Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 22 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Աշխարհի համաշխարհային օր, Բրազիլիա՝ Բրազիլիայի հայտնաբերման օր, Իսպանիա՝ Իզաբելա թագուհու օր, ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգ՝ Օկլահոմայի օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ


1904- թուրքական զորքերը գրավել են Գելիեգուզանը: Ինքնապաշտպանները 10 օր շարունակ անհավասար մարտեր են մղել՝ ապահովելով խաղաղ բնակչության նահանջը Մշո դաշտի հայկական գյուղեր:
1918–Օսմանյան կայսրության ճնշման տակ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը հայտարարել է իր անկախությունը Ռուսաստանից։
1931-ԽՍՀՄ Ժողկոմխորհուրդը ընդունել է խորհրդային քաղաքացիության մասին որոշում։
1974 – ծնվել է ամերիկահայ բաս նվագող Շավո Օդաջյանը (System of a Down խումբ)։
1994– Հայաստանում սահմանվել է Հայաստանի ազգային հերոս բարձրագույն կոչումը, որին արժանացած անձինք պարգևատրվում են Հայրենիքի շքանշանով։
1996– Լյուքսեմբուրգում ստորագրվել է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններ գործընկերության և համագործակցության համաձայնագիրը, որով կարգավորվում է Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունները։
2005-տեղի է ունեցել իսպանացի գրող Գոնսալո Գուաշի «Հայկական տոհմածառ» պատմագեղարվեստական վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: 
-Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում բացվել է նոր հրապարակ, որը կրում է «Հայ ժողովրդի ցեղասպանություն» անվանումը: Հրապարակը գտնվում է քաղաքի խոշոր առեւտրական կենտրոնների թաղամասում, Հռոմի հանգուցյալ պապ Հովհաննես Պողոս Երկրորդի հուշարձանի դիմաց:
2006-ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը ապրիլի 23-ից 29-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի շաբաթ։
2015-Ավստրիայի խորհրդարանը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
2018-տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևել է մի քանի րոպե, բանակցությունները տապալվել են: Նիկոլ Փաշինյանը ձերբակալվել է և տեղափոխվել ոստիկանության Սևանի բաժին։


ԱՇԽԱՐՀՈՒՄ


571 —ծնվել է արաբ միակրոնության քարոզիչ Մուհամեդը, որը հանդիսանում է իսլամի կենտրոնական դեմքերից մեկը։
835 —վախճանվել է ճապոնացի քարոզիչ, ճապոնիայում ամենահարգի սուրբ բուդդիստ Կուկայը։
1370 —սկսվել է Փարիզի Բաստիլի կառուցումը։ 
1500 —Պեդրու Ալվարեշ Կաբրալայի ղեկավարած պորտուգալական էսկադրան հայտնաբերել է ապագա Բրազիլիայի ափերը։
1509 —հոր մահից հետո Անգլիայի թագավոր է դարձել Հենրիխ 8-րդը։
1529 —Իսպանիան և Պորտուգալիան կնքել են Սարագոսյան պայմանագիրը համաձայն որի արևմտյան կիսագունդը նրանց միջև բաժանվել է գծով, որը գտնվում է Մուլուկկյան կղզիներից 297,5 լիգ հեռավորությամբ։
1658 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տորելլին։
1707 –ծնվել է անգլիացի գրող և դրամատուրգ Հենրի Ֆիլդինգը։
1724– ծնվել է գերմանացի փիլիսոփա, գերմանական դասական փիլիսոփայության հիմնադիր Իմանուիլ Կանտը։
1737 — Քվեբեկում ստեղծվել է Կանադայում առաջին մետաղագործական վառարանը։
1838 —Նյու-Յորք է ժամանել  «Սիրիուս» մարդատար անիվային շոգենավը, որը առաջին նավն էր, որը անցել էր Ատլանտյան օվկիանոսը առանց առագաստներ օգտագործելու։
1850 –վախճանվել է Էստոնացի բանասեր, գրող և ֆիզիկոս Ֆրիդրիխ Ռոբերտ Ֆելմանը։
1870– ծնվել է ռուս հեղափոխական գործիչ և բոլշևիկ, Հոկտեմբերյան հեղափոխության ղեկավարը Վլադիմիր Լենինը։
1881 –ծնվել է ռուս քաղաքական գործիչ Ալեքսանդր Կերենսկին։
1889 —ԱՄՆ-ի նախագահ Բենջամին Հարրիսոնը թույլատրել է Օկլահոման բնակեցնել սպիտակ վերաբնակիչներով։ 
1899 –ծնվել է ռուս գրող Վլադիմիր Նաբոկովը։
1904 –ծնվել է  ամերիկացի ֆիզիկոս, ատոմային ռումբի ստեղծող Ռոբերտ Օպենհեյմերը։
1915–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ  Բելգիայի Իպր քաղաքում առաջին անգամ օգտագործվել է զանգվածային թունավորման զենք։
1937– ծնվել է ամերիկացի հանրահայտ դերասան Ջեք Նիկոլսոնը։
1941 —հիմք ընդունելով 1937 թվականի հետազոտությունները Ա․Լյուլկան ներկայացրել է իր ստեղծած երկկոնտուրանի տուրբոռեակտիվ շարժիչը։ 
1943 —Ալբերտ Հոֆմանը կատարել է ԼՍԴ-ի հալյուցինոգեն հատկությունների մասին առաջին հայտարարությունը։
1952 —35 միլիոն ամերիկացիներ դիտել են Նևադայում ատոմային ռումբի փորձարկման ուղիղ եթերը։
1964-Տանգանիկան և Զանզիբարը հայտարարել են իրենց միավորման և Տանզանիա պետության ստեղծման մասին։
1969-ԱՄՆ-ի Խյուստոնում կայացել է աչքի առաջին փոխպատվաստումը։
1992– Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 200-ից ավելի մարդ։
2005 —Չինաստանի Չունցին քաղաքի մերձակայքում քիմիական գործարանի պայթյունի հետևանքով փլվել է երեք շենք, զոհվել է 19 մարդ։
Կ.Խաչիկյան

 

Բեյրութի օդանավակայանում բռնել են Բաշար Ասադի ազգականներին ՌԴ-ում կարգելվի ռուսերենին չտիրապետող միգրանտ երեխաներին դպրոց ընդունել Զուրաբիշվիլին միացել է ցուցարարների «կենդանի շղթային» Կանխվել է Հայաստանով Վրաստան մաքսանենգ ճանապարհով թմրանյութի տեղափոխումը (տեսանյութ)Հայաստանում 2025-ին առաջին անգամ կկայանա միջազգային 3 մրցաշար Կիևը կաջակցի Բաքվին ստեղծված իրավիճակում․ Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ Քիմ Քարդաշյանի` 2024 թվականի ամենավառ կերպարները․ ոճ, որը չունի սահմաններ Չինաստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը սկսել են Ռուսաստանը շրջանցող երկաթգծի կառուցումը ԱՄՆ հանրապետական ​​կոնգրեսականը Զուրաբիշվիլիին հրավիրել է՝ մասնակցելու Թրամփի երդմնակալությանը Մեկ տարվա ընթացքում 5 տիտղոսը լավ է, բայց մենք ցանկանում ենք պատմություն կերտել․ Բելինգհեմը՝ «Ռեալի» մասին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները Հայաստանում ևս զգացվել են Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի 15-րդ վարչապետ Մանմոհան Սինգհի մահվան կապակցությամբ TikTok-ը չի արգելափակվելու ԱՄՆ-ում․ ԹրամփՇոլցը հայտարարել է, որ կրկին ցանկանում է զբաղեցնել Գերմանիայի կանցլերի պաշտոնըՍրանք երկիրը զինաթափեցին, դրա համար համոզում էին բոլորին՝ ճիշտը օկուպացիոն պահանջներն ընդունելն է. Տիգրան Աբրահամյան Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ինքնաթիռի կործանման համար․ մանրամասներ Կոտայքի պարեկները շարունակում են ուժեղացված ծառայությունը Կրկին երկրաշարժ՝ ՀայաստանումՈղբերգական վթար՝ Շիրակում․ կինն ու ամուսինը տեղում մահացել են Գազագողության համար 10 մլն դրամով տուգանվել է Գեղանիստի նախկին գյուղապետը Բախվել է 27 մեքենա, երկար խցանում է գոյացելԱնհետ կորածների հարցերով խորհրդարանական լսումներ կլինեն Կազանի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում արգելվել է միգրանտների երեխաներին առանց ռուսաց լեզվի իմացության դպրոց ընդունել Ադրբեջանն արգելել է ռուսական ավիաընկերության թռիչքները․ մանրամասներ 7 ուղևոր է ձյան մեջ արգելափակվելՀՀ-ում նկատվում է սուր շնչառական վարակների աճ«Ռեալը»՝ տարվա լավագույն թիմ Առեղծվածային դեպք՝ Վայոց ձորի մարզում. իրանական համարանիշներով բեռնատարում հայտնաբերվել է վարորդի մարմինըՎլադիմիր Պուտինը փոխել է Ռոստով քաղաքի անունըՋերմուկում 42-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՀայաստանը ձգտում է մասամբ պահպանել եվրոպական առաքելությունը, բայց դա դանդաղեցնում է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը ՌԴ հետ ապրանքաշրջանառությունն աճել է 7 անգամ Փարաքարին Գյումրիի օրինակն է սպասվում Գառնիում հրդեհի հետևանքով մահացածը 44 տարեկան էր, 2 երեխաների հայրԲաղրամյանը փակել էին. Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ին է մեղադրել դավադրության մեջՄիայն մեկ հոգի. հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը չի ձգո՞ւմ Baidu. Չինաստանում գնահատել են Պուտինի արձագանքը Լուկաշենկոյի և Փաշինյանի միջև հրապարակային վիճաբանությանըRadisson Hotel Group-ը պայմանագիր է ստորագրել Հայաստանի լեռնադահուկային հանգստավայրում հյուրանոց բացելու վերաբերյալ Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է Հայաստանը սկսել ավելի քիչ մասնակցել դաշնակիցների գագաթնաժողովներինԻնքնաթիռի վթարը և Covid-ը խանգարեցին Ալիևին և Փաշինյանին մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովինԹոշակառուների հետվճարի մասինWildberries-ը փոփոխություն է նախատեսել Հայրը սպանել է 4 երեխաներին, ապա փորձել ինքնասպան լինելԵրկիմաստ դիրքորոշում․ «Փաստ»Սիսիանում ավտոբուս է կողաշրջվել․ մանրամասներ«Վահեի ներկայությունն ամեն տեղ զգում եմ, նա միշտ ինձ հետ է». հրետանավոր Վահե Պապյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլուում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց․ «Փաստ» Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների հերթական փոխանակումն է տեղի ունեցել․ պատմության այս օրը (28 դեկտեմբեր)Եվս մեկ կորսված տարի․ «Փաստ»Անկումից հետո ռուբլին սկսեց աճել
Ամենադիտված