Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավապաշտպանները նշել են Հայաստանում մարդու իրավունքների համակարգային խնդիրները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ  ԱՄՆ Պետդեպարտամենտը զեկույց է հրապարակել 2022 թվականին Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ։ 64 էջից բաղկացած փաստաթուղթը մանրամասն նկարագրում է 2021 թվականի ամռանը տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում և Ադրբեջանի հետ շարունակվող զինված հակամարտության ֆոնին երկրում ստեղծված սոցիալ-քաղաքական իրավիճակը։ Հայաստանում մարդու իրավունքների ամենալուրջ խնդիրներից զեկույցի հեղինակները ներկայացրել են անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների կիրառումը, պայմանները բանտերում, բռնությունները բանակում, լրագրողների իրավունքների սահմանափակումները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ սպառնալիքները։


Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ Պետդեպարտամենտի զեկույցը դեղին քարտ է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի համար, «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին ասել է Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի ղեկավար, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրա խոսքով, զեկույցի հեղինակները համարժեք են գնահատել երկրում մարդու իրավունքների վիճակը։


«Նախորդ զեկույցներում հեղինակները Փաշինյանին ժամանակ էին տալիս, հասկանում էին, որ ամեն ինչ հարթ չի ընթանում, բայց ամեն կերպ աջակցում էին նրան։ Հիմա հասկացրին, որ հինգ տարում ոչինչ չի իրականացվել, որ ամերիկյան դոնորներն այդքան ներդրումներ են արել, բայց իրավիճակը չի փոխվել։ Նրանք նույնիսկ օգտագործել են «համակարգային կոռուպցիա» տերմինը»,- նշել է իրավապաշտպանը։
Զեկույցի հեղինակների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա տարբեր թերությունները՝ ընդհուպ մինչև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները։ «Արձանագրվել է դատական ​​համակարգի անկախության լուրջ խնդիրը, այն որ իշխանությունները ոչ թե համակարգային փոփոխություններ են կատարում, այլ սահմանափակվում են իրավիճակային որոշումներով»,- հավելել է Կարապետյանցը։


Իրավապահ մարմիններում խոշտանգումների փաստերը նկարագրող գլխում հղումներ կան այն դեպքերին, որոնք արձանագրվել են նախորդ տարիներին, սակայն պատշաճ քննություն չեն ենթաքրկվել։ Խոշտանգումների հետ կապված իրավիճակը, ըստ իրավապաշտպանի, բնութագրվում է «համառ միտումներով»։


«Սակայն խոշտանգումների ոչ բոլոր դեպքերն են ներառվել զեկույցում, միայն ծանր դեպքերն են ներառվել։ Խոշտանգումների վերաբերյալ վիճակագրությունը ճշգրիտ չէ, դրանք չեն ներառում խոշտանգումները մարզերի ուժային կառույցներում։ Տուժողները, գիտակցելով ողջ համակարգի սարսափի վիճակը օգնության չեն դիմում։ Օրինակ մենք առնչվել ենք այն բանի հետ, որ մեր վստահորդներին սպառնացել են թե՛ քրեական հեղինակությունները, թե՛ պետական ​​պաշտոնյաները, նույնիսկ «առաջարկներով» են եկել մեր գրասենյակ։ Բայց իրավական համակարգը, այդ թվում դատախազությունը, ոչ մի կերպ չեն արձագանքում, և մարզերում մարդիկ հասկանում են, որ իրենք լրիվ անպաշտպան են»,- ասել է Կարապետյանը։


Երևանում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել ոչ թե իրավապահների կամ արդարադատության համակարգի բարեհաճության, այլ մեծ թվով լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առկայության պատճառով, շեշտել է նա։ Կարապետյանցը հավելել է, որ խնդիրը կապված է վարչապետին իրավապահ մարմինների ենթակայության հետ, որով նա  անսահմանափակ հնարավորություններ է ստացել։


Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի գնահատականն օբյեկտիվ է, քանի որ զեկույցը ներառում է դրական և բացասական միտումներ։ Այդ մասին «kavkaz-uzel.eu»–ի թղթակցին ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Աշոտ Մելիքյանը։ Նա նշել է, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը նվազել են, սակայն դա կայուն միտում չի կարելի համարել, քանի որ խնդիրը պահպանվում է և կախված քաղաքական իրավիճակից սրվում։ «Հետադարձ հայացք գցելով անցյալ տարվա եռամսյակային ցուցանիշներին կարելի է ասել, որ լրագրողների նկատմամբ բռնությունների գագաթնակետը համընկավ հակակառավարական ցույցերի հետ: Լրագրողները «տաք ձեռքի» տակ են հայտնվել բողոքի ցույցերը ցրելու ժամանակ, հաճախ դրանք նպատակաուղղված հարձակումներ են եղել, որպեսզի դադարեցվեն իրավապահ մարմինների գործողությունների լուսաբանումը»,- պարզաբանել է իրավապաշտպանը։


