Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ո՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեսեք, թե ինչ է այսօր ասում Հայաստանի ղեկավարությունը, որը ժամանակին հայտարարում էր՝ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ». այսօր ասում են՝ «մեզ հնարավորություն տվեք ապրել 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Նովրուզի տոնի առթիվ ադրբեջանական ժողովրդին ուղղված ուղերձում։ «Ինչո՞ւ միջազգային կազմակերպությունները, որոշ հայամետ երկրներ չդատապարտեցին Հայաստանին այդ ժամանակ։ Դեռ որքա՞ն պետք է գործ ունենանք երկակի ստանդարտների հետ։ Ինչքա՞ն պիտի գործ ունենանք երեսպաշտության հետ»,-հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը՝ ակնարկելով մինչև 2020 թ․ արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը։

Ալիևը, Հայաստանին ու միջազգային հանրությանն ուղղված մեղադրանքների շարքում մատնանշել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ադրբեջանի վրա, իբր, գործադրված մեծ ճնշման մասին։ Նրա պնդմամբ, աշխարհի տարբեր երկրներ մեծ քանակությամբ օգնություն են ուղարկել Հայաստան, ինչպես նաև նշել, թե Հայաստանի դաշնակիցները տարբեր կերպ փորձել են կանգնեցնել Ադրբեջանին. «Մեզ ոչ ոք չի կարողացել կանգնեցնել այսօր ու վաղն էլ չեն կարողանա։ Մեր ուժեղ կամքը, հզոր քաղաքականությունը, Ադրբեջանի հաղթական բանակը պատասխան կտա Բաքվի դեմ ուղղված յուրաքանչյուր դավադիր ծրագրի»։

Այս արտահայտությունները բանակցությունները սեփական կետից սկսելու վկան են: Հենց սրա համար էր հասարակության մի մասը պնդում, որ պարտված իշխանությունը չի կարող բանակցել: Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի հարցում պետք է նշաձողն իջեցնել և դա միջազգային հանրության պահանջն է: Ինչքա՞ն իջեցնել, պարո՛ն Փաշինյան: Այնքան, որ Արցախի փոխարեն արդեն բանակցում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ: Ալիևը խղճահարությունից ելնելով քննարկում է՝ ապրե՞ն հայերը իրենց քառակուսի մեջ, թե՞ ոչ:

Չեմ զարմանա, որ Ադրբեջանի նախագահի հոխորտանքները կա՛մ մնան անպասխան, կա՛մ դրան պատասխանեն ինչ-որ պատգամավորի օգնականի կամ էլ հատուկ հանձնարարություններով դեսպանի մակարդակով, ինչպես եղավ Հաջիևի դեպքում: Բայց էականն այն է, որ ով էլ պաստախանի՝ ընդգծելու է, որ իրենք խաղաղության օրակարգի կողմնակիցն են և կապ չունի, որ իրենց տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնում են: Իսկ,  եթե անձամբ Նիկոլ Փաշինյանն արձագանքելու լինի իրեն հատուկ ոճով՝ բանաստեղծություն արտասանելով կամ դրան մոտ հորինվածքով, հատուկ իրեն ընտրած զանգվածի համար այս տողերից կվերցնի այն, որ Ալիևն ասում է 29 քառ. կմ, իսկ իր նշած կարմիր գիծը 29 800 քառ. կմ-ն է, և  որ ինքն այն չի զիջելու:

Իհարկե, իրեն ընտրող մասսայի համար այն հուժկու հարված կլինի, սակայն մի օր էլ կլսենք, որ բանակցում են ՀՀ տարածքի շուրջ, և էլի միջազգային հանրությունը պահանջում է նշաձողն իջեցնել ու այս անգամ էլ զիջել  Սյունիքը կամ այլ բնակավայր:

Ո՛չ, պարո՛ն Փաշինյան, Ալիևի այս խոսքերը բնավ խաղաղության մասին չեն, Ձեր օրակարգն էլ խաղաղության մասին չէ, և սա վերահաստատում է այն թեզը, որ պարտված իշխանությունը չի կարող բանակցություններում հաջողության հասնել: Այս հերթական ստորացուցիչ արտահայտություններից հետո ինպե՞ս է վարչապետի ինքնասիրությունը թույլ տալու նույն սեղանի շուրջ բանակցությունների նստել Ալիևի հետ:

Աննա Ավետիսյան

«Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվել
Ամենադիտված