Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցազրույց. Ռուսաստանը չի պատրաստվում լքել ոչ Անդրկովկասը, ոչ էլ, առավել ևս, Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ  Հայաստանի դեմոկրատական ​​կուսակցության նախագահ, ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի անդամ Արամ Սարգսյանը EADaily-ին տված հարցազրույցում անդրադառնում է հայ-ռուսական հարաբերություններին, Անդրկովկասում աշխարհաքաղաքական առճակատմանը և Արևմուտքի ցանկությանը վերաձևավորել տարածաշրջանը։


-Վերջին իրադարձությունները վկայում են այն մասին, որ հետխորհրդային տարածքում և մասնավորապես Անդրկովկասում Արևմուտքի և Ռուսաստանի միջև աշխարհաքաղաքական պայքարը սրվում է։ Երևանում փորձագետները խոսում են ռուսական ազդեցության որոշակի անկման մասին։ Որո՞նք են այս իրավիճակի պատճառները և կոնկրետ ի՞նչ կարող է անել Մոսկվան։


- Այո, փաստ է, որ Ռուսաստանի ազդեցությունն Անդրկովկասում թուլացել է։ Դրա համար կա երկու հիմնական պատճառ: Առաջինը աշխարհաքաղաքական է, և կոնկրետ Արևմուտքի ակտիվ քայլերը Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազագույնի հասցնելու, ապա Անդրկովկասից դուրս մղելու ուղղությամբ։ Եվ այդ հարցում ձևավորվել է մի տեսակ միասնական ճակատ՝ ԱՄՆ, Եվրոպա, Մեծ Բրիտանիա, Իսրայել, Թուրքիա, Ադրբեջան։ Իսկ երկրորդ պատճառը հետխորհրդային ողջ ընթացքում հենց Ռուսաստանի բաց թողնված հնարավորություններն ու սխալներն են, օրինակ մասնավորապես նրա վստահությունը առ այն, որ Հայաստանի հետ բարեկամական, ռազմավարական հարաբերությունների համար  բավական է ուղղակի շփումներ ունենալ միայն գործող կառավարության հետ։ Մինչդեռ շատ ավելի արդյունավետ կերպով Արևմուտքն է աշխատել, այսպես կոչված, փափուկ ուժի միջոցով և դա գործնականում Հայաստանի ողջ քաղաքական և սոցիալական ներկապնակի հետ։ Նրա տասնյակ միլիոնավոր դոլարների չափով ֆինանսական ներարկումների արդյունքը հարյուրավոր հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներն են, և Ռուսաստանի կողմից համարժեք քայլերի բացակայության պայմաններում հնարավոր դարձավ արևմտամետ և հակառուսական էլիտայի ձևավորումը, որն էլ դարձավ 2018 թվականի գարնանը Հայաստանում գունավոր հեղափոխության կազմակերպիչն ու առաջատար ուժը: Դա  այն սերունդն է, որը պատկերացում չունի Ռուսաստանի, հայ-ռուսական հարաբերությունների պատմության մասին և, ընդհանրապես, չի ցանկանում խորանալ բոլոր մանրամասների մեջ։


- Այսինքն ստացվում է, որ դժվար թե հնարավոր լինի փոխել ստեղծված իրավիճակը։


- Ես այդպես չեմ կարծում: Նախ, Ռուսաստանը չի պատրաստվում լքել ո՛չ Անդրկովկասը, ո՛չ էլ առավել ևս Հայաստանը։ Այդ մասին բազմիցս են հայտարարել Մոսկվայի բարձրաստիճան ներկայացուցիչները։ Եվ այդ համատեքստում, կարծում եմ, որ նրա համար գլխավորը ոչ միայն իր ազդեցությունը պահպանելն է, այլ այն ընդունելի դարձնելը տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների համար։ Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա Ռուսաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր շփումները ներքաղաքական դաշտում։ Այսինքն զարգացնի հարաբերությունները ոչ միայն իշխանությունների հետ, այլ նաև կապեր հաստատի քաղաքական լայն սպեկտրի, մասնավորապես այն ուժերի հետ, որոնք, համոզմունքով կողմ են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների խորացմանը, Ղարաբաղի հարցում ունեն իշխանություններին տրամագծորեն հակառակ դիրքորոշում։ Նրանց ձայնը մեդիա քարոզչության միջոցով պետք է լսելի լինի թե՛ Ռուսաստանում, թե՛ ողջ աշխարհում։
Եթե ​​այդ քաղաքական ուժերն ամրապնդեն իրենց դիրքերը, մեծացնեն իրենց ազդեցությունն ու հեղինակությունը, ապա հնարավոր կլինի հաղթել խորհրդարանական ընտրություններում։ Բայց եթե Մոսկվան հավատարիմ մնա այն կարծիքին, որ պետք է աշխատել միայն գործող իշխանության հետ, որպեսզի նա, այսպես ասած, «ավելի քիչ կեղտոտ հնարքներ գործի», ապա պաշտոնական Երևանի ներկայիս արևմտամետ քաղաքականությունը կմնա օրակարգում։


-Հայաստանում կա՞ն ուժեր, որոնց հետ Ռուսաստանին անհրաժեշտ է ակտիվ աշխատել։


-Իհարկե կան, 23 կազմակերպությունների մեր համախոհների հետ վերջերս ստեղծեցինք «Միասին» շարժումը։ Դրա նպատակներն են. ներքին քաղաքականության մեջ դա Հայաստանի պետականության փրկությունն է, պահպանումն ու զարգացումը, արտաքին քաղաքականության մեջ կողմնորոշումը առաջին հերթին դեպի Ռուսաստան, ինչպես նաև Իրան, Հնդկաստան և Չինաստան։ Մենք կարծում ենք, որ այդ պետությունների հետ հարաբերությունները պետք է լինեն վստահելի և փոխշահավետ։ Սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է մեկուսացված լինի մնացած աշխարհից։ Ավելին, հայկական սփյուռքը սփռված է աշխարհով մեկ։


