Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ո՞րն է Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ակտիվացման նպատակը»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ դեռ մարտին ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մուստաֆա Օղուզը պաշտոնական գոհունակություն էր հայտնել դաշինքի և Ադրբեջանի միջև համագործակցության մակարդակից։ Այդ մասին նա հայտարարել էր Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ժամանակ։ Հատկանշական է այն, որ նրա Բաքվի Գարադաղի շրջանի 877 զորամաս կատարած այցի ժամանակ ադրբեջանական բանակի որոշ սպաների թևերին եղել են ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատարության շևրոններ։


Դրանից գրեթե անմիջապես հետո հայ-ադրբեջանական հակամարտության տարածքում տեղի ունեցան միջադեպեր, որոնք, ինչպես և ընդհանրապես լարվածության աճը, կապված են ԱՄՆ վարչակազմի, ինչպես նաև Եվրամիության՝ ի դեմս Ֆրանսիայի, շահերի հետ, քանի որ նրանք ցանկանում են վերադառնալ բանակցային գործընթաց, որտեղ Ռուսաստանը ներկայումս գլխավոր միջնորդն է։ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը միարժամանկ է խաղում ֆրանսիացիների ու ամերիկացիների հետ: Եվ դա այն դեպքում, երբ ադրբեջանցիների թիկունքում երևում է նեոօսմանիզմի ստվերը և Անկարայի «փափուկ ուժը», որը ձգտում է ՆԱՏՕ-ի օգնությամբ ձեռք բերել ավելի կոշտ ձևեր:


Դաշինքի ստրատեգները ելնում են նրանից, որ վերջին պատերազմը Ղարաբաղում մղել են ոչ այնքան Ադրբեջանը և չճանաչված Արցախը՝ Հայաստանի աջակցությամբ, որքան Թուրքիան և Ռուսաստանը Կովկասյան տարածաշրջանում ազդեցության համար։ Պատերազմի արդյունքներից մեկն այն է, որ Թուրքիայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում դարձել է փաստ։ Այսօր Թուրքիան և ՆԱՏՕ-ն մտադիր են ճիշտ նույն կանոններով նման կարգի նոր պատերազմ վարել և իրենց համար ավելի շահավետ արդյունքով, այդ թվում, ի թիվս այլոց, արդեն իսկ մեկնարկած տրանսպորտային միջանցքի նախագծի իրականացմամբ։ Վերջինս, ըստ արևմտյան ստրատեգների պլանների ապագայում պետք է տապալի Կրեմլի ազդեցությունը նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։


Միևնույն ժամանակ, և՛ ՆԱՏՕ-ն, և՛ թուրքերը բացարձակապես շահագրգռված չեն իրենց ադրբեջանցի գործընկերներին անվճար օգնություն տրամադրելու հարցում։ Նրանք լուծում են և լուծելու են իրենց խնդիրները։ Այդ իմաստով, Ղարաբաղի համար ևս մեկ պատերազմը կարող է նաև արտաքնապես ոչ-ոքի ավարտվել. Արցախն ինքին մասամբ կմնա որպես «բեկոր» Ադրբեջանի մարմնում, բայց զինադադարը ամբողջությամբ կկնքվի ՆԱՏՕ-ի պայմաններով, և ՆԱՏՕ-ն իրավունք և հնարավորություն կստանա օրինականացնել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։ Դրան զուգահեռ ՆԱՏՕ-ի համար կլուծվի ևս մեկ շատ կարևոր խնդիր. ինչպես և Ուկրաինայում ՆԱՏՕ-ն անձամբ չի կռվի, դա կանի իր վստահորդների՝ ադրբեջանցիների միջոցով: Այսինքն իրենք, ինչպես ասում են, մնում են լուսանցքում, իսկ ԽՍՀՄ-ԱՊՀ երկրների համաքաղաքացիները կկռվեն ռուսների դեմ։ Եվ այդ կռիվը  ոչ միայն այնտեղ կլինի։


