Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ քաղաքագետները Լաչինի միջանցքում Ռուսաստանի անգործությունը համարում են Ադրբեջանին աջակցություն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

kavkaz-uzel.eu-ն գրում է, որ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և Ռուսաստանի հավանությամբ այնտեղ անցակետ է տեղադրել փորձելով իրեն ենթարկել Լեռնային Ղարաբաղը, կարծիք են հայտնել kavkaz-uzel.eu-ի կողմից հարցված հայ քաղաքագետները: 

Ադրբեջանը Ռուսաստանի հավանությամբ է փակել Լաչինի միջանցքը, ասել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ երկրները Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող մարդասիրական միջանցքի մասին որոշում են ընդունել դեռ 1992 թվականին: Դրան Ադրբեջանը, նրա խոսքով, նույնպես համաձայնվել է։ «Բաքվի գործողությունները մարտահրավեր են արցախահայության անվտանգությանն ու իրավունքների ոտնահարմանը։ Բայց առանց Ռուսաստանի համաձայնության Ադրբեջանը չէր կարող նման ծավալի աշխատանք կատարել։ Ավելին, անցակետ տեղադրելու համար Ադրբեջանը պետք է թույլտվություն ստանա ռուս զինվորականներից, այն ամենը, ինչ կատարվում է Արցախում, համաձայնեցված է Մոսկվայի հետ և հակասում է հայկական շահերին»,- ասել է քաղաքագետը։

Ռուսական կողմի անգործությունը հակասում է ռուսական օրենսդրությանը, հավելել է Ղուկասյանը։ «Եռակողմ հայտարարության շրջանակում ռուս զինվորականները ոչ մի լիազորություն չունեն: ՌԴ Պետդումայի որոշման մեջ նշված են ռուսական զորախմբի խնդիրները: Բայց Ռուսաստանը որոշումներ է կայացնում ելնելով քաղաքական նպատակահարմարությունից: Իսկ սադրանքը այն է, որ անցակետը ձեռնտու է Ռուսաստանին, և նրա նպատակն է խափանել բանակցությունները Վաշինգտոնում»,- ասել է նա։

Քաղաքական դիտորդ Նաիրա Հայրումյանը կարծում է, որ ԼՂ-ն Ադրբեջանին ենթարկելու գործընթացը շարունակվում է։ «Անցակետում բեմադրությունը, երբ Արցախի բնակչին ստիպել են անցնել անձնագրային հսկողություն, հեռահար նպատակ է հետապնդում, սակայն պաշտոնական մակարդակով և հասարակության մակարդակով մարդիկ հրաժարվել են ենթարկվել ասելով, որ ոչ ոք չի գնա, եթե լինի անձնագրային հսկողություն, իսկ տեղաշարժ կարող է լինել երկու դեպքում  ռուս զինվորականների ուղեկցությամբ սննդի տեղափոխում, և Կարմիր խաչի ուղեկցությամբ նաև հիվանդների տեղափոխում»,-  ասել է նա։

Հայրումյանի կարծիքով, կա իրադարձությունների զարգացման երկու տարբերակ. «Կա՛մ հանվում են անցակետերը, երթևեկը վերսկսվում է, արտատարածքային կարգավիճակը վերադարձվում է Լաչինի միջանցքին, կա՛մ Արցախն ամբողջությամբ է արգելափակվում, անցումը չի թույլատրվում անգամ ռուս զինվորականների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, բնակիչներին բռնի տալիս են ադրբեջանական գազ ու էլեկտրականություն»։ Նա կարծում է, որ Ադրբեջանը շտապում է մտավախություն ունենալով, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում տեղի ունեցող իրադարձությունները կարող են փոխել աշխարհաքաղաքական դասավորվածությունը։ «Դա կարող է հանգեցնել ներքաղաքական իրավիճակի ապակայունացման Թուրքիայում և Ռուսաստանում: Հնարավոր է վալյունտարիստական տարբերակ, եթե Էրդողանը վերընտրվի, իսկ Ուկրաինայի հակահարձակումը ձախողվի», - բացատրել է նա:

