Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները՝ ԵՄ «քավորությամբ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում երեկ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի «քավորությամբ» կայացել է վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տևել է շուրջ 4 ժամ։ Հանդիպումից հետո Շառլ Միշելը մի շարք հայտարարություններ է արել երկու երկրների ղեկավարների պայմանավորվածությունների վերաբերյալ, որոնք բացարձակ անընդունելի են հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար և դեմ են Հայաստանի Հանրապետության շահերին։

Ըստ էության Փաշինյանը մտադիր է լիակատար կապիտուլացիա կնքել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներով, իսկ Հայաստանում բողոքի լայնածավալ ալիք այդպես էլ չի բարձրանում։

Հանդիպումից հետո Շառլ Միշելը հանդիպել է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, հայտարարել, թե Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են իրենց հանձնառութունը Հայաստանի 29800 քառ. կմ և Ադրբեջանի 86640 քառ. կմ տարածքային ամբողջականությանը։ Ի դեպ իր խոսքում Շառլ Միշելը նշել է 89600, սակայն ավելի ուշ տվյալը պաշտոնական գերատեսչության կայքում ուղղվել է։ Ըստ Միշելի, սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների միջոցով։

Կողմերը հստակ առաջընթաց կգրանցեն տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի վերաբացման շուրջ և դիրքորոշումները շատ մոտ են հատկապես դեպի Նախիջևան երկաթուղու վերաբացման հարցում։ Կա ըմբռնում, որ առաջիկա շաբաթներին ձերբակալվածները ազատ կարձակվեն։Արցախի ինքնորոշման մասին որևէ խոսք Փաշինյանն այդպես էլ չի ասել, ընդամենը ըստ Միշելի, շարունակվել են բանակցությունները նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցերի շուրջ։

Առաջիկայում՝ հուլիս ամսին, Միշելը մտադիր է ևս մեկ հանդիպում կազմակերպել Բրյուսելում, ապա հանդիպում կունենան Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ Քիշնևում՝ Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների արդյունքները հատկապես հայաստանյան ընդդիմությունը ողբերգական է գնահատում՝ նշելով, որ Փաշինյանը նպատակամղված և հետևողականորեն առաջ է տանում Ադրբեջանի շահը՝ մոռանալով որևէ կերպ պաշտպանել Հայաստանին և հայ ժողովրդին, սակայն ընդդդիմության գործողությունները արձանագրումներից այն կողմ չեն անցնում և չկա որևէ քաղաքական ուժ, որը Հայաստանում կփորձի դեմ կանգնել Փաշինյանի ազգադավ ծրագրերին։

Նաիրա Գևորգյան

Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ
Ամենադիտված