Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղություն թունելի վերջում. ինչի՞ կհանգեցնեն Փաշինյան-Ալիև բանակցությունները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iz.ru-ն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները զարգացրել են աննախադեպ դիվանագիտական ​​ակտիվ գործունեություն: Բանակցությունները նոր թափ են ստացել այն բանից հետո, երբ ապրիլի կեսերին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը պատրաստ է հրաժարվել Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից։ «Խաղաղությունը հնարավոր է, եթե մեր միջազգային հարաբերություններում, ոչ միայն այսօրվա, այլ նաև ապագայի համար ամրագրենք, որ Հայաստանի համար ճանաչում ենք 29,8 հազար քառ. կմ, ավելի ճիշտ նախկին ՀԽՍՀ տարածքը, որի շրջանակներում մենք անկախություն ենք ձեռք բերել, իսկ մենք տարածքային պահանջներ չունենք ու երբեք չենք ունենա այլ երկրների նկատմամբ»,- ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ։

Սակայն դրան հետևել են մի քանի շփոթեցնող հայտարարություններ։ Փաշինյանը մի կողմից ասել է, որ իրեն սխալ են հասկացել, մյուս կողմից էլ դժգոհել է, որ Բաքուն չի ցանկանում համաձայնության գալ այն ձևակերպման շուրջ, «որը հստակ ցույց կտա, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կմ  տարածքով»։ Ընդ որում բանակցությունների այլ մանրամասները չեն հրապարակվում։ Մի շարք դիտորդներ կարծում են, որ Հայաստանի ղեկավարությունն իրականում պատրաստ չէ փաստաթղթերով ամրագրել Ղարաբաղի վերաբերյալ իր մերժումը։ Մյուսները կարծում են, որ Ադրբեջանը առաջ է քաշում հետագա զիջումների հարցեր, օրինակ խաղաղության համաձայնագրում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի արտատարածքայինության մասին կետի ներառումը:Դա ճանապարհ է, որը պետք է անցնի Հայաստանի տարածքով և Ադրբեջանին կապի Նախիջևանի էքսկլավի հետ։ Իլհամ Ալիևն արդեն հայտարարել է, որ Բաքուն կկառուցի այդ երթուղին, ընդ որում «Հայաստանն ուզի, թե ոչ»։

Մեկ այլ լուրջ հարց է ղարաբաղցի հայերի ապագան։ Երևանը, ընդհանուր առմամբ, համաձայն է, որ չճանաչված հանրապետության բնակիչներն ու ղեկավարներն իրենք պետք է բանակցեն Բաքվի հետ իրենց ապագայի շուրջ։ Միաժամանակ, Երևանը պնդում է ինչ որ «միջազգային մեխանիզմի» մշակման հարցը, որը կօգնի խուսափել արտակարգ դեպքերից։ Հակառակ դեպքում, Փաշինյանի խոսքով, Ստեփանակերտի ներկայացուցիչները ռիսկի են դիմում չվերադառնալ բանակցություններից, քանի որ Ադրբեջանում նրանցից գրեթե յուրաքանչյուրին կարող են կալանավորել անջատողականության մեղադրանքով։

Ընդ որում, Բաքուն անընդհատ շեշտում է, որ իրենք Ղարաբաղը համարում են իրենց տարածքը, ուստի մտադիր չեն այդ գործընթացում ներգրավել արտաքին դիտորդների։ Միաժամանակ նրանք չեն թաքցնում իրենց թշնամական վերաբերմունքը Ղարաբաղի ղեկավարության նկատմամբ։ «Անջատողականները հիմա իրենց համար ֆիկտիվ տիտղոսներ են ստանձնել՝ մեկը իրեն նախագահ է անվանում, մյուսը նախարար, երրորդը չգիտես ինչ խորհրդարանի նախագահ: Ծաղրածուների այդ խումբը վերջապես պետք է հասկանա, որ մեր համբերությունը չպետք է փորձության ենթարկել։ Մենք նրանց բազմիցս բացատրել ենք, որ կանեն այն, ինչ մենք կասենք, կամ դուրս կգան այնտեղից»,- ասել է Ալիևը։

Գետնի վրա տիրող իրավիճակը նույնպես ստվերում է երկխոսությունը։ Ապրիլի վերջին Ադրբեջանը անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքի գլխին, որը Հայաստանը Ղարաբաղին կապող միակ ճանապարհն է։ Այդ կապակցությամբ Երևանը Բաքվին մեղադրել է Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և խաղաղության բանակցությունները խաթարելու ձգտման մեջ։

Իսկ ի՞նչ են կարծում փորձագետները:

ՄԳԻՄՕ-ի Կովկասյան հիմնախնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը կարծում է, որ հայկական կողմի դիրքորոշումը բանակցություններում մշուշոտ է։ «Եթե Հայաստանն իրոք հրաժարվեր Ղարաբաղի նկատմամբ իր հավակնություններից, ապա պայմանագիրն արդեն ստորագրված կլիներ։ Բայց դա տեղի չի ունենում: Դա նշանակում է, որ բանակցություններում հարցերն այլ կերպ են դրվում»,- ընդգծել է նա։

Սիլաևը նաև հավելել է, որ Արևմուտքի համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը։ «Բաքուն ունի ածխաջրածինների մեծ պաշարներ և կարող է դրանով որոշ չափով փոխարինել եվրոպական շուկայից դուրս մնացած ռուսական նավթն ու գազը։ Բացի այդ, երկիրը սահմանակից է Արևմուտքի մեկ այլ հակառակորդի՝ Իրանի հետ: Եվ հավանաբար Բրյուսելն ու Վաշինգտոնն առաջին հերթին հաշվի են առնում ադրբեջանական շահերը։ Հայաստանը պետք է հատկապես զգույշ լինի արևմտյան հարթակներում շփումների ժամանակ»,- խորհուրդ է տվել քաղաքագետը։

Կովկասագետ Արթուր Աթաևն էլ ասել է, որ առայժմ բանակցությունների հեռանկարներ չկան: «Իրական տեղաշարժ տեղի կունենա այն ժամանակ, եթե Հայաստանն իսկապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում։ Հավանաբար, Երևանն աստիճանաբար կհասնի դրան, բայց առայժմ հայ հասարակությունը և վերնախավը պատրաստ չեն դրան։ Ուստի հիմա մենք տեսնում ենք բանակցություններ հանուն բանակցությունների, իսկ առաջընթաց չկա»,- կարծիք է հայտնել փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել
Ամենադիտված