Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ոչ թե որպես վարչապետ է աշխատում, այլ՝ լրագրող, որը փաստացի հասարակությանը տեղեկացնում է, թե ինչ պետք է լինի. Երվանդ Բոզոյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը կրկին իրարամերժ հայտարարություններ արեց։ Նախ, որ ապրիլի 1-ին Ադրբեջանին անցած ճանապարհը պետք է հանձնվեր, հետո կրկին հայկական տարածքն անվանեց ադրբեջանական, ապա նաև մի քանի րոպե արդարացավ, որ Արցախը բանակ ունի։ Թեմայի վերաբերյալ 1or.am-ը հարցեր է ուղղել քաղաքագետ Երվանդ Բոզոյանին։


 -Այն որ վարչապետը կրկին հայկական տարածքն անվանում է ադրբեջանական, որ արդարանում է բանակ ունենալու համար, ինչպե՞ս կարելի է բացատրել։


- Մասնավոր հարցերին հայ հասարակությունը փորձում է առանձին դետալների վերաբերյալ պատասխաններ տալ, բայց չի պատկերացնում ընհանուր պատկերը։ Նիկոլ Փաշինյանն ունի երկու խնդիր։ Առաջինն այն է, որ ձեռքերը լվացել է Արցախից և անտանգության խնդիրը համարում է Ռուսաստանինը։

Իսկ իր դետալային խնդիրները, որ Ադրբեջանը գրավում է այս կամ այն տարածքը, որը Հայստանում չէ, ուրեմն իրենք պատասխանատվություն չեն կրում։ Հայաստանից էլ տարածքներ կան գրավված, միևնույն է, պատասխանավտությունը կրում է Ռուսաստանը։

Պետք է մեզ աջակցեր, չի աջակցում։ Այսինքն՝ այդ մարդու ամբողջ 5 տարվա գործունեության տրամաբանության մեջ, ինքը ոչ թե գործ է անում, այլ փորձում ասել ինչ չի ստացվում և այդ չստացվելը բաժանված է երկու մասի՝ մեկի համար մեղավոր են նախկին իշխանությունները, իսկ մյուս մասի համար՝ Ռուսաստանը։

Սա հաշվի առնելով՝ դետալները քննարկելն անիմաստ է։ ինքը մեկ-մեկ ինֆորմացիա է տալիս, թե ինչ է սպասվելու՝ եթե ինքն ասում է, որ կա ցեղասպանության վտանգ, դա նշանակում է ադրբեջանական մեծ հարձակում է սպասվում և այլն։

Այսինքն, ինքը ոչ թե վարչապետ է աշխատում, այլ՝ լրագրող, որը փաստացի հասարակությանը տեղեկացնում է, թե ինչ պետք է լինի։ Եթե հասարակությունը սա հասկանա, ամեն ինչ պարզ կլինի։ Իսկ հասարակությունը չի հասկանում, քանի որ բացատրող չկա։ Դետալային ասում են դավաճան է և այլն, բայց չեն ասում, թե ինչ է ուզում այս հասարակությունը։


-Արդյո՞ք դետալները չեն ապացուցում Ձեր նշածները։ Օրինակ՝ երբ Ալիևը հայտարարում է, որ հայկական կողմը բանակ պետք է չունենա Արցախում, իսկ Փաշինյանն արդարանում է, թե ինչո՞ւ բանակ չունենք, ապա սա չի՞ գալիս ապացուցելու, որ այս հարցով կա ներքին պայմանավորվծություն։


- Երբ Ալիևն ասում է, որ պետք է բանակ չունենաք, ադրբեջանցիները պետք է վերդառնան Հայաստան, հայ մարդը լավ չի հասկանում թե ինչ է ասում, քանի որ դրա կոնտեքստը չգիտի։ Բացի նրանից, որ Փաշինյանն արդարանում է, թե ինչո՞ւ պետք է կործանվի Արցախը, իսկ հետո Հայաստանը, վաղը, երբ ինքը հայտնվի Փարիզում կամ Վաշիգտոնում, այնտեղից ասելու է, որ ինքը կործանման մասին զգուշացրել է։

Փաշինյանը փորձում է բանակցել Արևմուքի հետ կամ վրջինս է նրան պարտադրում, որ ինքն ամեն ինչ անի և Հայաստանը դուրս բերի Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Ցանկացած մարդ, որն ունի բանականություն, հասկանում է, որ եթե Հայաստանը դուրս բերվի Ռուսաստանի ազդեցության գոտուց, շատ արագ հայտնվելու է Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության գոտում, քանի որ նրանք տասնապատիկ ավելի ուժեղ են և Հայաստանն ինքնուրույն չի կարող պաշտպանվել։

Ցանկացած բանական մարդ նաև կհասկանա, որ Թուրքիայի համար չի կարող զսպող համարվել ոչ ԱՄՆ-ն և ոչ էլ որևէ այլ երկիր։ Ալիևը շատ լավ գիտի, որ Փաշինյանն ուզում է, իր արևմտյան տերերի պատվերը կատարելով, Հայաստանը տանի կործանման և Փաշինյանն ավետում է, որ ինքն այդ ծրագիրն իրագործում է։ Փաշինյանն Արևմուտքին ասում է, երբ ես Հայաստանը Ռուսաստանի ազդեցության գոտուց հանեմ, դուք Ադրբեջանի հետ պայմանավորվեք, որ իմ վրա չհարձակվի։

Արևմուտքն  էլ ասում է խնդիր չկա։ Իսկ Թուրքիան և Արդբեջանը հիմա ծաղրում են և՛ Փաշինյանին, և՛ հայ ժողովրդին։ Հիմա բոլոր փողոցները պետք է ողողված լինեին նրան հեռացնեելու պահանջով և նա պետք է վաղուց այստեղ չլիներ։ Դա չի արվում և թույլ է տալիս, որ Ալիևը ծաղրի նաև Հայ ժողովրդին:

Ալիևն իրավունք ունի ասելու, որ Հայաստանը թող բանակ չունենա, քանի որ ժողովուրդը մտովի հանձնվել է։  Եթե հասարակությունն այս պահը դեռ չի հասկացել, դրա թիվ մեկ մեղավորն այսօրվա քաղաքական դաշտն է և լրագրողական համայքը, որ չեն կարողանում հասարակությանը ներկայացնել այդ մեսիջը։

Աննա Ավետիսյան

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված