Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մանե Թանդիլյանն արձանագրում է ՔՊ-ի հերթական մարտավարական բլեֆը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Այս իշխանությունների անպատասխանատվությունը, տգիտությունը, պոպուլիզմի և անգրագիտութունը աղետ են բերել մեզ, սակայն ամենամեծ աղետը հասարակության հիասթափությունն ու ապատիան է»։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն է արել այս արձանագրումը։ Նրա խոսքով՝ «Յուրաքանչյուր անգամ ամենաբարդ խնդիրը կարելի է լուծել , եթե կա հավատ սեփական ուժերի նկատմամբ, կա միասնականություն գաղափարի շուրջ և կա գրագետ, պրոֆեսիոնալ թիմ։ Ցավոք սրտի մեզ մոտ կայացած ու պրոֆեսիոնալ մարդիկ հանրային հարթակներում շատ չեն երևում, որովհետև ինքնահաստատվելու և ուրիշների հաշվին կայանալու խնդիր չունեն, բայց դա բերել է նրան, որ պետական և հասարակական հարթակներում առաջ են եկել չկայացածներն ու տգետները, մեր խնդիրն է ժողովրդին ցույց տալ տարբեր ոլորտների իրական առաջատարներին և մենք դա կանենք»,- նշել է Մանե Թանդիլյանը։

Մեկ այլ գրառման մեջ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահն անդրադարձել է նաև Երևանի ավագանու ընտրություններին, արձանագրել, թե ««Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ամեն ինչ անում է, որպեսզի անջատվի Նիկոլ Փաշինյանից և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, սակայն նա ընդամենը հերթական մարտավարական բլեֆն է, որովհետև Տիգրան Աինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն է և այդ կուսակցության վարչության անդամ։ Նա Նիկոլ Փաշինյանի և կուսակցության հետ միասին հավասարաչափ պատասխանատու է և մեղավոր, դա փաստ է, որից խուսափել նա չի կարող»,-արձանագրել է Մանե Թանդիլյանը։

Չափազանց կոշտ այս արձանագրումը իր հիմնական մրցակցի նկատմամբ թերևս անխուսափելի էր, գործող իշխանությունները Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ հստակ գիտակցում են, թե ով է իրենց հիմնական մրցակիցը և ումից են վտանգ զգում, ուստի և փաշինյանական քարոզիչների կոհորտան իր հիմնական հարվածներն ուղղում է ոչ թե խորհրդարանական տիտղոսային ընդդիմությանը, այլ հենց «Ապրելու երկրիր» և նրա հնարավոր թեկնածու Մանե Թանդիլյանին։ «Ապրելու երկիրն» էլ բնականաբար ունի ինքնապաշտպանվելու, սեփական գաղափարներն առաջ տանելու և իշխանությանը փաստարկված և լուրջ հարվածներ հասցնելու իրավունք, ինչն էլ առաջիկայում ավելի թեժ է լինելու, քանի որ Երևանի քաղաքապետի ընտրությունները մոտենալուն զուգահեռ ներքաղաքական պայքարը Հայաստանում սրվելու է։ 

Գարիկ Գրիգորյան

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Արագածոտնի մարզում Երևանից և Մոսկվայից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են պահեստային օդանավակայաններ Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը Ուկրաինան ընդունել է, որ ՆԱՏՕ-ն պարտվել է Ռուսաստանին. Gazeta «Եվրաքվե»-ն հարված է Եվրամիության հեղինակությանը Իշխանությունները հետապնդումների նոր ալիք են սկսում Կյանքից հեռացել է հոկեյիստ Ալեքսեյ Զայցեւը Սպասվում է ձյուն, նաև մառախուղԾառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել Թբիլիսիում բողոքի ցույցեր են անցկացվում ցուցարարների ձերբակալությունների դեմՄեկ օրում մի-քանի երկրաշարժ է գրանցվել Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆԻրական Հայաստանի միակ մարտաhրավերը քո ստախոսությունն է. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը
Ամենադիտված