Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թեհրանի «տրոյական ձին» Փաշինյանի համար»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rosbalt.ru-ն գրում է, որ վերջերս «Türkiye Gazetesi» և «Daily Sabah» թուրքական խոշոր կառավարամետ հրատարակությունները հայտնել են, որ Իրանը պատրաստվում է կամ արդեն ուղարկել է 4000 հոգանոց զորախումբ Հայաստան կամ Արցախ։ Ենթադրվում է, որ այդ ուժերը բաղկացած են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) անդամներից, իրաքյան շիաների «Ալ-Հաշդ աշ-Շաաբի»-ի և քրդական PKK-ի զինյալներից, ինչպես նաև իրաքյան եզիդներից և լիբանանահայերից:
Հայկական որոշ լրատվամիջոցներ գրեթե ցնծալով նման տպավորիչ բանակի հանկարծակի ի հայտ գալուց վերարտադրել են այդ տեղեկությունը, որը «անշուշտ» էական դեր կունենա Արցախի անխուսափելի ազատագրման գործում։
Ու թեև օտարերկրյա ռազմական այդքան մեծ կոնտինգենտի վերաբաշխումը Հայաստան խիստ կասկածներ է հարուցում, սակայն ինչպես ասում է ժողովրդական իմաստությունը «առանց կրակի ծուխ չի լինում»։ Ավելին, տարածաշրջանում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ վկայում են Թեհրանի կողմից նման նախաձեռնության իրականացման հնարավորության մասին։


Հատկանշական է այն, որ մարտի 8-ից 16-ը եղել են հաղորդումներ, որոնք վկայում են Եմենից և Սիրիայից ԻՀՊԿ-ի հավանական դուրս գալու մասին, և դա այն նույն ժամանակահատվածն է, երբ թուրքական ԶԼՄ-ները տեղեկություններ են տարածել Հայաստան կամ Արցախ Իրանի կողմից ռազմական կոնտինգենտի հնարավոր տեղափոխման մասին: Միաժամանակ թուրքերը պնդում էին, որ այդ ծրագրի նպատակը հենց Արցախն է։ 


Մարտի 16-ին ամերիկյան Middle East Forum վերլուծական կենտրոնն գրել է. «Եթե Սիրիայում քաղաքացիական պատերազմը հանգեցրեց ռուս-իրանական ռազմավարական կապերի ամրապնդմանը, ապա Ուկրաինայում այդ հարաբերությունները բոլորովին նոր մակարդակի հասան։ Կրեմլը պատրաստ է իսլամական ռեժիմին առաջարկել ռազմական և տեխնիկական աջակցության աննախադեպ մակարդակ, որը նրանց հարաբերությունները վերածում է լիարժեք պաշտպանական գործընկերության»:


Բայց Մոսկվան և Թեհրանը ավելի քան երկու տարի առաջ փաստացի հաշտվել են Արցախի տարածքի մեծ մասի օկուպացման հետ, և եթե նույնիսկ հիմա փոխեն իրենց դիրքորոշումը, ապա անխուսափելիորեն պետք է ուղղակի առճակատման մեջ մտնեին Թուրքիայի հետ։ Ակնհայտ է, որ դանով շահագրգռված չէ ոչ Թեհրանը, ոչ էլ առավել ևս Մոսկվան։ Բայց ակնհայտ է, որ նրանք կատեգորիկ մտադիր չեն համակերպվել սեփական սահմանների մոտ Արևմուտքի մեկ այլ հենակետի` այս անգամ Հայաստանի և Վրաստանի տարածքներն ընդգրկող, առաջացման հետ:


Բանն այն է, որ 2023 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նկատելիորեն ուժեղացրել է արտաքին քաղաքականությունը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու ջանքերը։ Հունվարին Երևանը համաձայնել է անվտանգության ոլորտում ԵՄ-ի հետ գործընկերության ինստիտուցիոնալ ձևաչափին, կայացել է «Հայաստան-ԵՄ երկխոսության» առաջին պրոֆիլային հանդիպումը։ Հենց հունվարի 10-ին Փաշինյանը հայտարարել է. «Այս տարի Հայաստանում ՀԱՊԿ զորավարժություններ չեն լինի, քանի որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում նման միջոցառումների անցկացումը…»: Հունվարի 24-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել է. «ԵՄ-ն մնում է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կառուցմանը նպաստելու և մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում»: Փետրվարի 27-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է. «ԱՄՆ-ն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում, իսկ հայ-ամերիկյան երկխոսությունը ռազմավարական բնույթ է կրում»։ Մարտի 2-ին, գտնվելով Գերմանիայում, Փաշինյանը շեշտել է. «ԵՄ-ն մեր հիմնական գործընկերներից մեկն է ժողովրդավարական բարեփոխումների մեր ճանապարհին»։ Հայաստանը մարտի 10-ին հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, իսկ մարտի 16-ին Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Factor TV-ին տված հարցազրույցում ասել է. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը չի կարողանում կատարել Արցախի անվտանգությունն ապահովելու իր պարտավորությունները»։ Նույն ժամանակահատվածում ՀՀ կառավարության անդամները արտերկրում 13 հանդիպում են ունեցել ԵՄ տարբեր կառույցների և պետությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և նրանք իրենց հերթին 8 անգամ այցելել են Հայաստան։ Բացի այդ, հունվարին Միրզոյանը Բրյուսելում բանակցություններ է վարել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ, և Երևան է այցելել վերջինիս Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչը։


Մարտի 6-9-ը Թբիլիսիում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր և բախումներ արևմտամետ ուղղության կողմնակիցների և իրավապահների միջև։ Վրաստանի վարչապետը հրապարակավ մեղադրել է Ուկրաինայի ղեկավարությանը Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու համար այդ միջոցառումների կազմակերպման մեջ ներգրավված լինելու մեջ։


Բնականաբար, ուկրաինական պատերազմի ֆոնին ոչ Իրանը, ոչ Ռուսաստանը չափազանց շահագրգռված չեն Հայաստանն ու Վրաստանը վերածել արևմտյան հենակետի։ Եվ եթե մինչ այժմ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ռուսամետ ուժերին չի հաջողվում տապալել Փաշինյանին, իսկ փետրվարին Կրեմլի հովանավորյալ Ռուբեն Վարդանյանն է հեռացվել Արցախի պետնախարարի պաշտոնից, ապա այժմ Ռուսաստանը իր դաշնակիցներով (բնականաբար նաև Իրանը) Երևանում կարող է ունենալ հզոր ռազմաբազա։ Ավելին, 2015 թվականից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և ռուսական զորքերը սերտ օպերատիվ համագործակցություն են հաստատել Սիրիայում, իսկ այժմ նրանք սերտ օպերատիվ համագործակցություն են պահպանում Ղրիմում։


Բանն այն է, որ Փաշինյանի դեպի Արևմուտք վերջնական վերակողմնորոշվելու կամ Վրաստանի ներկայիս իշխանության տապալման դեպքում, հայկական հողում տեղակայված իրանական և ռուսական զորամիավորումները, ամենայն հավանականությամբ, կկարողանան համատեղ շտկել իրավիճակը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված