Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Լեռնային Ղարաբաղ. Հակամարտության ապասառեցումը կարող է հանգեցնել տարածաշրջանային պատերազմի»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Regnum.ru–ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հերթական սրացումն է: ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ըստ հայկական և ադրբեջանական լրատվամիջոցների երկու կողմից էլ զոհեր կան։ Անգամ տեղեկություններ կան, որ զինված ուժերը Լաչինի շրջանի գոտում միմյանց դիրքերը ինտենսիվ կրակոցների են ենթարկել հրետանային զինատեսակներից։ Ավելի վաղ ռուս խաղաղապահներն արձանագրել էին հրադադարի ռեժիմի խախտում Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում, ինչն արտացոլվել էր ՌԴ ՊՆ հատուկ հաղորդագրության մեջ։ Երևանն ու Բաքուն, ինչպես միշտ, միմյանց են մեղադրում սադրանքների ու հարձակումների մեջ։ Տարածաշրջանում աստիճանաբար ընթացել է բացասական ներուժի կուտակում։


Իրավիճակը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցներում։ Բայց ինչու՞ է այդ դեպքում իրավիճակը կրկին սահում դեպի ուժային սցենար, ինչո՞ւ է սրացումը տեղի ունեցել հենց հիմա։


Բռնկման պատճառը Լաչինի միջանցքում (Տեղ-Կոռնիձոր հատված) նոր ճանապարհի կառուցման ինժեներական աշխատանքների մեկնարկն է։ Ավելի վաղ ձեռք բերված  պայմանավորվածությունները հնարավորություններն են տալիս իրավիճակը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի տեքստում ասվում է հետևյալը. «Կողմերի համաձայնությամբ առաջիկա երեք տարում կսահմանվի Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության նոր երթուղու կառուցման ծրագիր, որը կապ կապահովի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի վերատեղակայմամբ, որը պաշտպանելու է այդ երթուղին»։ Քանի դեռ նոր ճանապարհը պատրաստ չէ, պետք է օգտագործվի Լաչինի ներկայիս միջանցքը, որի երկայնքով երթևեկության անվտանգությունը Ադրբեջանն է պարտավոր երաշխավորել։


Միևնույն ժամանակ, Բաքվին չի հաջողվում ղարաբաղյան երկրորդ պատերազմում իր ռազմական հաղթանակը վերածել լիարժեք խաղաղության համաձայնագրի։ Արևմտյան հարթակներում Երևանի նախաձեռնած երկխոսությունը ևս սպասված հաջողությունը չի բերել, և նախկին բանակցային ձևաչափը սկսել է կորցնել կայունությունը: Պաշտոնապես 2020 թվականի նոյեմբերի 20-ի խաղաղության համաձայնագիրը դեռևս հիմք է հանդիսանում բոլոր հարցերի վերջնական լուծման համար, սակայն սրացումները բացասաբար են անդրադառնում բանակցությունների բոլոր այն ուղիների վրա, որոնցում ԵՄ-ն և Մոսկվան միջնորդ են և միաժամանակ մրցակից։


ՌԴ ԱԳՆ-ն արդեն մեղադրել է ԵՄ–ին աշխարհաքաղաքական խաղերի և «միջնորդության դափնիներն անամոթաբար յուրացնելու փորձի մեջ, որոնց տակ ոչինչ չկա»։ Այնուամենայնիվ, տեղի ունեցածը մատնանշում է այն բազմակողմ ինտրիգը, որում տարբեր պատճառներով ու տարբեր նպատակներով ներգրավված են ներքին ու արտաքին խաղացողներ։


Երբ կառուցում եք վերջին իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ, ապա ապշեցնում է հետևյալը: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կրկին խոսելով Հայաստանում ՀԱՊԿ երկրների առաքելության հնարավոր տեղակայման ժամկետների մասին, ընդգծել էր, որ «այդ առաջարկը դեռ սեղանին է», իսկ «առաքելությունը կարող է տեղակայվել բառացիորեն մեկ-երկու օրվա ընթացքում, եթե մեր հայ դաշնակիցները, ընկերները դեռ շահագրգռված են դրանով»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Փաշինյանը ՀԱՊԿ առաքելությունն ընդունելուց հրաժարվելու կոնկրետ պատճառն անվանել էր «Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայի» քաղաքական գնահատականի բացակայությունը։ Ընդ որում, Հայաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանի հետ սահմանին ԵՄ այսպես կոչված քաղաքացիական առաքելության հայտնվելը նման նախապայմաններ չէր ենթադրում։
Այդ կապակցությամբ Բաքուն ի սկզբանե հայտարարել էր, որ ԵՄ առաքելությունը «իրականացվում է բացառապես երկկողմանի հիմունքներով», և որ դա «չի խարխլելու փոխադարձ վստահությունը»։ Բայց հետո Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սկսեցին ասել, որ առաքելությունը սկսել է «արհեստականորեն սրել իրավիճակը», թեև սկզբում Բաքուն, Երևանի հետ միասին, շարժվելով արևմտյան գործընկերների ուղղությամբ, չէր կարող չհասկանալ այդ ամենի հետևանքները: Իրադարձությունների նման ընթացքը ներքաշում է նոր խաղացողներ և մի կողմ է մղում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունները։


Ավելին, «ուղիղ բանակցություններ վարելու» ԵՄ-ի և ԱՄՆ-ի կոչերին Երևանի և Բաքվի դրական արձագանքները նպատակ ունեն նվազեցնել Ռուսաստանի միջնորդական դերը։ Եվ, ըստ երևույթին, պատահական չէ, որ ԵՄ առաքելության հայտնվելը ժամանակագրական առումով համընկել է ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման հետ, ինչի պատճառով էլ իրավիճակը սկսել է բարդանալ։


Եթե, ինչպես պնդում է Երևանը, Ադրբեջանը «ագրեսիայի ակտ» է իրականացնում իր դեմ, ապա Հայաստանը պետք է շահագրգռված լինի իր սահմանին ՀԱՊԿ առաքելության հայտնվելով։ Բայց նա այս հարցում չի շտապում։ Ինչ վերաբերում է ԵՄ առաքելության բարդությունների պատճառների հնարավոր եզրակացություններին, ապա դրանք այժմ ոչ մի նշանակություն չունեն Ադրբեջանի պահվածքի համար։


Բարդ իրավիճակից ելք, իհարկե, կա, և դա բանակցություններ վարելն է։ Վտանգն այն է, որ հերթական զինված բռնկումը կդանդաղեցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումների ինչպես Մոսկվայի, այնպես էլ Արևմուտքի կողմից աջակցվող տարբերակները։ Ուստի, օբյեկտիվորեն, կան նախադրյալներ, որպեսզի տարբեր կոմբինացիաներով արտաքին խաղացողների ներգրավմամբ սահմանային խնդիրը վերածվի հերթական տարածաշրջանային զինված հակամարտության։ Եթե, իհարկե, տարածաշրջանում չգործի փոխադարձ զսպումների համակարգը, որն այժմ շատ ավելի կոշտ է թվում, քան ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախօրեին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Ամենադիտված