Օրինակ, հոկտեմբերին ուկրաինական հեռագրային ալիքները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերը օգտագործում են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի չորրորդ սերնդի ՄիԳ-29 բազմանպատակային կործանիչներ։ Մասնավորապես, նրանք ներգրավվել էին Խերսոնի ուղղությամբ ուկրաինական հակահարձակման ժամանակ։ 
Ադրբեջանը ոչ միայն գաղտնի կերպով իր կործանիչներն է տրամադրում Ուկրաինային այլ նաև ակտիվորեն պատրաստվում է մասնակցել պատերազմին։ Իզուր չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան մեկ՝  ՆԱՏՕ-ի երկրների, ծրագրով են կուրսանտներ պատրաստում։ 


Անցած տարվա ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մոտ 20 համատեղ զորավարժություններ են անցկացվել և դրանց թիվը գնալով ավելանում է։ Թուրք գեներալ Բախտիյար Էրսաին նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության խորհրդական։ Նա զբաղված է բարեփոխումներով և ադրբեջանական բանակը համապատասխանեցնում է թուրք-ՆԱՏՕ-ականին։


Փաստացի թուրք/ՆԱՏՕ-ական սպաները զբաղված են եղել ադրբեջանական բանակի բարեփոխումներով առնվազն 2000-ականների սկզբից։ Առաջին հերթին նրանք զբաղվել են անձնակազմի բարոյական և սպաների սոցիալական վիճակով։ Երկրորդ հերթին զինծառայողներն ազատվել են տնտեսական գործառույթներից։ Լվացքը, ճաշարանում աշխատանքը և այլն, դարձել են քաղաքացիական գործառույթներ, որպեսզի զինվորականները սովորեն և կարողանան կռվել։ Երրորդ հերթին ընդլայնվել են ռազմական ոստիկանության լիազորությունները, աշխատակիցները սկսել են կանոնավոր կերպով շրջել ստորաբաժանումները և ստուգել ամբողջ անձնակազմին ծեծի և այլ դրսևորումների առումով: Չորրորդ հերթին սկսել են ակտիվորեն աշխատել բնակչության հետ, այդ թվում դպրոցներում, հատկապես գյուղական։

Առաջ է մղել զինվորի իմիջը որպես Ադրբեջանի պաշտպան: Դրան զուգահեռ քարոզչություն է տարվել զինվորականների շրջանում հերոսական կերպարների որոնումներով: Հինգերորդ հերթին «խորհրդային դպրոցի» բոլոր ներկայացուցիչները հեռացվել են Գլխավոր շտաբից, և դա ոչ միայն այն պատճառով, որ վախենում էին Մոսկվայի հետ նրանց կապերից, այլ նաև նրանց համարել են խորհրդային բանակի «ամենատգեղ» ավանդույթների պահապաններ։ Վեցերորդ հերթին երիտասարդ սպաների մեջ սկսել են առանձնացնել գաղափարապես մոտիվացված հայրենասերներին և առաջ մղել։


ՆԱՏՕ-ի ու թուրքերի ինչի՞ն է պետք այս ամենը։ Իհարկե, ոչ միայն «Հայկական հարցը» վերջնականապես լուծելու համար։ Այդ ամենի թիվ մեկ նպատակը Ռուսաստանն է և նրա «վերահսկվող ապասուբյեկտիվացումը»: Համաձայն ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականության դոկտրինի նման մոտեցումը պետք է լինի շատ ավելի արդյունավետ և երաշխավորված, քան անվերահսկելի փլուզումը: ՆԱՏՕ-ն պետք է ձգտի ապահովել, որ «Ռուսաստանի պարտությունը», այսպես ասած, «ձգձգվի ժամանակի ընթացքում»։ 
Այս ամենն է պատճառը, որ ռուս զինվորականներին անհրաժեշտ է մշտապես ուշադրության դաշտում պահել ադրբեջանա-թուրքա/ՆԱՏՕ-ական հարաբերությունները։

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է Իսրայելի «ծավալապաշտական քաղաքականության վտանգի» մասին «Օդը աղտոտված է, սարսափելի դժվար է շնչել». Հրաչ Մուրադյանը Լոս Անջելեսում է Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին (տեսանյութ)Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել․ հայտնի են մանրամասները Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային Հայաստանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ամենադիտված