Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստանը կրիտիկապես է կախված Ռուսաստանի հետ համագործակցությունից, բայց դա իշխանությունները հաշվի չեն առնում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ritmeurasia.org-ը գրում է, որ  Թուրքիան և Ադրբեջանը ավելի ու ավելի են բարձրաձայնում «պատմական արդարության» մասին, որը տանում է դեպի սահմանների վերանայում, ինչը կարող է պարզապես ջնջել Հայաստանը աշխարհի քարտեզից։ Մասնավորապես, Թուրքիայում բնակչության գրեթե կեսը համոզված է, որ Լոզանի հարյուրամյա հաշտության պայմանագիրի ժամկետը, ըստ որի Թուրքիան հրաժարվում էր Օսմանյան կայսրության տարածքների մի զգալի մասից, ավարտվում է 2023 թվականին։ Հայկական հողերից բացի, խոսքը նաև ներկայիս Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Պաղեստինի, Հորդանանի, Լիբիայի, Արաբիայի, Եգիպտոսի, Սուդանի, Էգեյան ծովի կղզիների (այսինքն Հունաստանի) մասին է։ «Konda» սոցհարցման ընկերության հունվարին հայտարարված տվյալներով նման կերպ է կարծում թուրքերի 48 տոկոսը։ Անգամ բուհերի ուսանողների շրջանում, այսինքն Թուրքիայի բնակչության ամենակիրթ ու եռանդուն հատվածում, նման կարծիք ունի հարցվածների մոտ 43%-ը։ Հասարակ թուրք «հայրենասեր»–ը քաջ գիտակցում է, որ իր երկրի և Հայաստանի հարաբերությունները բարդանում են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով, իսկ ով ավելի լավ է  հասկանում, գիտի թե ի՞նչու է Հայաստանը հրաժարվում վավերացնել 1922 թվականի Կարսի պայմանագիրը: Անգամ խոսքը այն մասին չէ, թե ինչ են մտածում թուրքերը ղարաբաղյան հակամարտության հետ կապված։


1922 թվականի սեպտեմբերի 11-ին է ուժի մեջ մտել Կարսի պայմանագիրը, որը սահմանում է Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի ժամանակակից սահմանները։ Նոր սահմանը տարբերվում էր Բաթումի (1918թ.) և Ալեքսանդրապոլի (1920թ.) պայմանագրերով սահմանված նախորդներից: Ալեքսանդրապոլը և Ալեքսանդրապոլի շրջանի արևելյան մասը վերադարձվել են Հայաստանին, Բաթումի շրջանի հյուսիսային մասը վերադարձվել է Վրաստանին, իսկ Ադրբեջանին է վերադարձվել Էրիվան նահանգի նախկին Նախիջևանի և Շարուր-Դարալագյոզ շրջանների տարածքը։ Միաժամանակ Թուրքիայի կազմում մնացել են Կարսը, Արդահանը, Արարատ լեռը։


Դա քաջ գիտակցում է նաև Ադրբեջանը, որը թուրք մասնագետներից բացի ակտիվորեն աջակցություն է փնտրում ՆԱՏՕ-ում։ Ընդ որում դատելով ամեն ինչից դա անում են շատ հաջող։ Ընդ որում, նույնիսկ առանց ՆԱՏՕ-ի գործոնը հաշվի առնելու, բավական է համեմատել հայկական և ադրբեջանական բանակները 2020-ականների սկզբի դրությամբ. Հայաստանի բանակ (բյուջեն 625 միլիոն/44,800 մարդ), Ադրբեջանի բանակ (բյուջեն 2,267 միլիարդ /126,000 մարդ): Ադրբեջանը ունի 10 միլիոն բնակչություն (Հայաստանի 3 միլիոնի դիմաց) և 47 միլիարդ դոլար ընդհանուր բյուջե (Հայաստանի 12,5 միլիարդի դիմաց): Լրիվ հասկանալի է, թե ով ունի ուժերի գերակշռություն: Թվում է, թե նեոօսմանիզմի սպառնալիքի միայն այնպիսի դրսևորումները, ինչպիսին վերը նկարագրվածն է, պետք է մշտապես հիշեցնի Հայաստանի թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանը Ռուսաստանի հետ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական ոլորտներում համագործակցությունից կրիտիկական կախվածության մասին։ Եվ ոչ միայն հիշեցնի, այլ նաև ստիպի նրանց անել հնարավոր ամեն ինչ այդ համագործակցությունն ամրապնդելու ու զարգացնելու համար, հատկապես ռազմատեխնիկական ոլորտում, ինչն իր հերթին կբարձրացնի ոչ միայն Արցախի, այլ նաև հենց Հայաստանի սահմանների անվտանգության աստիճանը։ Ցավոք, փոխարենը, Երևանի ներկայիս ռեժիմը փորձում է ի սկզբանե ոչ կենսունակ նախագծեր իրականացնել տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող արևմտյան երկրների հետ։ Եվ հաճախ դրանք ՆԱՏՕ-ի անդամներ են, որին Բաքուն, Անկարայի միջնորդությամբ, ակտիվորեն հրահրում է Երևանի դեմ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և ԵՄ մյուս երկրներին, որոնց Երևանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում տեսնում է որպես ավելի հարմար միջնորդ, քան Մոսկվային։


