Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ…սպորտաձև ջրագնդակ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ջրագնդակը սպորտային թիմային խաղ է ջրի վրա, որի իմաստը հատկացված ժամանակում ձեռքերով հնարավորինս շատ գնդակ նետելն է հակառակորդի դարպասը։

Մարդիկ վաղուցվանից են սիրել ջրային տարբեր զվարճանքներ և խաղեր ջրի վրա: Լողալու և ջրի մակերեսին իրեն լավ պահելու կարողությունը կարևոր հմտություն է եղել մարդու կյանքում: Հենց դրանք էլ զուգորդված տոկունության, ճարպկության, ճշգրտության և ուժի հետ, դարձել են ջրագնդակ խաղալու հիմնական տարրերը:

Ջրագնդակի որպես սպորտաձևի առաջացումը կապված է երկու լեգենդների հետ: Դրանցից առաջինն ասում է, որ հին Ճապոնիայում բնակիչները խաղում էին մի խաղ, որտեղ խաղացողները, փայտե տակառներով, շարժվում էին ջրի մեջ և երկար ձողերի օգնությամբ գնդակ փոխանցում միմյանց։

Մեկ այլ լեգենդի համաձայն ջրագնդակի ծննդավայրը Անգլիան է։ Դրա պատճառը կարող էր լինել անգլիացի արիստոկրատների սերը ձիերի և ձիավարության նկատմամբ։ Այն ժամանակ Բրիտանիայում տարածված էր պոլո խաղը, որի ժամանակ ձիավարները հարթ դաշտում մականների օգնությամբ գնդակը միմյանց էին փոխանցում այն մրցակցի դարպասը խփելու նպատակով։ Մի օր էլ ձանձրացած անգլիացի նավաստիներն են որոշել պոլո խաղալ: Բայց քանի որ մոտակայքում ձիեր կամ դաշտ չեն եղել, նրանք նստել են փայտե տակառների մեջ և սկսել գնդակը խաղարկել ջրի մակերեսով։

Այսպես թե այնպես, բայց ժամանակակից ջրագնդակի տարածումը սկսվել է Անգլիայում։ Դա կապված է անգլիացի Ուիլյամ Ուիլսոնի անվան հետ, ով 1869 թվականին առաջին անգամ հանդիսատեսին է ներկայացրել «ջրային ֆուտբոլ» անվանված խաղը։ Այն ժամանակ չեն եղել խաղի հստակ կանոններ: Ուժային պայքարը և մրցակցին ջրի տակ պահելը, ինչպես նաև գնդակին դիպչելու ցանկացած ձևը խախտումներ չեն եղել: Դարպասի համար հարմարեցվել էին ջրամբարի հատակին խրված երկար ձողեր։ Խաղերն անցկացվում էին հանգիստ ջրով գետերի կամ լճերի վրա։ Միայն 1876 թվականին է Ուիլյամ Ուիլսոնը հանդես եկել խաղի այնպիսի կանոններով, որոնք անփոփոխ են մնացել հաջորդ 14 տարիների ընթացքում։

1885 թվականին ջրագնդակը ճանաչվել է որպես սպորտաձև, իսկ 3 տարի անց Անգլիայում անցկացվել է ջրագնդակի առաջին առաջնությունը։ 2 տարի անց Անգլիայի և Շոտլանդիայի հավաքականների միջև տեղի է ունեցել այդ խաղի օրինակելի հանդիպում: Խաղը սիրվել է երկրպագուների և հանդիսատեսների կողմից: Սկսվել է ջրագնդակի բուռն զարգացումն ու տարածումը ամբողջ աշխարհում։

1900 թվականին ջրագնդակը դարձել է այն առաջին թիմային խաղը, որն ընդգրկվել է Օլիմպիական խաղերում։ 1926 թվականից անցկացվում են Եվրոպայի, իսկ 1973 թվականից աշխարհի առաջնություններ տղամարդկանց թիմերի միջև։ Աշխարհի առաջին առաջնությունը կանանց թիմերի միջև կայացել է 1986 թվականին: 2000 թվականից օլիմպիադայի ծրագրում ընդգրկվել են կանանց ջրագնդակի մրցումները:

Ջրագնդակը ներկայումս էլ շատ տարածված է տաք կլիմայով երկրներում։ 

Այդ մարզաձևը դարձել է ջրային սպորտաձևերի ցանկացած աշխարհի առաջնության «բալը տորթի վրա»։

Կ.Խաչիկյան

 

Открыть фото

 

 

 

Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Ամենադիտված