Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ վերլուծաբանները քննադատել են Փաշինյանին զորքերի հետքաշման մասին խոսքերի համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Kavkaz-uzel.eu-ն գրում է, որ վերջերս Նիկոլ Փաշինյանը կրկին անգամ հայտարարել է 1991թվականին դրության հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով զորքերի հայելային հետքաշման պատրաստակամության մասին: «Այդ մասին Երևանը խոսում է 2021 թվականից, բայց դրան խանգարում է Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը», - ասել է Փաշինյանը կառավարության նիստում։ Նա Սյունիքի մարզի Տեղ գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի գործողություններն անվանել է «սադրիչ, որը հակասում է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և նույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիի հանդիպումներում ընդունված հայտարարություններին»։


«Հայաստանը պատրաստ է նման քայլի գնալ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Սակայն Ադրբեջանը մշտապես խախտում է միջազգային հարթակներում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում գերիների հանձնման, հրադադարի պահպանման, ուժի չկիրառման և ուժի սպառնալիքներ չհնչեցնելու մասին պայմանավորվածությունները»,- ասել է Փաշինյանը։


Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը զորքերի հայելային հետքաշումը ճիշտ որոշում է համարել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը սկսելու համար։ «Բայց դա պետք է տեղի ունենա երկու կողմից, և այդ մեթոդը չի կարելի կիրառել ամենուր»,- ասել է նա «kavkaz-uzel.eu»-ի թղթակցին։ «Օրինակ Գորիս-Կապան ճանապարհին, որով անցնում է սահմանը,  զորքերի հայելային դուրսբերումն անհնար է, քանի որ այդ դեպքում ճանապարհը կդառնա անգործուն։ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղը, որով անցնում է ճանապարհը, պետք է դադարի գոյություն ունենալ, եթե երկու կողմն էլ հետ քաշվեն», - օրինակներ է բերել քարտեզագետը:


«Տեղ գյուղի մոտ, ըստ Գալչյանի, ադրբեջանական զինուժը հատելով 1991 թվականի սահմանը ներխուժել է Հայաստանի տարածք: Նույն ադրբեջանական զորքերի ներխուժում սահմանային գծից այն կողմ եղել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սև Լիճ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքների մոտ»,- ասել է Գալչյանը։

 «Իսկ եթե հիմք ընդունենք 1991 թվականի քարտեզը, ապա Ադրբեջանի Զինված ուժերը պետք է հետ տանեն իրենց զորքերը»,- ընդգծել է նա։

Սակայն զորքերի հայելային հետքաշումը կարող է օգտագործվել միայն միջազգային ուժերի առկայության դեպքում, և այդ ուժերը պետք է լինեն չեզոք երկրներից, այլ ոչ թե Ռուսաստանից, հավելել է Ռուբեն Գալչյանը։ «Ռուսաստանն ինքն է թույլ տվել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք, քանի դեռ մենք երկաթե երաշխիքներ չենք ստացել, մենք չպետք է դուրս բերենք մեր զորքերը»,- նշել է քարտեզագիրը։


Անընդունելի է հայկական զորքերի դուրսբերումը սահմանից, հայտարարել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։ «Ո՞ւր տանել, այլևս տեղ չկա, ադրբեջանցիներն արդեն բնակավայրերի մոտ են, ավելին այդ բնակավայրերում են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։


Փաշինյանի հայտարարության մեջ խնդիրը ոչ թե զորքերի հայելային հետքաշման պատրաստակամությունն է, այլ այն, որ նա հիմք է ընդունում 1991 թվականի սահմանը, «kavkaz-uzel.eu»-ի  թղթակցին ասել է Lragir.am-ի ռուսական տարբերակի խմբագիր Նաիրա Հայրումյանը։ Որպես ելակետ ընդունված են խորհրդային սահմանները, ինչը նշանակում է, որ Ադրբեջանը լինելու է 1991 թվականի սահմանից այն կողմ, պարզաբանել է նա։ «Այսինքն արցախյան հիմնախնդիրը, այսպիսով, քաղաքական և վիճելի կարգավիճակից անցնում է հումանիտար և իրավական կարգավիճակի, ինչը շատ են ուզում Բաքուն, Երևանն ու Մոսկվան»,- ասել է Հայրումյանը։


Նրա կարծիքով, տարօրինակ է, որ դա ցանկանում է նաև Եվրամիությունը, քանի որ այսօր ԵՄ-ն հայտարարություն է տարածել, որտեղ խորհուրդ է տրվում նախքան սահմանազատումը հիմնվել 1991թվականի սահմանների վրա: «Ինձ համար միանգամայն անհասկանալի է, որովհետեւ 1991 թվականի սահմանները Հայաստանի և Ադրբեջանի միջև գծել է Ռուսաստանը»,- իր կարծիքն է հայտնել Նաիրա Հայրումյանը։


Նույնը, ըստ նրա, վերաբերում է նաև ԽՍՀՄ ղեկավարության որոշումներին՝ սկսած 1921 թվականի Կարսի և Մոսկվայի պայմանագրերից և վերջացրած այսպես կոչված ԼՂԻՄ-ի ստեղծմամբ Մեծ Ղարաբաղի լեռնային մասում, որն ընդգրկում էր բոլոր այն տարածքները, որոնք հիմա կոչվում են «վիճելի»: «Իրականում Ստալինի գծած սահմանները լեգիտիմացնելը անհեթեթություն է և ոչ մի լավ բանի չի բերի և պատիվ չի բերում Եվրոպային»,- ասել է քաղաքական դիտորդը։


Նա չի բացառել, որ «հանուն Ուկրաինայում որոշ քաղաքական նպատակների» Արևմուտքը զոհաբերում է որոշակի տարբերակներ Կովկասում։ «Բայց ես վստահ եմ, որ եթե Հայաստանի ղեկավարությունը հանդես գար իր տեսլականով և առաջարկով, Արևմուտքը չէր պնդի 1991 թվականի սահմանը, սակայն Հայաստանի ղեկավարությունը կենտրոնացած է մոտ 29,8 քառակուսի կիլոմետրի վրա, և սահմանը պետք է անցնի այդտեղով»,- նշել է Հայրումյանը։


«Ինչ վերաբերում է [շփման գծում] լինելուն, դրա նախապատրաստական ​​աշխատանքներն արդեն եղել են, Բերձորի միջանցքը, որը անցած տարվա դեկտեմբերին Շուշիի կողմից էր փակվել, հիմա վերջնականապես արգելափակվեց Հայաստանից։ Սկզբունքորեն, Շուշիի «բնապահպաններին» արդեն կարելի է տուն ուղարկել, նրանց այլևս պետք չեն, քանի որ այդ ճանապարհով ոչ ոք չի անցնի, քանի որ Հայաստանի սահմանին ադրբեջանցիներ կան, միջանցքը փակված է Հայաստանի լռելյայն համաձայնությամբ»,- ասել է Հայրումյանը։


Նա կարծում է, որ զորքերի հայելային դուրսբերման մասին հայտարարությունն այն մասին է, որ Բերձորի միջանցքը փակ է։ «Եթե դուք, նկատի ունենալով 1991 թվականի սահմանները, չեք նշում Արցախը և Բերձորի միջանցքը, նշանակում է, որ դրանք ընկալում եք որպես սահմանից այն կողմ Ադրբեջանի մաս»,- ընդգծել է քաղաքական դիտորդը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել Ցավակցություններս բարեկամ ԱՄՆ-ին և նրա ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում
Ամենադիտված