Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատերազմից հոգնած. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ճանապարհին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newizv.ru-ն գրում է, որ «Տարածքային ամբողջականության ճանաչման մասին» դիվանագիտական ​​զարդարուն ձևակերպման հետևում թաքնված է հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը հրաժարվում է Արցախի նկատմամբ իր հավակնություններից։ Լեռնային Ղարաբաղն անցնում է Ադրբեջանի իրավասության ներքո, Արցախի համար պայքարը պարտված է, և հայ հասարակության մեջ այդ հարցում կա կոնսենսուս, որքան էլ «հավերժական պատերազմի» կողմնակիցները մինչև վերջ բղավեն։ Փաստորեն, հենց դրա համար էր իշխանության եկել Նիկոլ Փաշինյանը։ Երեսուն տարի առաջ երկրում հաղթանակի կանխազգացում կար, մի քիչ էլ և կկարողանանք վերականգնել պատմական արդարությունը և Արցախը վերադարձնել Հայաստանին։ Բայց ռազմական հաջողությունները չվերածվեցին քաղաքականի։ 90-ականների վերջին հայերը կարող էին ադրբեջանցիների հետ պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, բայց չցանկացան։ Պատմաբան Ալեքսեյ Մակարկինը հիշում է, որ Ադրբեջանն այն ժամանակ բավականին թույլ էր, թեև աճում էր նավթային եկամուտների հաշվին: Բայց հայերը ցանկանում էին պահպանել այն ամենը, ինչ նվաճվել էր։ Հիմա դա այլևս հնարավոր չէ։

Նախագահ Ալիևի մոտ ամեն ինչ քիչ թե շատ պարզ է: Նա ստանում է այն, ինչի համար իր հայրը պայքարել է երեսուն տարի առաջ։ Դա եղավ փողի օգնությամբ, Թուրքիայի հետ ճիշտ գործընկերությամբ և նրա ռազմական աջակցությամբ: Հենց այնտեղ դրսևորեցին բայրաքթարները, որոնք հիմա Ուկրաինայում ռուսական զորքերին ոչինչ չեն կարողանում անել։ Հիմա Ալիևը կորոշի խաղաղության պայմանագրի պայմանները։

2018-2020 թվականների պարտված պատերազմից հետո  Փաշինյանին մնում է մեկ, բայց վատ իրագործելի խնդիր՝ գոնե թղթի վրա հասնել Ստեփանակերտի ինչ որ ինքնավարության։ Հայերը խոսում են իրենց 100 հազար եղբայրների մասին, ովքեր կմնան Ղարաբաղում, ադրբեջանցիներն արդեն այլ թիվ են նշում, ըստ նրանց 2020 թվականի պարտությունից հետո բնիկ բնակչությունից 30 հազարից էլ քիչ մարդ է մնացել։ Բացի Ադրբեջանի իշխանությունների սկզբունքային դիրքորոշումից՝ ոչ մեկի համար ինքնավարություն լինեն դա թաթեր, ավարներ, թե լեզգիներ, անխուսափելիորեն առաջ կգա Ղարաբաղում ապրող հայերի քաղաքացիության հարցը։ Այնպես որ, հարցը չի սահմանափակվելու միայն տարածքի նկատմամբ վերահսկողության փոխանցմամբ։ Կրեմլում կայացած վերջին հանդիպումից հետո լուրեր են պտտվում ոչ միայն այն մասին, թե ինչ է քննարկվել փակ դռների հետևում, այլ նաև, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Հանդիպումը տևել է 20 րոպե, և դեկորատիվ է եղել միայն սկզբում։ Այնուհետև եռակողմ քննարկումը վերածվել է Ալիևի ու Փաշինյանի փոխհրաձգության, որը Վլադիմիր Պուտինն անմիջապես չի դադարեցրել։

Ադրբեջանցիներն ունեն նաև մեկ այլ չլուծված տարածքային խնդիր: Դա Նախիջևանն է, որտեղ կոմպակտ ադրբեջանցիներ են  ապրում են և այնտեղ կարելի է հասնել Հայաստանի տարածքով։ Ալիևը երազում է  Զանգեզուրի միջանցքի մասին, ինչին հայերը կտրականապես չեն ցանկանում։

Ռուս խաղաղապահները ներկայումս հսկում են մեկ այլ միջանցք՝ Լաչինը, որը կապում է Հայաստանն ու Արցախը։ Ակնհայտ է, որ ԼՂ-ն Ադրբեջանին հանձնելուց հետո նրանց առաքելությունը կավարտվի Ալիևի խնդրանքով։ Ինչպես Բաքվում են ասում, ռուսները կարող են մնալ մինչև 2024 թվականը, և վերջ։ Իլհամ Ալիևը չի թաքցնում, թե ում է համարում իր գլխավոր գործընկերը, և դա ակնհայտորեն ոչ թե Ռուսաստանն է, այլ Թուրքիան։

Բացի այն Փաշինյանը բարձրաձայնում է նաև ՀԱՊԿ-ից իր երկրի դուրս գալու հավանականության մասին։ Հայաստանում կան բավականաչափ մարդիկ, ովքեր հոգնել են Ռուսաստանի հետ բարեկամությունից և ցանկանում են այլ դաշնակից գտնել։ Մի անգամ արդեն նման իրավիճակ եղել է. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը ցանկանում էր Հայաստանը վերցնել իր պաշտպանության տակ, բայց ոչինչ չստացվեց։ Դժվար թե, օրինակ, Էմանուել Մակրոնն ավելի սերտ բարեկամություն ցանկանա հայերի հետ, քան հիմա է։ Բացի այդ, այժմ Գյումրիում տեղակայված է ռուսական ռազմաբազա, որը կմնա այնտեղ։

Դիտորդներն ասում են, որ եթե նույնիսկ խաղաղության պայմանագիր կնքվի, դրա իրականացումը տարիներ կպահանջի, խաղաղության ճանապարհը երկար է լինելու:

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին: Ռուսաստանը ճանաչում է երկու հանրապետությունների տարածքային ամբողջականությունը։ Նա նաև ճանաչում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը՝ մեկ լրացումով- այն սահմաններում, որոնք նա ինքն է ճիշտ համարում:

Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը. «Այն, ինչ կատարվում է Հայաստանում սկսած 2018 թվականից, ուղղված է ոչ միայն Ռուսաստանին Հայաստանից և տարածաշրջանից դուրս մղելուն, այլ նաև հայերին և ողջ հայությանը Հայաստանից դուրս մղելուն: Որտե՞ղ են այսօր այն հայերը, որոնք ժամանակին կազմում էին Նախիջևանի բնակչության մեծամասնությունը, որտե՞ղ են մեր գերեզմանները, որտեղ են այսօր Ադրբեջանին անցած Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանների հայերը, որտե՞ղ են հայերը, որոնց ստեղծագործ աշխատանքի շնորհիվ կառուցվել և զարգացել է Բաքուն, որտե՞ղ են սումգայիթի հայերը, անվտանգության ի՞նչ երաշխիքների մասին է խոսում ՀՀ վարչապետը, ու՞մ երաշխիքներին է հավատում»։

Էլմար Հուսեյնով, պատմական գիտությունների թեկնածու, միջազգային լրագրող. «Փաշինյանը պահանջում է երաշխիքներ և միաժամանակ պահանջում է հատուկ կարգավիճակ, դրանք ուղղակի տարբեր բառեր են, նա պահանջում է երաշխիքներ հայ բնակչության համար, բայց երաշխիքները հայ բնակչության համար, հայկական կողմի կարծիքով, վերածվում են այս կամ այն ​​ձևի ինքնավարության, որը Ադրբեջանը կտրականապես չի ընդունում: Այսինքն Փաշինյանը այլ բան է պահանջում, հայկական կողմի այս դիրքորոշումը կշարունակի գերակայել: Փաշինյանը սկզբում կճանաչի, հետո կասի, որ մենք սա ենք պահանջում։ Դժվար է ասել, թե ինչով կավարտվի այս ամենը»:

Ալեքսեյ Մակարկին, պատմաբան, քաղաքագետ. «Ինչպե՞ս իրեն կպահի հայ հասարակությունը, եթե այդ ամենը տեղի ունենա: Հասարակական տրամադրությունների հարցով ամեն ինչ հեշտ չէ, այսօր կարող է լինել մի պահանջ, վաղը մեկ այլ: Այսօր պատերազմը արագ դադարեցնելու պահանջ, իսկ վաղը, եթե ԼՂ-ից փախստականներ հայտնվեն, հասարակությունը կասի, որ դա դավաճանություն է։ Ինչպես ժամանակին եղավ ԽՍՀՄ փլուզման դեպքում։ Սկզբում մարդիկ չարձագանքեցին, իսկ հետո հասկացան: Այնուհետև, որքան ավելի հեռուն գնաց, այնքան նախկինին վերադառնալու ցանկություն սկսեց ի հայտ գալ: Մարդիկ սկսեցին այլ կերպ մտածել, ինչ-որ դավադրություն տեսնել ԽՍՀՄ-ի փլուզման մեջ: Հայաստանում ղարաբաղյան հիմնախնդրի ընկալման դեպքում նման իրավիճակ կարող է լինել: Հիմա ուզում են, որ հակամարտությունը վերջանա, հետո կսկսեն ասել, որ իրենց խաբել են, կպահանջեն ամեն ինչ նորից կրկնել»։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին աշխատանքներին Նախագիծն ընդունվել է․ լավ լուր՝ թոշակառուների համար Արագածոտնում արտակարգ է․ 5 մեքենա միաժամանակ իրար է բախվելԿալիֆոռնիայում թալանվում են շքեղ տները, որոնք մնացել են առանց հսկողության հրդեհների ժամանակԱվելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնվել է դատարան Հենրիխ Մխիթարյանը կարող է հանդիպում բաց թողնել․ մանրամասներ Գները պարզապես աստղաբաշխական են. Ռուսաստանցին դժգոհ է մնացել Հայաստան կատարած ուղևորությունիցՊետդումայում խոսել են Հայաստանի համար Արևմուտքի «մութ նախագծի» մասինՆորածնին բակի զուգարանը նետած մայրը ազատ է արձակվել«Բոլորը սպասում են». փորձագետն արձագանքել է Զանգեզուրի միջանցքը բացելու Ալիևի մտադրությանըԱլիևը պայմաններ է դրել Ռուսաստանի առաջ. Օդային միջադեպ տհաճ քաղաքական նստվածքով Ռուսների դժոխային գիշերը. ՊՆ-ն մանրամասնում է35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը խեղդամահ լինելու պահին հղի էր․ մանրամասներՍպասվում է մագնիսական փոթորիկ Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագիծը. պատմության այս օրը (11 հունվար)Փարաքարում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Արտակարգ դեպք․ մեքենա է այրվել, վիրավnր կաՏեղեկացեք. հունվարի 13-ին լույս չի լինելուԱռաջիկայում նոր «Մասկի շոուներ» կլինեն, հրահանգել է ընտրություններից առաջ կալանավորել ընդդիմախոսներին. «Ժողովուրդ» Փոխարժեքներն աճում են ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհԽոշոր հրդեհ` Նոյեմբերյանում. խանութ-տաղավարներ են այրվելՊուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում 27-ամյա կալանավորվածին հայտնաբերել են կախված վիճակում Քարդաշյան-Ջեներ ընտանիքը Գլենդեյլում հայկական ռեստորանի միջոցով անվճար սննդով է ապահովել հրդեհների դեմ պայքարող հրշեջների և կամավորների ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային Նավալնու փաստաբաններին սպառնում է առնվազն 5 տարվա ազատազրկում Տնամերձ հողամասում հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կողքին էլ՝ ողորկափող հրացան (լուսանկար) Բայդենը որոշում է կայացրել սեպտեմբերի 11-ի կազմակերպչի վերաբերյալ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Ներկայացվել է Mazda 6-ի էլեկտրական իրավահաջորդը (լուսանկարներ) Անահիտը մատնանշում է երկու երկրների միջև խորը կապը. Հայաստանում Իրանի դեսպանություն ՀՖՖ-ն բաշխել է ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները ակումբներին Մյանման դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակի առթիվ ՌԴ-ին նվիրել է 6 փիղ Ռուսաստանում մուրճով և դանակներով զինված դեռահասը ներխուժել է դպրոց Նոր կադրեր՝ ծխացող Լոս Անջելեսից Հրապարակի տոնածառը ժամանակից շուտ ապամոնտաժվել է․ ո՞րն է պատճառը Հակաբակտերիային դեղերը պետք է կիրառվեն միայն բժշկի ցուցումով. ԱՆ Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը, մոպեդավարին տեղափոխել են հիվանդանոց«Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել ՔՊ նիստը թեժ է անցել. ՇՄ նախարարի գլխին սև ամպեր են կուտակվել Սուսան Մ․-ն տեղում մահացել է Փաշինյանը որոշել է կատարել Ալիևի բոլոր պահանջները Ռուսների համար ծանր գիշեր է եղել«Եվրաքվեն» նոր արհավիրք է դառնալու Հայաստանի գլխինԹրամփը հայտարարել Է Պուտինի հետ հանդիպման մասին Քաղաքացին հայտնել է բնակարանում գտնվող զարդատուփից անհետացած 2,5 մլն դրամի ոսկյա զարդերի մասին Դերասան, երգիչ Միխայիլ Բոյարսկին հոսպիտալացվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը
Ամենադիտված