Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը Հայաստանը չէ ու շատ հեռու է նաև Արցախից. մի օր նստելու է դատարանի աթոռին. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանում բարդ ռազմաքաղաքական իրավիճակի արդյունքում Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերից շեղելու համար ՀՀ իշխանությունների պատվերով արդեն տևական ժամանակ է ինչ ընթանում են մի քանի շինծու դատավարություններ, որոնք ուղեկցվում են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպտագույն խախտումներով: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ պետական գաղտնիքի հիմքով անցկացվող փակ նիստերը նպատական ունեն կոծկել այն իրավական կրկեսը, որը բեմադրում են նիստերի ընթացքում, մյուս կողմից էլ՝ կոծկել դատավորների, թե՛ մասնագիտական, թե՛ բարոյական մակարդակը, մեկ այլ դեպքում էլ «առևանգման» մեղադրանքով կալանավորվում է հանուն հայրենիքի  նահատակված զինվորի ծնողը:

Օհանյանը հայտնեց, որ դատավորները բազմիցս խախտում են դատավարական ընթացակարգերը, նյութերին ծանոթանալու ժամկետները, առանց պաշտպանների դատավարություն վարելու ընթացակարգը:

«Ըստ էության, դատավարության ընթացքում ձևավորվել է նաև երրորդ կողմ՝ անպաշտպան կողմ: Քրեական գործերով դատարանները վերածվել են բացառապես խափանման միջոցի հարցի քննարկող մարմինների, որոնք շտապում են կալանքների միջնորդությունները հապշտապ բավարարել, որովհետև կա հրահանգ և երևի հենց այսպիսի դատարան էր ցանկանում և պատկերացնում Նիկոլ Փաշինայնը, երբ ասում էր՝ Հայաստանում դատավոր կա՞, որը կարա վարչապետի ասածը չանի:

Կալանքը ծայրահեղ միջոց է, հերոսություն չէ, անգամ թուլության նշան է: Անգամ օրերի հարցում ենք տեսնում հստակ խայտառակ միտում: Մայիսյան հաղթանակների օրը, հաղթանակ ապահովողները դատարաններում մեղադրյալների կարգավիճակում են: Փաստորեն, ըստ էության, մարդիկ մեղադրվում են հաղթանակի մեջ, սա առավելապես ապացուցվում է այն հանգամանքով, որ շինծու քրեական գործերով նաև հետապնդվում են նրանք, ովքեր իրենց ամենաթանկագինը՝ զավակներին են կորցրել հայրենիքի պաշտպանության համար»,-ասաց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

Հայտնելով, որ կարիք չկա հիշեցնելու բումերանգի էֆեկտի մասին՝ Սեյրան Օհանյանն հայտարարեց. «Երբ դուք ձեր արարքների համար լինեք մեղադրյալի աթոռին,  ապա որևէ ճնշման և ապօրինության կարիք չի լինելու, քանի որ ձեր արարքները և դրանց հետևանքներն ակնհայտ են: Ոչ ոք չի մոռացվելու: Հիշեցնում եմ, որ Փաշինյանը Հայաստանի Հանրապետություն չէ և շատ-շատ հեռու է նաև Արցախից: Սիրելի ժողովուրդ, երբ միասին վերջապես հեռացնենք այս իշխանությանը, որը Արցախը և Հայաստանն է թողել անպաշտպան,  ապա իշխանության հրահանգներից ու ճնշումներից ազատված դատարաններում արդեն կապացուցվի, որ շատ-շատերին իրականում մեղադրել են հայրենիքի պաշտպանության համար: Մեզ համար ակնհայտ է, որ ստեղծված այս կրկեսում կամ թատրոնում մենք տեսնում ենք մեկ դերասանով խաղի»:

Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ումՍևանա լճի մակարդակը բարձրացել է 22 սմ-ով, լճից բաց թողնված ջրի ծավալը նվազել է 97 մլն խմ-ով Զախարովան Լիտվայի նախագահին արձագանքել է՝ ասելով «Ստվարաթղթե հիմար» ԵՄ-ն Թուրքիայի տարածքով բժշկական օգնություն է ուղարկել Սիրիա -17․ սպասվում են տեղումներն ձյան տեսքովՀրդեհներով պատված Լոս Անջելեսում հրկիզման կասկածյալ է ձերբակալվել Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ իր ամուսինը՝ Տիգրան Քեոսայանը դուրս է եկել կլինիկական մահից և գտնվում է կոմայի մեջԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոնին լիկյոր Հայաստանի օրհներգը խմբագրվում է, ինչպե՞ս է այն հնչելու Օլշանսկին մտավախություն ունի, որ Բելառուսը կունենա իր սեփական Փաշինյանը«Հյուսիս-Հարավ». 25 տարի երթուղու համար պայքարումԿարևոր լուր ԱՄՆ-ի ներգաղթային վիզայի մասին Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ 5 հոգի հոսպիտալացվել էԱվանդների փոխհատուցում կտրամադրվիԼոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի Կալիֆորնիայում այրվել է Բայդենի որդու տունը Կայացել է Wikipedia-ի առաջին թողարկումը․ պատմության այս օրը (10 հունվար)Մայրը վիրավորում է հասցրել 7 և 9 տարեկան երեխաներին, ապա ինքնասպան եղելՊուտինը հանձնարարել է ամեն ինչ անել Սև ծովում նավթի արտահոսքը կանխելու համար Մի քանի ժամ ջուր չի լինելուԱյս գործընթացի տնտեսական ծանր հետևանքների մասին տնտեսագետները դեռ կխոսեն. Տիգրան Աբրահամյան Երկրաշարժ՝ ԹուրքիայումՇիրակի մարզում և Չարենցավան քաղաքում մառախուղ էԲարձր փոխարժեքներ են սահմանվելԱնջատումներ՝ Երևանում և 5 մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում․ դի է հայտնաբերվել218 հազար «անհուսալի վարկառու»-ներից ովքեր եւ ինչպես կկարողանան օգտվել վարկերի մարման ծրագրից. «Ժողովուրդ» Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, պատգամավոր դարձած խորհրդականը խոչընդոտում են գործարարներին. «Ժողովուրդ» Ամուսինները գողացել էին տոնական խաղալիքներ«Ալ Հիլյալը» 18 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել «Ինտերի» կիսապաշտպանին Պենտագոնի ղեկավարի փոփոխությունը կարող է անդրադառնալ Կիեւ զենքի մատակարարումների վրա. Politico Թրամփին դժվար թե հաջողվի արագ լուծել Ուկրաինայի հակամարտությունը. 19FortyFive Թուրքիան ծրագրում է առաջիկա օրերին թռիչքներ իրականացնել դեպի Դամասկոս Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է որպես ադրբեջшնական ժառանգությունԱտոմակայանի կառուցման մասով ռուսական, ամերիկյան, նաև այլ երկրների առաջարկների քննարկման փուլում ենք. ՏԿԵ նախարար Նախկին ընկերուհու մերկ լուսանկարներն ուղարկել է մորը՝ աղջկան հասցնելով ինքնասպանության փորձի
Ամենադիտված