- Այս տարվա հունվարին Հայաստանը հրաժարվեց ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնել իր տարածքում, ինչը ամենևին էլ չի վկայում դաշնակցային հարաբերությունների վստահության մասին…


-Այս առումով մի շատ հետաքրքիր տեղեկությունով կկիսվեմ: Իմ տեղեկություններով, եթե ՀԱՊԿ զորավարժությունները կայանային, ապա նախատեսվում էր, որ դրանք պետք է անցկացվեին ոչ միայն Հայաստանի տարածքում, այլ նաև Լաչինի միջանցքում, որը ըստ եռակողմ հայտարարության արտատարածքային է և ռուս խաղաղապահների ազդեցության գոտին է։ Ինչն էլ իր հերթին կհանգեցներ նրան, որ այսպես կոչված ադրբեջանցի «էկոակտիվիստները» կհեռանային Արցախից։


-Որքանո՞վ է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը:


-Եթե դա չի համապատասխանում իրականությանը, թող ՀՀ իշխանությունները հերքեն և ներկայացնեն այդ զորավարժությունների ծրագիրը։


-Վրաստանում առկա ներքաղաքական դիմակայությունը հստակ ցույց է տալիս, որ Անդրկովկասում աշխարհաքաղաքական առճակատումը գնալով խորանում է։ Եվ, ըստ ամենայնի, հայ-ադրբեջանական դիմակայությանը զուգահեռ համաշխարհային խաղացողները փորձում են հստակեցնել իրենց դիրքորոշումները նաև Վրաստանում։ Տպավորություն է ստեղծվում, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում ուղղակիորեն կոչ են անում այդ երկրին վերջնականապես որոշել իր աշխարհաքաղաքական նախապատվությունները։


-Այսօր մենք տեսնում ենք, որ աշխարհաքաղաքական կենտրոնները ցանկանում են իրենց հայացքները պարտադրել մնացած աշխարհին։ Այդ տրամաբանության մեջ են մտնում նաև Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները։ Երկար տարիներ թվում էր, թե այդ երկիրը վերջապես որոշել է իր արտաքին քաղաքական ընտրությունը՝ գնում է դեպի արևմուտք։ Սակայն վերջին մեկ տարում Վրաստանի ղեկավարությունը դրսևորեց որոշակի անկախություն ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ կայացնելու հարցում։ Մասնավորապես, ուկրաինական հակամարտության համատեքստում, ելնելով սեփական շահերից, Թբիլիսին չխորացրեց առճակատումը Ռուսաստանի հետ։ Իսկ օրերս երկրի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը, որն Արեւմուտքը համարեց ռուսամետ։ Դրանից հետո հազարավոր արևմտամետների հանրահավաքների ճնշման տակ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց օրենքի նախագիծը հետ կանչելու մասին։ Այսինքն ստացվում է, որ Վրաստանն իրավունք չունի Արևմուտքից անկախ քաղաքականություն վարել։ Այդ երկրում տեղի ունեցող իրադարձությունները վկայում են, որ յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի։ Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական խզումն այսօր էլ ավելի ակնհայտ ու հսկայական է դարձել, և հաշտեցման ուղիներ փնտրելը շատ դժվար է։ Այս ամենը մտնում է Անդրկովկասը վերաձևելու Արևմուտքի տրամաբանության մեջ։


-Ի՞նչ կանխատեսումներ ունեք կապված իրադարձությունների սպասվող զարգացման հետ, օրինակ, նույն Ուկրաինայում։


-Իմ կանխատեսումներով մոտ ապագայում Ուկրաինայի պատերազմում հաղթող չի լինի։ Դիրքային մարտերը շարունակվելու են, հոգնածության պատճառով ամռանը երկար դադար կլինի։ Շատ բան կախված է նրանից, թե ինչպես դա կօգտագործվի ընդունելի լուծումներ գտնելու համար։ Նշեմ նաև  բոլոր նրանց համար, այդ թվում Հայաստանում, ովքեր կարծում են, թե իբր Ռուսաստանը հեռանում է աշխարհաքաղաքական ասպարեզից, մասնավորապես Անդրկովկասից, դա սխալ է։


-Ռուսաստանն այսօր Հայաստանի դե յուրե դաշնակիցն է և դե ֆակտո գործընկերային հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Միաժամանակ ակնհայտ է, որ Մոսկվայի և Անկարայի միջև առկա են աշխարհաքաղաքական լուրջ հակասություններ։ Որքա՞ն կարող է տևել այս անորոշությունը:


-Այս փուլում Ռուսաստանը կշփվի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ։ Միևնույն ժամանակ, Մոսկվան քաջ գիտակցում է, որ աշխարհաքաղաքական առումով թուրքական ազդեցության ուժեղացումը իր դեմ լուրջ գործոն է։ Ուստի Մոսկվային անհրաժեշտ է ուժերի հավասարակշռություն տարածաշրջանում։ Հայաստանը կարող է լինել այնպիսի հավասարակշռող, որն այսօր չկա։ Իսկ դա հնարավոր է առաջին հերթին համադրելով մեր երկրի աշխարհագրական դիրքի առանձնահատկություններն ու հնարավորությունները և Հայաստանի ու համաշխարհային հայկական սփյուռքի միասնությունը։ Նման զարգացմամբ մեզ կաջակցեն տարածաշրջանային և համաշխարհային ազդեցիկ խաղացողները՝ Հայաստանի, մասնավորապես Ռուսաստանի հզորացման կողմնակիցները, անկասկած, ելնելով սեփական շահերից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված