Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հնարավորի սահմանները. ինչու Փաշինյանի խոսքերը դեռ չեն նշանակում Երևանի և Բաքվի հաշտեցում»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Forbes.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է 1991 թվականի սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության, այսինքն Լեռնային Ղարաբաղի հետ միասին, ճանաչման հնարավորության մասին։ ՄԳԻՄՕ-ի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը կարծում է, որ չնայած այդ հայտարարության կարևորությանը, այն չի հանգեցնի հակամարտության ավարտին։


Փաշինյանի «ապրիլյան թեզիսները» չէին կարող չհայտնվել լրատվականների գլխագրերում: Դրա համար կան մի քանի պատճառներ:


Նախ Լեռնային Ղարաբաղը դարձել է հետխորհրդային Հայաստանի հիմնասյուներից մեկը։ Հայերի համար գլխավոր խնդիրը եղել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կարգավիճակը։ Այն շատ առումներով է «արթնացրել» Հայաստանին, այդ պահանջը դարձրել է հայկական քաղաքականության ֆիրմային ոճը։ Եվ այդ համատեքստում Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» ճանաչումը 1991 թվականի սահմաններում հեղափոխական քայլ է թվում։


Երկրորդ հերթին դա նշանակում է Անդրկովկասում երկարատև հակամարտության ավարտը և կարող է արմատապես փոխել ողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքական կառուցվածքը, եթե, իհարկե, տեղի ունենա։ Այսօր Վաշինգտոնն ու Բրյուսելը, մի կողմից, և Մոսկվան, մյուս կողմից, ծանր պայքար են մղում գլխավոր խաղաղարարի իրավունքի համար։ Բոլորն էլ խոսում հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Այնուամենայնիվ, Արևմուտքը խաղաղության համաձայնագրի ստորագրումը համարում է հակամարտությունից դուրս գալու գործընթացի սկիզբ, իսկ Ռուսաստանը որպես վերջնական քայլ, երբ Բաքուն և Երևանը կորոշեն պետական ​​սահմանները և Ղարաբաղի կարգավիճակը։ Ակնհայտ է, որ ԱՄՆ-ը և ԵՄ-ն նախընտրում են չտեսնել ռուս խաղաղապահներ ղարաբաղյան հողում, ինչպես նաև բուն Հայաստանում, խաղաղության հաստատումը կակտիվացնի այդ բոլոր գործընթացները։


Երրորդ հերթին Ղարաբաղը դարձել է քաղաքական գործչի՝ Փաշինյանի առանցքային սյուժետներից մեկը։ Որպես ընդդիմադիր լրագրող, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակից, նա մեկ անգամ չէ, որ հրապարակայնորեն արտահայտվել է Ղարաբաղի հարցում փոխզիջումների օգտին։ Սակայն դառնալով վարչապետ նա կտրուկ փոխել էր իր հռետորաբանությունը։ «Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը Փաշինյանին երկար կհիշեցնեն և՛ ընկերները, և՛ թշնամիները: Բայց 2020 թվականին նրա արմատական ​​հայրենասիրական նեոֆիտիզմը բախվեց ադրբեջանական բանակի հաջող հարձակմանը, տարածքային կորուստներին, ռազմական պարտությանը և արդյունքում զիջումների անհրաժեշտությանը։


Արդյո՞ք հնարավոր է խոսել խաղաղության մոտալուտ սկիզբի և Անդրկովկասը կայուն տարածաշրջանի վերածվելու մասին։


Կարևոր է հեռանալ մակերեսային զգացմունքային տպավորություններից։ Սկսենք նրանից, որ սա առաջին դեպքը չէ, երբ Փաշինյանը խոսում է 1991 թվականի սահմանների ճանաչման մասին։ Այդ մասին նա մի քանի անգամ խոսել է անցած տարվա ընթացքում ընդգծելով, որ Երևանը չունի արտաքին դաշնակիցներ, որոնք կաջակցեն Ղարաբաղի անկախությանը, և չկան ռևանշի ռազմական հնարավորություններ։ Այնպես որ, պետք է փոխզիջում գտնել:


Սակայն ղարաբաղյան հիմնախնդիրն չի զարգացել ուղիղ գծով։ 1990 թվականին ընդունելով Անկախության հռչակագիրը «երրորդ հանրապետության» հիմնադիր հայրերը ամրագրել են, որ նոր պետությունը ստեղծվում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի «վերամիավորման» հիման վրա։ Այնուամենայնիվ, նրանք շուտով բախվեցին միջազգային ճանաչման անհրաժեշտությանը և «իջեցրին պահանջների նշաձողը», դե ֆակտո հրաժարվելով և՛ «միացումից» և՛ ինքնահռչակ ԼՂՀ-ի ճանաչումից։ Քանի դեռ հայկական ուժերը վերահսկում էին նախկին ինքնավարության մեծ մասը գումարած Ադրբեջանի յոթ հարակից շրջանները՝ այսպես կոչված, «անվտանգության գոտին», ընդունված չէր փոխզիջումների մասին հրապարակավ խոսել։

Բայց քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է, իսկ ռազմական աղետալի պարտությունը լավագույն ֆոնը չէ վերջնագրեր ներկայացնելու համար։
Բայց ինչո՞ւ, այդ դեպքում, խորհրդարանում իր թեզերի ներկայացումից երկու օր անց նույն Փաշինյանը հայտարարեց «ադրբեջանական սադրանքների» վտանգի և Բաքվի սրացման ցանկության մասին։ Վարչապետը դժվար ընտրության առաջ է, քանի որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցչության տվյալներով աճում է այն հայերի թիվը, ովքեր անընդունելի են համարում Լեռնային Ղարաբաղի Ադրբեջանի կազմում լինելը: Նաև Փաշինյանի «ապրիլյան թեզերը» բուռն հակահարված են առաջացրել ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։ Վարչապետը չի կարող անտեսել հասարակական կարծիքի գործոնը: 


Այնուամենայնիվ, բանը միայն դրանում չէ: Հայաստանի վարչապետը չի կարող հաշվի չառնել ադրբեջանական հռետորաբանությունը: Իսկ պաշտոնական Բաքվի ներկայացուցիչները Փաշինյանի ելույթներն ավելի շուտ ընկալում են որպես թուլության դրսևորում։ Ինչ էլ որ լինի, Փաշինյանը հիանալի հասկանում է, որ Բաքվի հետ հարաբերությունների հարցը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև սահմանազատման հարցն է։ Եվ նա անգամ չի ակնարկում, այլ բացահայտ խոսում է իր երկրի՝ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի մասին։


Բայց իրականում Ղարաբաղի հարցը միայն Անդրկովկասի երկու հարևան պետությունների բախման խնդիրը չէ։ Եվ ոչ ինքնորոշման կամ օկուպացված հողերի ապաօկուպացիայի խնդիր։ Դա ոչ պակաս կարևոր դեպքն է ռեսուրսների և ռազմավարական պլանավորման տեսակետից: Հետխորհրդային տարածքում քաղաքական գործիչների համար ռեալիզմը դարձել է ավելին, քան միջազգային հարաբերությունների տեսությունը, ավելի շուտ այն վերածվել է մի տեսակ աշխարհիկ կրոնի։ Բայց հավատալով այդ դավանանքին պետք է նկատի ունենալ, որ ռեալիզմը ոչ միայն և նույնիսկ ոչ այնքան ուժի ու զորության, որքան այդ ամենի արդյունավետ օգտագործման մասին է։ Հակառակ դեպքում մեծ է «մահապատիժ չի կարելի ներել» իրավիճակում հայտնվելու վտանգը, իսկ ավելի կոնկրետ «դիմադրել չի կարելի հանձնվել» իրավիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ժամանման և մեկնման սահմանափակումներ են հանվել ՌԴ-ի որոշ օդանավակայաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա» Դեպի Դուբայ չվերթ իրականացնող Utair-ի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ հայտնի է պատճառըԱրամ Ա-ն շնորհավորել է Ժոզեֆ Աունին Լիբանանի նախագահ ընտրվելու առթիվ Պետդումայում բացատրել են, թե ո՞վ ավելի շատ կկորցնի Հայաստանի ԵՄ-ին անդամակցելու ձգտումների պատճառով«Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են» Ո՞ր օրը կնշվի Սուրբ Զատիկը Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ
Ամենադիտված