Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստանում էր: Նա այցելեց Եռաբլուր, ապա Ջերմուկ: Հատկանշական է, որ այցը Հայաստան այն դեպքում էր, երբ պաշտոնական Երևանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի փոխքարտուղարի քվոտայից:

Բացի այդ էլ, ՀՀ-ն հստակ դիրքորոշում է արտահայտում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության վերաբերյալ: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը կարող է ունենալ երկու հիմնական դրդապատճառ: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ-ը սկսել է աշխատել հայ հասարակության հետ և հիմա նրա քայլերը միտված են հայ հասարակության վստահությունը վերականգնելուն: Դա ամենևին չի նշանակում՝ ՀԱՊԿ-ի հարաբերությունները պաշտոնական Երևանի հետ կարգավորվել են, ու խնդիրները հաղթահարվել են: Բանն այն է, որ Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում: Բոլոր ուժային կենտրոններն այժմ փորձում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանում` լուծելով որոշակի խնդիրներ: Այս իմաստով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների խզումը` ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը մեծ հարված է հենց նույն ՀԱՊԿ-ին` տարածաշրջանային անվտանգության համակարգին:

ՀԱՊԿ-ն տարածաշրջանում մնալու համար պայքարում է: Որքան ՀԱՊԿ-ն է անհրաժեշտ Հայաստանին, այդքան էլ Հայաստանն է ՀԱՊԿ-ին անհրաժեշտ: Ադրբեջանին ու Վրաստանին միանալու հեռանկար այս պահին ՀԱՊԿ-ը չունի, այդ իսկ պատճառով էլ Հայաստանին ամեն կերպ փորձելու են պահել ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Եթե ՀՀ-ն կարողանա ճիշտ գնահատել ՀԱՊԿ-Արևմուտք պայքարը Հայաստանի համար, ապա կկարողանա հմուտ դիվանագիտության շնորհիվ հասնել նրան, որ երկու վեկտորներից էլ օգուտներ քաղի: Սակայն հիմա Հայաստանի իշխանությունն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությանն ուղղված գործնական բազում քայլեր է ակնհայտ ցուցադրում: Հրաժարվում է ՀԱՊԿ-ի զորավարժություններից, փոխարենը Հայաստան է բերում ԵՄ դիտորդներին: Սա դուր չի գալիս նաև Իրանին, քանի որ Արևմուտքի ռազմական ներկայությունը տարածաշրջանում խնդրահարույց է նաև Իրանի համար:

Ստացվում է՝ տարածաշրջանում միայն ՀՀ-ին հարմար չէ ՀԱՊԿ-ի հետ աշխատելը, որը էական խնդիրներ է առաջացնելու: Այս դեպքում, եթե մեղմ քաղաքականության արդյունքում ՀԱՊԿ-ը չհասնի իր ցանկալի արդյունքին, ապա Իրանը ևս սկսելու է ընդդիմանալ ՀՀ իշխանության քայլերին, և այդ պարագայում Հայաստանը ևս մեկ պոտենցիալ դաշնակից կկորցնի:

Աննա Ավետիսյան

Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ
Ամենադիտված