բաքվի էմիսարների հետ պարբերաբար հանդիպել և քննարկել տեխնիկական հարցեր, օրինակ Արցախ գազամատակարարման կամ Արցախից ջրամատակարարման հարցերը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ավանդների փոխհատուցում կտրամադրվի. ում և ինչպես Մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը. Բագրատ Սրբազան Մեսսին կարող է վերադառնալ Եվրոպա․ հայտնի են մանրամասները «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կա
Ամենադիտված