Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արևմուտքը Ռուսաստանի համար երկրորդ ճակատ է նախապատրաստում. Հնարավոր է դա լինի Ղարաբաղը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru-ն գրում է, որ մոտ ժամանակներս ուկրաինական հարձակում է սպասվում Ռազմական հատուկ գործողության գոտում: Այդ նպատակով են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և ԵՄ երկրները Ուկրաինայի Զինված ուժերը լցնում զինատեսակների լայն տեսականիով։ Տրամաբանական է ենթադրել, որ միևնույն ժամանակ արևմտյան ստրատեգները կարող են փորձել հրկիզել այլ այնպիսի թեժ կետեր, որոնց հետ Ռուսաստանը անմիջական կապ ունի։ Այդպիսի կետերից մեկը կարող է դառնալ Անդրկովկասը։ Եվ եթե Վրաստանի ներկայիս իշխանությունները մերժել են Կիևի կոչերը և հրաժարվել Մոսկվայի դեմ «երկրորդ ճակատ» բացելուց, ապա Լեռնային Ղարաբաղում կարող է շատ ավելի վտանգավոր սցենար խաղարկվել։


Չնայած այն հանգամանքին, որ ակտիվ ռազմական գործողությունները այդ տարածաշրջանում ավարտվել են 2020 թվականի աշնանը, հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակում է մլալ և, առավել ևս, պարբերաբար բռնկվել։ Մասնավորապես, մարտի 25-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական զինուժը հատել է շփման գիծը Շուշիի շրջանում և սկսել դիրքը համալրել ինժեներական տեխնիկայով, ինչը 2020 թվականի եռակող պայմանավորվածությունների խախտում է։ 


«Իհարկե, մենք չենք կարող կոնկրետ իմանալ արևմտյան ստրատեգների և Ուկրաինայի և Ադրբեջանի բանակների շտաբների պլանները,- Ukraine.ru-ին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը,- միևնույն ժամանակ, մենք հիանալի տեսնում ենք, թե ինչպես է իրականացվում ադրբեջանական ուժերի կենտրոնացում Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինչպես նաև առկա են ուկրաինական զինված ուժերի լայնածավալ հարձակման նախապատրաստման նշաններ»։


Փորձագետի կարծիքով, լավ գիտենալով արևմտյան կուրատորների գործողությունների մեթոդները, չի կարելի բացառել, որ այդ գործողություններն այսպես թե այնպես կսինխրոնիզացվեն։ Նա նաև ասել է, որ դեռ 2019 թվականին է հրապարակվել RAND Corporation-ի «Ռուսաստանի ուժերի ձգումը և դրանց անհավասարակշռումը» զեկույցը, որի էությունն այն է, որ հնարավորինս շատ թեժ կետերի և տարբեր ինտենսիվության ռազմական հակամարտությունների միջոցով Ռուսաստանի համար պետք է ստեղծել առավել անբերենպաստ իրավիճակ։ «Մի շարք տեղեկությունների համաձայն մենք տեսնում ենք, որ ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան է զորք մոտեցրել Հայաստանի սահմաններին, չնայած թուրքական ղեկավարությունն այսօր ակնհայտորեն այլ անելիքներ ունի, քան կովկասյան ուղղությամբ աշխատելուց: Դժվարանում եմ կանխատեսել, թե ինչպիսին կլինի Ռուսական կողմը կարձագանքը, բայց ակնհայտ է, որ պետք է որոշակի կանխարգելիչ գործողություններ անել, գոնե ոչ ֆորմալ, բայց համոզիչ բնույթի»,- ասել է Արեշևը։