Կողմերից ոչ մեկը, բացառությամբ Հայաստանի, չի կատարում Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերին կնքված եռակողմ հայտարարության դրույթները, ընդգծել է Հայրումյանը։ Նրա խոսքով, Ադրբեջանը երկար ժամանակ չի խոսում եռակողմ հայտարարության մասին, իսկ Ռուսաստանը դրա մասին խոսում է միայն Հայաստանի պարտավորությունների առումով։ «Համաշխարհային հանրությունը չի ճանաչում հայտարարությունը որպես պատերազմի արդյունքների մասին փաստաթուղթ: Բայց Հայաստանը ընդունում է եռակողմ հայտարարությանը և չի ցանկանում վկայակոչել նախկինում ընդունված փաստաթղթերը: Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո Ադրբեջանը չի ստորագրել փաստաթուղթ, որը կամրագրեր պատերազմի արդյունքները: Հայաստանին ոչինչ չի խանգարում անել նույնը, բայց ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները հակառակն անում: Երևի ըստ պայմանավորվածությունների: Սակայն Վաշինգտոնի բանակցությունները ցույց են տալիս, որ կան ուժեր, որոնք դեմ են ռուս-թուրքական ծրագրերին, այլապես, եթե նույն կարծիքն ունենային, այդ ծրագրերն արդեն իրականացված կլինեին»,- պարզաբանել է Հայրումյանը։

Ադրբեջանին այլևս չի պահպանում եռակողմ հայտարարությունը, որի մասին բացահայտ հայտարարում է անձամբ Ալիևը, նշել է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը։ «Ալիևը թաղում է եռակողմ հայտարարությունը, նրա ախորժակը մեծացել է, պահանջները մեծացել են, Ադրբեջանը հայտարարում է, որ այս կամ այն ​​փաստաթուղթը մեռած է, միաժամանակ մեղադրելով Հայաստանին, որ չի կատարում դրա դրույթները, նա դրանով թաղում է այդ փաստաթղթերը։ Նույնը մադրիդյան սկզբունքների դեպքում էր»,- ընդգծել է նա։

Եռակողմ հայտարարությունը միջազգային փաստաթուղթ չէ, որին վկայակոչենք, քանի որ դրա դրույթները չկատարելը որևէ հետևանք չի առաջացնում, նշել է Անդրիաս Ղուկասյանը։ «Կողմերը որոշումներ են կայացրել ելնելով իրենց շահից, Ադրբեջանը, մասնավորապես, սահմանել է շփման գիծը իրեն ձեռնտու ձևով։ Հայաստանի իշխանությունները վկայակոչում են այդ փաստաթուղթը փորձելով հանրությանը ներկայացնել, որ վարչապետի որոշումները, որոնք են զորքերի դուրսբերումը ու Արցախ ռուսական զորամիավորումների մուտքի համաձայնությունը, օրինական են, մինչդեռ վարչապետը դուրս է եկել իր սահմանադրական լիազորություններից և իրավունք չուներ նման որոշումներ կայացնելու»,- պարզաբանել է Ղուկասյանը։ 

Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելու մասին Ալիևի հայտարարությունը հակասում է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին, ինչպես նաև քաղաքացիության հարցերը կարգավորող կոնվենցիաներին, ասել է Ղուկասյանը։ Ղուկասյանը հիշեցրել է, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը իրավունք չունեն միակողմանիորեն որոշել Լեռնային Ղարաբաղի քաղաքական կարգավիճակը։ «Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը այս հարցը հանձնեցին ԵԱՀԿ-ին, դա պայման էր նրանց անկախության ճանաչման համար: Հայաստանում և Ադրբեջանում իշխանությունները միտումնավոր մոլորեցնում են հասարակությանը հայտարարելով քաղաքական կարգավիճակի հարցը լուծելու Ադրբեջանի իրավունքի մասին»,- ասել է նա։

Ղարաբաղի հայերին հպատակացնելու Ադրբեջանի փորձը համաշխարհային հանրության աջակցությունը չի գտնի, կարծում է Արմեն Հովհաննիսյանը։ «Եվրախորհրդարանի քննարկումներում արդեն հնչել են կարծիքներ, որ անձնագրերի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը էթնիկ զտումների դասական օրինակ է, բացի այդ, Ռուսաստանին ձեռնտու չէ Արցախի հայերին Ադրբեջանի քաղաքացիներ դառնալը, դա կստիպի մտածել, որ Արցախում ռուսական զորամիավորման մնալը անիմաստ է»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ հայերը մնան Լեռնային Ղարաբաղում։ «Առանց հայերի Ռուսաստանը անելիք չունի Արցախում, և նրանց ներկայությունն անիմաստ է դառնում, և Ռուսաստանը ստիպված կլինի հեռանալ: Արցախում պետք է մնա գոնե 15-20 հազար հայ, որոնց Ռուսաստանը «կպաշտպանի» Ադրբեջանից: Բայց եթե Ադրբեջանը որոշի էթնիկ զտում իրականացնել, Ռուսաստանը նրա հետ չի կռվի, Կրեմլի համար Բաքվի հետ հարաբերություններն առաջնահերթություն են»,- ասել է նա։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Ամենադիտված