Այն ժամանակաշրջաններում, երբ հասարակական-քաղաքական իրավիճակը հանգիտ է լինում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը զգալիորեն նվազում են, երբեմն գրեթե զրոյի հասնում։ «Եթե 2022 թվականի առաջին եռամսյակում գրանցվել է բռնության մեկ դեպք, ապա երկրորդ եռամսյակում 11 դեպք, իսկ չորրորդ եռամսյակում ոչ մի դեպք չի գրանցվել»,- ասել է Մելիքյանը։
Նրա դիտարկումներով, ուժային կառույցներում պահպանվում է լիազորությունների գերազանցման և չարաշահումների արատավոր պրակտիկան։ «Իհարկե, այդ խախտումները անհամեմատելի են «Էլեկտրիկ Երևանի» կամ Սարի թաղի դեպքերի հետ, սակայն իրավապահ մարմինների գործելաոճում քիչ բան է փոխվել»,- ընդգծել է իրավապաշտպանը։


Միևնույն ժամանակ, Մելիքյանը մատնանշել է լրատվամիջոցների տեղեկատվություն ստանալու իրավունքի խախտումների աճը։ «Լրատվամիջոցների ներկայացուցիչների բողոքների թիվը գնալով ավելանում է, քանի որ պետական ​​կառույցները կա՛մ հրաժարվում են տեղեկատվություն տրամադրելուց մտացածին պատճառներով, այդ թվում պետական ​​գաղտնիքներին հղումով, կա՛մ արձագանքում են չշոշափելով հարցի էությունը»,- հավելել է նա:


Զեկույցում նշվում է, որ ակտիվիստներն ու հասարակական կազմակերպությունները, որոնք օգնում են ընտանեկան բռնության զոհերին կամ նպաստում գենդերային հավասարությանը, հաճախ ենթարկվում են ատելության խոսքի և քննադատության՝ իբր «ավանդական հայկական ընտանիքները» խարխլելու և «արևմտյան արժեքներ» տարածելու համար։


«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի համակարգող Զարուհի Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում ընտանեկան բռնության ոլորտում իրավիճակը փոխվել է 2017 թվականին համապատասխան օրենքի ընդունումից հետո։
«Օրենքը ոստիկանությանը հնարավորություն է տալիս բռնությունը կանխելու համար օրդերներ տալ, բայց դա չի լուծում բոլոր խնդիրները: Հայաստանում ավելացել է թեժ գծի զանգերի թիվը, բոլոր մարզերում բացվել են ընտանեկան բռնության զոհերի աջակցության կենտրոններ, բայց ընտանեկան բռնությունն ինքնին քրեականացված չէ, քանի որ Հայաստանը չի վավերացրել Ստամբուլի կոնվենցիան և չկա խտրականության դեմ օրենք։ Գործեր են հարուցվում այլ քրեական հոդվածներով»,- ասել է նա «kavkaz-uzel.eu»–ի թղթակցին։


Ընտանեկան բռնության համատեքստում արևմտյան և ավանդական արժեքներին հակադրվող խմբերը սնվում են ռուսամետ ուժերի կողմից, հատկապես լայնածավալ արտաքին քաղաքական իրադարձությունների ֆոնին, նշել է իրավապաշտպանը։
«Հայ հասարակության մեջ նման խմբերը, թեև քիչ են, բայց բավականին ագրեսիվ են։ Որպես կանոն, նրանք շահարկում են ավանդական արժեքները, իսկ կանանց իրավունքները և ընտանեկան բռնությունը հավասարեցնում են ԼԳԲՏ համայնքի իրավունքներին: Այս միտումը ալիքաձև պահպանվում է։ Արցախյան պատերազմից հետո, մասնավորապես, փորձեր եղան գտնել մեղավորներին, թե ինչու Հայաստանը չկարողացավ պաշտպանվել, իսկ Արևմուտքը չօգնեց, և այդ համատեքստում գենդերային իրավունքների պաշտպաններն են ամենախոցելի վիճակում, քանի որ մեղավոր են նշանակված»,- պարզաբանել է Հովհաննիսյանը։


Նա նշել է, որ «ավանդական արժեքների» պաշտպանները դեռևս չեն դիմել իրավապաշտպանների և ակտիվիստների նկատմամբ բռնության, սակայն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները բախվում են ատելության խոսքի և սպառնալիքների, այդ թվում մահվան սպառնալիքների։ «Ամենավատն այն է, որ իշխանությունները չեն արձագանքում։ Այն մարմինները, որոնք պետք է քննեն նման դեպքերը, առաջնորդվում են նախապաշարմունքներով և կարծրատիպերով, սա համակարգային խնդիր է»,- եզրափակել է նա։

 

Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Ամենադիտված