Վերլուծելով Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Երևանը փաստացի հրաժարվել է ԼՂ անվտանգության ապահովման գործում ցանկացած մասնակցությունից և ամեն ինչ գցել է Ռուսաստանի վրա։ «Վերջերս հաղորդագրություն եղավ, որ Հայաստանի իշխանությունները կրճատել են նաև Ղարաբաղում սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը, ուստի, սրման դեպքում, Երևանը, ըստ ամենայնի, կսահմանափակվի բազմաթիվ հայտարարություններով և բողոքներով այն մասին, որ Մոսկվան  բավարար ջանքեր չի գործադրում պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի հայերին, և դա կլինի պաշտոնական Երևանի լիակատար անգործության պայմաններում», - ասել է Արեշևը։


Խոսելով այն մասին, որ Ռուսաստանը բացառապես դիվանագիտական ​​ճանապարհով է փորձում լուծել Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը, որտեղ ադրբեջանցի զինյալներն արդեն իրենց տեր են զգում, փորձագետն ասել է, որ այլ ճանապարհ այս պահին չի տեսնում։ «Եթե ռուս խաղաղապահները, կոպիտ ասած, սկսեն կրակել, ապա որոշ ժամանակ անց կստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նրանք Ղարաբաղում չեն լինի: Կարծում եմ, որ ցանկացած գնահատականի դեպքում, որոնք էլ դրանք կարող են էմոցիոնալ լինել, պետք է նկատի ունենալ այդ որոշիչ հանգամանքը»,- ամփոփել է Անդրեյ Արեշևը:


Քաղաքական գիտությունների դոկտոր Միխայիլ Ալեքսանդրովն իր հերթին կարծում է, որ արևմտյան երկրների միջև չկա միակարծություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման անհրաժեշտության հարցում։ «Իհարկե, նրանք կցանկանային հրկիզել Ղարաբաղը, բայց ԱՄՆ-ում և Ֆրանսիայում կան ուժեղ հայկական սփյուռքներ, որոնք խանգարում են դրան: Մյուս կողմից բրիտանացիները շատ սերտ կապված են Բաքվի հետ, Ալիևը շատ է աշխատել նրանց հետ։ Բրիտանացիների հետ շփումները, ընդհանուր առմամբ, ավանդական են Ադրբեջանի համար, և նրանք, վստահ եմ, որ Բաքվին հորդորում են, ասում են, որ  տեսեք, թե ինչ վիճակ է Ռուսաստանում, լավ պահ է ամբողջ Ղարաբաղը գրավելու համար։ Դա է Բաքվի նման լկտի քաղաքականության պատճառը, որը փակել է Լաչինի միջանցքը և չի ցանկանում ապաշրջափակել այն, ինչպես նաև աստիճանաբար առաջ է մղում իր դիրքերը այն գծից, որը ամրագրված է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է փորձագետը Ukraine.ru-ին տված հարցազրույցում։


«Սահակաշվիլիի փորձը ցույց է տալիս, որ ագրեսորին հանգստացնելու քաղաքականությունը միայն հանգեցնում է նրան, որ ագրեսորը լիովին սանձարձակվում է և հարձակվում մեր խաղաղապահների վրա»,- հիշեցրել է Ալեքսանդրովը։


Դրանից խուսափելու համար պետք է մշտապես գնահատել ադրբեջանական կողմի թույլ տված բոլոր խախտումները, և դա պետք է անել ոչ միայն խաղաղապահ կոնտինգենտի, այլ նաև ԱԳՆ-ի միջոցով, կարծիք է հայտնել քաղաքագետը։ «Մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ Բաքվի առջև պետք է դնել այն հարցը, որ նա արդեն իսկ խախտել է Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունները, այդ թվում դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։ Դա պետք է հրապարակայնորեն հայտարարվի: Փոխարենը կուլիսային զրույցներ են գնում, որոնք ոչինչ չեն տալիս»,- եզրափակել է Միխայիլ Ալեքսանդրովը։


Համենայնդեպս, մոտ ապագայում պարզ կդառնա, թե դեռ քանի՞ Ռուսաստանի շրջագծով մխացող հակամարտություններ կկարողանա ուռճացնել Արևմուտքը, և ինչով կկարողանա հակազդել դրան Ռուսաստանը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված