Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան, թե՞ Մոլդովա. ո՞վ կլինի «նորեկը» Ռուսաստանի դեմ»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Svpressa.ru-ն գրում է, որ ինչքան մոտենում է Կիևի ռեժիմի մոտալուտ փլուզումը, հակառուսական հռետորաբանությունը հետխորհրդային տարածքի որոշ այլ հատվածներում ավելի սադրիչ և կոշտ է դառնում: Օրինակ, հունիսի 1-ին Մոլդովայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում, հանրապետության ղեկավար Մայա Սանդուն հայտնել է իր մտադրությունը ստեղծելու «Patriot» կոչվող «ռուսական քարոզչության դեմ պայքարի կենտրոն»: Իսկ Հայաստանում իշխանության բարձրագույն օղակի պաշտոնյաները գնալով շատ են կրկնում երկրի ՀԱՊԿ-ին անդամակցության վնասակարության մասին թեզերը։

Այս ամենից ակամայից հարց է ծագում. ու՞մ՝ մոլդովացիներին, թե հայերին, Արևմուտքը մարտի մեջ կնետի, երբ վերջնականապես նոսրանան Ուկրաինայի զինված ուժերի շարքերը Ռուսաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմում։

«Ես շատ չէի թմբկահարի այն փաստը, որ Ուկրաինան արդեն լիովին սպառել է իր հակառուսական ռեսուրսը,- տեղի ունեցողի վերաբերյալ իր տեսակետով է կիսել քաղաքագետ Ալեքսեյ Անպիլոգովը,- ուկրաինական պետությունը Սիրիայի կամ Լիբիայի մակարդակի դեգրադացիայի հասնելով  կարող է բավականին երկար ժամանակ մեզ համար խնդիրներ ստեղծել, և վերջապես դեգրադացվել դառնալով մի տեսակ չբուժող թարախապալար մեր սահմաններին»։

«svpressa.ru».- Այնուամենայնիվ, հիմա կարելի՞ է ասել, որ Արևմուտքի մեր դեմ պայքարում հաջորդը Մոլդովան ու Հայաստանն են։

«Անպիլոգով».- Մոլդովայի և Հայաստանի որոշակի շեղում դեպի արևմտյան տերություններ և ՆԱՏՕ-ի բլոկ, իսկապես, կարելի է նկատել։ Բայց չպետք է մոռանալ, որ և՛ Մոլդովան, և՛ Հայաստանը ունեն իրենց ինքնիշխանության չլուծված խնդիրներ։ Ե՛վ Մերձդնեստրի, և՛ Ղարաբաղի հարցը հետխորհրդային կառուցվածքի հետևանք է։ ԽՍՀՄ-ի համար այդ տարածքների պետական ​​պատկանելությունը սկզբունքորեն կարևոր չէր, բայց երբ Մոլդովան և Հայաստանը դարձան ինքնիշխան պետություններ, Քիշնևի համար Մերձդնեստրի ստատուս քվոն վերածվեց ոսկորի կոկորդում, իսկ Ադրբեջանի հետ վերջին  դիմակայությունում կրած պարտությունից հետո Հայաստանը Լեռնային Ղարաբաղը պահելու մեխանիզմներ չի տեսնում: Փորձելով լուծել իրենց խնդիրները երկու երկրներն էլ փնտրում են ինչ-որ արտաքին «հենարաններ», քանի որ ունեն պատրանք, որ հավաքական Արևմուտքն ու ՆԱՏՕ-ն կարող են իրենց համար այդպիսին լինել: Դա, իհարկե, չի կարող դուր գալ Ռուսաստանին։ Մոլդովայի կամ Հայաստանի հետ ՆԱՏՕ-ի կապերի ցանկացած ամրապնդում հղի է նրանց տարածքում արևմտյան ռազմակայանների ի հայտ գալով, և դրանից բխող բոլոր հետևանքներով, քանի որ էլ ավելի է սրվելու երկրի հարավային և արևմտյան սահմաններում ստեղծված առանց այն էլ պարզից հեռու իրավիճակը։ Ղարաբաղի և Զանգեզուրի միջանցքի դեպքում հայերի հնարավոր ցեղասպանության և էթնոցիդի ֆոնին դա առնվազն փախստականների հոսքեր են և հումանիտար աղետ։ Մերձդնեստրի դեպքում իրավիճակի պոտենցիալ սրումն էլ ավելի աղետալի կլինի հաշվի առնելով այն, որ այդ չճանաչված հանրապետության բնակչության մեծամասնությունը Ռուսաստանի քաղաքացիներ են։

«svpressa.ru».- Հավանաբար, տրամաբանական է ենթադրել, որ Արևմուտքը կարող է խաղադրույք կատարել ոչ թե Հայաստանի, այլ Մերձդնեստրի հակամարտության վրա, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը պարզապես ստիպված կլինի պատասխանել, թեկուզ իր քաղաքացիներին պաշտպանելու համար։

«Անպիլոգով».- Դե, առաջին հերթին, Հայաստանը ցամաքային սահմաններ չունի Ռուսաստանի հետ։ Երկրորդ հերթին Հայաստանը դեռևս ՀԱՊԿ անդամ է։ Եթե ​​Արևմուտքն այնտեղ ճնշում գործադրի, և նա անխուսափելիորեն ճնշում, ապա, կրկնում եմ, առաջին հերթին փախստականների հոսքեր կլինեն և կխոսեն, որ Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն Անդրկովկասում։ Իսկ հիմա հիշենք, որ Մերձդնեստրը նույնպես ցամաքային սահմաններ չունի Ռուսաստանի հետ, իսկ Ուկրաինայի երկինքը ներկայումս փակ է։ Ըստ այդմ, Մերձդնեստրի դեմ ցանկացած սադրանք չափազանց ցավոտ կլինի ինչպես ռուսական հասարակության, այնպես էլ ռուսական պետության համար։ Սակայն պետք է հասկանալ, որ Ուկրաինայի հետ մեկտեղ և՛ Ղարաբաղը, և՛ Մերձդնեստրը Արևմուտքի աչքում Ռուսաստանին ապակայունացնելու հերթական գործիքն են։ Թե ինչ տեսքով կլինի այդ ապակայունացումը, ներկայումս անհնար է ստույգ կանխատեսել։ Հիմա միայն մի բան կարելի է վստահորեն ասել. Ուկրաինայի ռազմական հաղթանակը Ռուսաստանի նկատմամբ, թեկուզ Արևմուտքի աջակցությամբ, բացարձակապես անհնար է։ Հնարավոր է միայն ինչ-որ ապակայունացում երկրի ներսում, ինչ-որ անկարգություններ, և Ռուսաստանի մասնատման փորձ։ Արևմուտքը, ինչպես կարծում եմ, առաջին հերթին մտածում է հիբրիդային պատերազմի, այլ ոչ թե ուղղակի առճակատման մասին։ Եվ ոչ Մերձդնեստրը, ոչ էլ Լեռնային Ղարաբաղն ինքնին պիտանի չեն ռուսական պետականության համար «կրիտիկական բաբանի» դերին՝ ​​կցավեցնի, բայց չի լինի մահացու:

«svpressa.ru».- Այդ դեպքում ո՞վ է «կրիտիկական բաբան» լինելու Ռուսաստանի դեմ, եթե ոչ Մոլդովան և Հայաստանը։ Միամտություն կլինի ենթադրել, որ Արևմուտքը կհանգստանա Ուկրաինայի պարտությունից հետո…

«Անպիլոգով».- Եկեք մտածենք: Բելառուսում ապակայունացման փորձն ամբողջությամբ ձախողվեց: Բալթյան հանրապետությունների ապակայունացնող ներուժը էական չէ:

Կարող եմ ենթադրել, որ Արևմուտքն այս կարգավիճակը կառաջարկի, ամենայն հավանականությամբ, Արևելյան Եվրոպայի երկրորդ էշելոնին, որտեղ ռուսաֆոբիան դարձել է սոցիալական նորմ։ Դա, օրինակ, Ռումինիան է, որը, սկզբունքորեն, կարող է «կապվել» մերձդնեստր-մոլդովական հակամարտության հետ։ Դա Լեհաստանն է, որը վաղուց ինչ-որ ֆանտոմային ցավ է ապրում, դեռ երազում է «Ծովից ծով Ռեչպոսպոլիտա»-ի մասին։ Ինձ թվում է, որ այդ երկու երկրները միանգամայն բավարար են, որպեսզի, Արևմուտքի տեսակետից, փորձեն Ռուսաստանի ճանապարհին եթե ոչ «կրակապատնեշ», ապա գոնե «սանիտարական պատնեշ» ստեղծել։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Ողբերգական վթար ՌԴ-ում
Ամենադիտված