Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում անորոշ ժամանակով փակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Այսօրվանից անորոշ ժամանակով վերանորոգման նպատակով փակվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածը, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»։

Վրացական կողմը համապատասխան ծանուցում է ստացել երկաթուղու Մարաբդա-Կարծախ հատվածը կառուցող կապալառուից։

«Գնացքների երթեւեկության դադարեցման պատճառը գլխավոր կապալառուի կողմից գոյություն ունեցող հատվածում շինարարության տեմպերի արագացումն է եւ նախագիծը սեղմ ժամկետներում ավարտելը»,-«Վրացական երկաթուղիներ»-ի հայտարարությունը մեջբերում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը:

Անցյալ տարվա դեկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի, Թուրքիայի եւ Թուրքմենստանի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովում հայտարարել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընդլայնման նախագիծը կֆինանսավորվի լրացուցիչ 100 միլիոն դոլարով:

Նրա խոսքով՝ բոլոր երկրների շահերից է բխում Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղու ընդլայնումը։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Եվրոպան եւ Ասիան կապող միջանցքի լոգիստիկ մասն է։ Նախագիծը թույլ է տվել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ցանցերը միավորել մեկ տրանսպորտային միջանցքի մեջ։

Այս երկաթուղային գիծը թեստային ռեժիմով աշխատում է 2017 թվականից։

ԲԹԿ-ի վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորվել է Ադրբեջանի կողմից, որը 775 մլն դոլարի երկու արտոնյալ վարկ է հատկացրել:

ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 830 կմ:

ԲԹԿ երկաթուղու կառուցման նախագիծը, մասնավորապես, ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, որից 68 կմ-ը՝ Թուրքիայի տարածքում, մոտ 30 կմ-ը՝ Վրաստանում՝ Ախալքալաքից մինչեւ Թուրքիայի սահման, ինչպես նաեւ Ախալքալաք-Թբիլիսի 183 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը Վրաստանում:

Գնահատված թողունակությունը 1 միլիոն ուղեւոր եւ 6,5 միլիոն տոննա բեռ է: Ապագայում այն կարող է աճել՝ մինչեւ երեք միլիոն ուղեւոր եւ 20 միլիոն տոննա բեռ։  

Անցյալ տարի Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով տարանցվող բեռների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին: 

Թոշակառուները այս տարի ևս հավելյալ քեշբեք կստանան Վիճելի կետեր. ի՞նչ է սպասվում Հայաստանին և Ադրբեջանին նոր տարում. «Փաստ»Զանգվածային տարհանում, զոհեր. իրավիճակը՝ ԿալիֆոռնիայումՀայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հանգիստ է. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելություն Ո՞րն է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական գաղտնիքը. «Փաստ»Արտաշատի Ակադեմիայի շենքը կտրվի ԼՂ-ից տեղահանվածներին՝ որպես սոցիալական կացարան «Հորդորում էր՝ երազանքները մի թողեք թղթե տնակում». պատերազմի բովով անցած Սիփան Հարությունյանի «Թղթե տնակը» գիրքն ընթերցողի համար մոտիվացիայի աղբյուր կդառնա. «Փաստ»ՀՀ ՊՆ-ն հայտնում էԷյփլ ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը առաջին անգամ հանրությանը ներկայացրել է  iPhone-ը. պատմության այս օրը (09 հունվար)Ակնկալվում է ունենալ բնակչության հավասարակշռված և կայուն կառուցվածք. նախագիծ. «Փաստ»Կցանկանայի մենամարտել Բրյուս Լիի հետ. Արման Ծառուկյան Տարածաշրջանային «բորշչն» ու Հայաստանի ձվածեղը. «Փաստ»Խոշոր հրդեհ՝ Երևանում, կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի 100 մետրից. Shamshyan Գիշերը ուժեղ ցուրտ է լինելուՊետության ղեկավարի անհատականության վճռորոշ գործոնը. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհՎթարի հետևանքով ջուր չի լինիԿալիֆոռնիայում արտակարգ դրություն է հայտարարվելԻ՞նչ նոր շոու է բեմադրում Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Դոլարն ու ռուբլին գնալով արժևորվում ենՀարյուրավոր հասցեներ այսօր կհոսանքազրկվեն «Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»Սաղմոս կարդալով՝ պատերազմ Եկեղեցու դեմ և փախուստ Եկեղեցուց. «Փաստ»Ասֆալտի թեման էլ են «գցում ոտքներին». «Փաստ»Նոր պաշտոնանկություններ են սպասվում. «Փաստ»Ագրեսիվ հարկելով՝ անգամ պետբյուջեի կանխատեսված թիվը չի ապահովվում. գրաֆիկ. «Ժողովուրդ»«Հայաստանի Քրեական օրենսգրքի բոլոր հոդվածները բավարար չեն լինելու Նիկոլ Փաշինյանին դատելու համար». «Փաստ»Ի՞նչից է վախենում «ժողովրդավար» վարչապետը. ինչո՞ւ չի հրապարակում արցախյան բանակցությունների փաստաթղթերը. «Ժողովուրդ»Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանները Հայաստանում կվերանորոգվեն. «Փաստ»Ինչ նվերներ են հայտարարագրել Արմեն Գրիգորյանն ու Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը. «Ժողովուրդ»Կարեն Հակոբյանի գործով որոշումը ձգձգվում է արդեն մեկուկես ամիս. ի՞նչ դիրքորոշում կհայտնի վերաքննիչն այսօր. «Փաստ»ԱՄՆ-ը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Վենեսուելայի դեմ այս շաբաթ․ Axios Իսրայելի իշխանություններին խորհուրդ են տվել պատրաստվել Թուրքիայի հետ հնարավոր պատերազմին Բիթքոյնը մեկ օրում կտրուկ էժանացել է 5000 դոլարով. ի՞նչ է դա նշանակում կրիպտոարժույթների շուկայի համար Դիմակավորված ցուցարարը կարմիր ներկով պատել և կոտրել է Բենիամին Նեթանյահուի մոմե արձանը (տեսանյութ)«Բարսելոնայի» պաշտպանը հրաժարվել է տեղափոխվել եվրոպական գրանդ Եվրամիությունը ռուսական գազը կփոխարինի ռումինական գազով Սերբիան խզել է Ռուսաստանի հետ զենքի մատակարարման մի շարք պայմանագրեր Ջորջինա Ռոդրիգեսը համալրել է գերշքեղ պայուսակների հավաքածուն Chanel-ի հազվադեպ նմուշով Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատորՀայտնի են Իսպանիայի գավաթի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները ԵՄ-ն թույլ չի տա խախտել իր ինքնիշխան սահմանները. Ֆրանսիան նախազգուշացրել է Թրամփին Կալիֆոռնիայում անտառային հրդեհների դեմ պայքարում է 1,400 հրշեջ. նահանգապետն իրավիճակն աննախադեպ է որակել 2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԳորիսում պահեստից գողությունը կանխվել է ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսի նվազում դեկտեմբերին՝ նախորդ ամիսների համեմատ Ռուսաստանը շահագործման է հանձնել АК-12-ի վրա հիմնված նորագույն հակադրոնային համակարգ Ծանոթ ու միաժամանակ անհայտ … մասնագիտական գերբերԱՄՆ ԱԽԽ պատվիրակությունը ժամանել է Կիև
Ամենադիտված