Այսօր Փաշինյանի իշխանությունը փորձում է Հայաստանին ուղղել դեպի անցողիկ «համաշխարհային ռազմական դաշինք» (այդպես կոչենք դա), որը հիմնված է, ի թիվս այլ բաների, զենքի տեխնոլոգիայի վրա։ Բացի ՆԱՏՕ-ական Ֆրանսիայից և Հունաստանից, որոնք իրենց խաղն են խաղում «թուրքական» ուղղությամբ, այն ներառում է այնպիսի խաղացողների, որոնք շատ էկզոտիկ են աշխարհաքաղաքական նման դասավորվածությունների համար, օրինակ Հնդկաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները: Որպես այդ «դաշինքի» մաս, միջազգային մակարդակով արդեն տեղի են ունենում համատեղ միջոցառումներ։


Իրականում նման հավակնոտ անունների և իրադարձությունների հետևում չկան հայերին օգնելու նպատակներ, բայց կան միանգամայն մանրախնդիր հաշվարկներ։ ՆԱՏՕ-ի անդամների շահագրգռվածությունն է փափուկ ուժի նման «էժան ու զայրացած» հնարքների միջոցով թուրքական պոտենցիալ ագրեսիան Հունաստանի դեմ վերաուղղել հակառակ ուղղությամբ, դեպի ԱՊՀ երկրներ։ Այսինքն, ըստ էության, «վերականգնել կոնսենսուսը» ՆԱՏՕ-ում և զոհաբերելով Հայաստանին ամրապնդել դաշինքի «հարավային թևը»։ Արևմտյան փորձագետները Անկարայի համար լուրջ և շատ նյարդայնացնող քայլեր են ձեռնարկում։ Ինչպես օրինակ անցյալ նոյեմբերին տեղի ունեցած «Հայաստանի և Կիպրոսի զինված ուժերի համատեղ զորավարժությունները»։
Հնդկացիների հետաքրքրությունն էլ ավելի մանրախնդիր է, և դա բառացիորեն: Երկիրը, որը երկար տասնամյակներ շարունակ գնում է (և շարունակում է դա անել) խորհրդա-ռուսական զենք (որի ստեղծման գործում զգալի ներդրում ունեն հայերն իրենք), այժմ ցանկանում է իր հնդկական արտադրության զենքը վաճառել Հայաստանին: 


Իսկ ընդհանրապես, հայերի և նրանց արյան վրա Ասիան հույս ունի փող աշխատել, իսկ Եվրոպան աշխարհաքաղաքական նպատակներ ունի։ Այնպես որ, անհեռատես հույսերի փոխարեն, որ Եվրոպայի և Ասիայի բարի քեռիները կլուծեն Երևանի բոլոր խնդիրները, Հայաստանի սթափ մտածող ուժերը պետք է մտածեն սեփական անվտանգության ներուժը մեծացնելու և ընդլայնելու մասին։ Բայց դա պետք է անել արդեն գոյություն ունեցող անվտանգության համակարգին նոր հնարավորություններ ավելացնելու տեսքով, և որտեղ, օբյեկտիվ պատճառներով, Ռուսաստանը ունի, ունեցել է և կշարունակի ունենալ առանցքային դեր։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Ամենադիտված