Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ նպատակը շատերին լիցենզիայից զրկելն է կամ իրենց մարդկացով լցնելը. Արմենուհի Կյուրեղյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է չեղարկել որոշումը բուժհաստատությունների անժամկետ լիցենզավորման մասին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, մարտի 21-ին ասել է գերատեսչության ղեկավար Անահիտ Ավանեսյանը։


Նախկին կարգավորումն առաջարկվում է փոխարինել 5 տարով լիցենզիա տալով։ Փոփոխության նպատակը, նրա խոսքով, պրոֆեսիոնալ կադրերի մշտական առկայության ապահովումն է։ Իշխանություններն ուշադրությունից դուրս չեն թողնի նաև բուժհաստատությունների նյութական բաղադրիչը։  Թեմայի վերաբերյալ հարցեր ենք ուղղել ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանին։


-Տիկի՛ն Կյուրեղյան, նախագծի վերաբերյալ ի՞նչ դիտարկումներ ունեք։


-Մի կողմից ներկայացնում են սարքավորումների արդիականացման անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից՝ մասնագետների վերապատրաստման մասին են խոսում։ Ասում են, եթե կազմակերպությունները չհամապատասխանեն կառավարության կողմից ներկայացված պահանջներին, ապա կզրկվեն լիցենզիայից։ Այս օրենքի նախագծով այդ նպատակին հասնելու իրենց գործողությունները բացարձակ հիմնավոր չեն։ Նախ ընդգծենք, որ չունենք ոչ արդիկան սարքավորումների սահմանումը, չկա չափորոշիչներ՝ հասկանալու համար սարքավումը հնացած է, թե ոչ։ 


-Արդյո՞ք ՇՄԶ կրեդիտավորման համկարգը չի լուծում մասնագետների վերապատրաստման հարցը։


-Այո՛, այդ համակարգն արդեն իսկ գործատուից պահանջում է պայմանագիր կնքել այն մասնագետների հետ, ովքեր հավաքում են այդ կրեդիտները։ Այսինքն աշխատողն արդեն պարտավոր է վերապատրաստվել և հավաքել այդ միավորները։ Այս առումով հարցը լուծված է։ Իրենք ասում են, որ պետք է նաև կազմակերպությունը կոնկրետ ոլորտի համար ապահովի իքս քանակությամբ մասնագետը և դրա համար ՇՄԶ-ն քիչ է։

Ըստ նախագծի՝ նախորդ 30 տարիների ընթացքում լիցենզավորված բոլոր կազմակերպությունները, որոնք լիցենզիա էին  ստացել անժամկետ, պետք է անցնեն լիցենզավորում  և օրենքը ժամկետային սահմանումներ է դրել, թե կոնկրետ կազմակերպությունները որքան ժամանակում պետք է անցնեն վերալիցենզավորում։

Լիցենզավորման մարմինն այդ գործընթացը պետք է կազմակերպի 23 օրվա ընթացքում, ապա հարց է առաջնում, դա լրացուցիչ ծախս չի ենթադրո՞ւմ։ Մեզ ասում են, որ նոր ֆինանսական և մարդկային ռեսուրսներ չեն ներգրավվելու։ Սա արդեն կասկածի տակ է դնում նպատակը, քանի որ հնարավոր չէ եղած ներուժով իրականացնել 30 տարվա կազմակերպությունների վերալիցենզավորումը, ռեալ չէ։ Նախագծում նաև նշում են, որ այս ծրագիրն  իրենց կառավարության ռազմավարական ծրագրերից չի բխում, իսկ ոլորտում այդ թղթից բխող շատ գործ կա անելու, ապա ինչու դա չեն անում։ Ամենալուրջ խնդիրը Սահմանարության հետ հակասությունն է, որի 73,74-րդ հովածներում նշվում է, որ եթե օրենսդրական փոփոխությունն ազեցություն է ունենում վատթարացման առումով, ապա այդ օրենքը հետադարձ ուժ չի ունենում։ Երբ հարցը բարձարցրեցի հանձնաժողովի նիստում, մի փոքր վերաձևակերպում տեղի ունեցավ։ Այս առումով դատարաններ շատ գործեր են գնալու։


-Չեք կարծում, որ նախագիծը կարող է միտված լինել կոնկրետ բուժհաստատությունների դեմ։


-Այո՛, ես նման ողջամիտ կասկած ունեմ։ Այն կազմակերպությունները, որոնք չեն հասցնի թարմացնել իրենց սարքավորումները նշված ժամկետներում, ապա կզրկվեն լիցենզիայից։ Պատկերացնո՞ւմ եք, թե այն ինչ ֆինասկան բեռ է դնում հատկապես մարզային ԲԿ-ների վրա։ Շատ կազմակերպություններ վերալիցենզավորման հնարավորությունը կորցնելու են։ Ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ նպատակը շատերին լիցենզիայից զրկելն է կամ իրենց մարդկացով լցնելը, գուցե նաև այդ կազմակերպությունների շենք-շինությունները վաճառելը։

Նման կասկած ինձ մոտ առաջացել է, քանի որ արեն տեսել եմ այս իշխանության վարած քաղաքականությունը նմանատիպ հարցերում՝ ծննդատների փակում, բուժհաստատությունների օպտիմալացում, լուծարում և այլն։ Երբ այս մտահոգությունների մասին կիսվել եմ՝ իրենց վերալիցենզավորման գործընթացը սկսելու 6 ամսյա ժամկետը, դարձրել են 1 տարի։ Ըստ իրենց՝ այդ թերությունները կհասցնեն վերանայել։


-Այդ լրացուցիչ սարքավորումների և այլնի բեռը, երբ դրվի ԲԿ-ների վրա, այն չի՞ ավելացնի նաև բուժառուների ֆինանսական բեռը։


-Միանշանակ։ Այդ կազմակերպությունը  ստիպված է լինելու փոխել իր սարքավորումն ինչ-որ չափանիշի համապատասխանեցնելու համար, որն էլ նաև լրացուցիչ մասնագետի վերապատրաստման ծախս է ավելացնելու։ Կա՛մ ի վիճակի չեն լինելու այդ ծախսերն իրականացնել և զրկվելու են լիցենզիայից, կա՛մ  իրականացնելով նման ծասեր դա հանելու են պացիենտի գրպանից։ 

Աննա Ավետիսյան

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված